Ծաղկազարդի ուրախ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
28/03/2021

Մարտի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը: Տոնական օրվա արարողություններն սկսվեցին վաղ առավոտից. Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց անդաստանի՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը, որի ժամանակ օրհնվեցին ուռենու ճյուղեր և բաժանվեցին ներկաներին, ապա Ս. Պատարագ մատուցվեց, իսկ Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց «Դռնբացեք»-ի արարողություն:
Վաղ .....
Ծաղկազարդ
28/03/2021

«Ասացե՛ք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը՝ հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա» (Մտթ. 21:5):
Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,
Այս տարվա Մեծ Պահքի մեծախորհուրդ ու հոգեպարար շրջանն ահա հասնում է իր լրումին և կանգնած ենք այլևս Սուրբ Հարության սքանչելի տոնի շեմին: Աղոթքով, զղջման անկեղծ արտասուքով ու ապաշխարությամբ շատ թե քիչ սրբված ձեր հոգիներն այսօր առանձնահատուկ սիրով են շտապել եկեղեցի՝ ներկա գտնվելու և դիմավորելու .....
Ծաղկազարդի տոնի պատգամ
28/03/2021

Մեծ ու մանուկ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,
Մանկան պարզությամբ և ջինջ ուրախությամբ լեցուն այս օրը՝ Ծաղկազարդի տոնին, սիրով շնորհավորում եմ բոլորիդ և գոհություն հայտնում բարեխնամ Աստծուն բոլոր մանուկների համար, որ աննկարագրելի սիրով ու ջերմությամբ են լցնում մեր՝ մեծերիս կյանքը:
Երեխաներն Աստծու պարգևն են, Նրա անչափելի ողորմության դրսևորումն անկախ մեր արժանիքներից: «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի՛ .....
Ղազարոսի հարությունը Քրիստոսի Հարության նշանակն է
27/03/2021

Ծաղկազարդի նախորդ օրը հիշատակվում է Ղազարոսի հարությունը: Ինչպես հայտնի է Նոր Կտակարանից Ղազարոսը և նրա քույրերը՝ Մարթան ու Մարիամը, Բեթանիա գյուղից էին (այժմ՝ Էլ - Ազարիե, երբեմն Լազարիոն), Երուսաղեմից ոչ շատ հեռու, Ձիթենյաց լեռան հարավ-արևելյան լանջին: Հիսուս բացառիկ սիրով և բարեկամությամբ էր կապված այս երեքի հետ, մինչև անգամ Ղազարոսի մահը հուզեց Նրան: Ամեն անգամ Երուսաղեմ գալիս Հիսուս իջևանում էր նրանց տանը:
Ղազարոսի և նրա հարության .....
Ծաղկազարդ. «Մուտք Երուսաղեմ» պատկերի խորհուրդը
26/03/2021

Ավետարանական պատկերները պատմում են Հիսուսի երկրային կյանքի դրվագները, ներկայացնում անհասանելին ու անտեսանելին: Նկարները օգնում են հավատացյալին ըմբռնելու աստվածայինը և տեսանելի կերպով հետևելու Հիսուս Քրիստոսի կյանքի պատմությանը:
Հիսուս Քրիստոսի երկրային առաքելության գլխավոր և վերջին իրադարձությունները ծավալվում են Երուսաղեմում: Խաչելությունից առաջ Քրիստոսի վերջին անգամ Երուսաղեմ գալն անվանվում է Մուտք Երուսաղեմ:
Երանելի ավետարանիչները, .....
Ծաղկազարդ. խաղաղություն ավետող Թագավորը
25/03/2021

Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ Հայ եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Այս մասին պատմում են բոլոր չորս Ավետարանիչները (Մատթեոս 21:1-11, Մարկոս 11:1-11, Ղուկաս 19:28-40, Հովհաննես 12:12-19):
Քրիստոս Իր աշակերտների ուղեկցությամբ ճանապարհվեց դեպի Երուսաղեմ քաղաք: Այս անգամ Նա ցանկացավ Երուսաղեմ գնալ առանձնահատուկ հանդիսավորությամբ: Մոտենալով Երուսաղեմին՝ Քրիստոս մոտակա Բեթփագե (այժմ՝ Էլ Պիար) փոքրիկ գյուղ ուղարկեց աշակերտներից .....
Ծաղկազարդյան ժողովրդական տոնախմբությունը
24/03/2021

Ծաղկազարդը մինչև XIXդ. վերջերը և XXդ. սկզբները հայոց կենցաղում հայտնի էր բազում անուններով՝ Ծառամուտ, Ծառկոտրունք, Ծռատոն, Ծռզարդար, Ծզարդար, Զրիզարդար, Զըրզարդար, Զըռըզարթար, Ծառզարդուօր, Զարդար, Ծառաբեր, Ճորճարդոր, Զարզարտուր, Հըռօխնեք և այլն, որոնց մեջ առավել տարածված էր Ծառզարդար անվանաձևը:
Ծաղկազարդին ժամանակին կային ժողովրդական սովորություններ, որոնք ավելի հատկանշական էին դարձնում օրվա տոնախմբությունը:
Այս տոնին սովորություն .....
Մի՛ հապաղիր և բաց մի՛ թող ապաշխարության ժամանակը
23/03/2021

«Ես չեմ ուզում իմ կյանքը հիմա փոխել, բայց հավատում եմ, որ Աստված ինձ կընդունի, եթե նրանից թողություն խնդրեմ իմ կյանքի վերջին պահին»: Այս դեպքում մարդը ցանկանում է ապրել մեղքի մեջ և Աստծուց խնդրում է հանգիստ տա իրեն այն հույսով, որ արդեն իր համար սիրելի դարձած մեղքերից, ինչ-որ մի ժամանակ կարող է հրաժարվել: Այս մտածումն ու խոսքերը չարի հերթական խաբկանքներից մեկն է, երբ անձն ինքնաքննությամբ ապաշխարելը հետաձգում է վաղվան, մեկ ուրիշ օրվան, .....
Երեխաների պահքը
22/03/2021

- Հա՛յր, հինգ-վեց տարեկան երեխաները պե՞տք է արդյոք ծոմ պահեն Սուրբ Հաղորդությունից առաջ:
- Գոնե Հաղորդություն ստանալու նախորդ օրը երեկոյան նրանք պետք է ձեթով պատրաստված պահոց կերակուր ուտեն: Սակայն այդ հարցը հոգևոր հոր իրավասության ներքո է: Ավելի լավ է, եթե մայրը հոգևոր հորը հարցնի, թե իր երեխան ինչպես պահք պահի, որովհետև փոքրիկի մոտ կարող են առողջության հետ կապված խնդիրներ լինել և օրինակ՝ նա պետք է կաթ խմի:
- Հա՛յր, իսկ որքա՞ն ժամանակ .....
Գալստյան կիրակի
21/03/2021

«Ինչպես փայլակը, որ ելնում է արևելքից և երևում է մինչև արևմուտք, մարդու Որդու գալուստը այնպես կլինի» (Մատթեոս 24:27):
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ,
Այսօր Մեծի Պահոց շրջանի վեցերորդ կիրակին է, որ կոչվում է Գալստյան կիրակի: Այն խորհրդանշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուստը և նշանավորվում է նրանով, որ ազդարարում է Տիրոջ երկու գալուստներն էլ, որ մեկ անգամ եկավ մեզ ուսուցանելու փրկության ճանապարհը, և որ կրկին գալու է՝ .....
539453925391551240855255412298745389