10 Օգոստոս, Բշ, Աստվածածնի պահքի Ա օր

Գրքեր

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի շնորհավորական խոսքը՝ ուղղված Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին

Փետրվարի 20-ին նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանը ազգային և հոգևոր արժեքների պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար նախագահի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր դասը, ծխական խորհուրդն ու համայնքն ի սրտե շնորհավորում է Ձեզ Սրբազան Հայր՝ ի բարօրություն հայ ազգի և ի փառս Աստծո Ձեր մատուցած ծառայության համար:

Մեր սրտաբուխ աղոթքն է առ Տեր, որ Ամենակարողն օրհնի այն վեհ առաքելության ուղին, որ Տիրոջից Ձեզ վստահվեց և պարգևի Ձեզ առավել արգասաբեր տարիներ: Թող Տերն Իր Ամենազոր Աջով զորացնի Ձեզ, որպեսզի ոգու նույն քաջությամբ շարունակեք Ձեր եկեղեցաշեն և ազգասեր առաքելությունը:

20.02.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․