Քրիստոնեական սիրո ընկալումը Հովհաննես առաքյալի թղթում
19/11/2022

Ինչպե՞ս է Հովհաննես առաքյալն ընկալում քրիստոնեական սերը։
Հովհաննես առաքյալը հեղինակել է Ավետարանը, առաքելական երեք թղթեր և Հայտնությունը, որը հիմնականում պատմում է աշխարհի վախճանի դեպքերի մասին: Հովհաննես առաքյալը կոչվում է սիրո ավետարանիչ, և «սեր» հասկացությանը կամ սիրո քրիստոնեական ընկալմանը հանգամանորեն անդրադարձել է հատկապես իր առաքելական առաջին թղթում: Նրա առաջին թղթի ընթերցանությունից պարզ է դառնում, որ առաքյալը «սեր» .....
Աստվածաշնչի ընթերցանությունը առանձնական աստվածպաշտության մեջ*
18/11/2022

Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց` սաղմոսներով, օրհներգություններով, հոգևոր երգերով և երախտագիտությամբ ձեր սրտերում օրհնելով Աստծուն (Կող. Գ 16)։
Աստվածասիրությունը Գրքից է ծնվում մարդու մեջ: Աղոթքների և արտասուքների, պահքի և ողորմության, .....
«Հանեցե՛ք ձեր վրայի հին մարդուն և հագե՛ք նորը»
17/11/2022

Աստվածային սերը դրսևորվեց արարչագործությամբ, որի պսակը, կենտրոնը և գլուխը հանդիսացող մարդը բազում պատիվների արժանացավ Արարչի կողմից:
Ըստ սբ. Գրիգոր Տաթևացու՝ այդ պատիվները բազում են. մարդը ստեղծվեց որպես բոլոր տեսանելի արարածների թագավոր և իշխան, և նրա համար ստեղծվեցին երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ամեն ինչ նրան հնազանդ ստեղծեցիր և դրեցիր նրա ոտքերի տակ» (Սաղմոս 8:6):
Բոլոր արարածները .....
Որբի Աստվածը
16/11/2022

Չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք խորապես համոզված են, որ որբը անտեր, մենակ, տկար կամ միջավայրի կողմից անտեսված մի անձ է: Աստվածաշունչ մատյանը ցույց է տալիս, որ որբը այսպիսին չէ, որովհետև նրա թիկունքում կանգնած է երկնքի և երկրի Աստվածը՝ Ամենագութ և Արդարադատ Աստվածը, որ Իր անբացատրելի հայրական սիրով և անսահման արդարությամբ սիրում ու պաշտպանում է ամեն մի որբի:
Մարդկային մոտեցումով որբ է այն անձը, որը կորցրել է իր ֆիզիկական հորը կամ մորը, .....
Քրիստոսին սիրենք ինքնամոռացությամբ
15/11/2022

- Սիրե՜նք Քրիստոսին,- թախանձանքով խնդրում էր հայր Պորֆիրիոսը։- Նա է մեր միակ հույսն ու հոգսը։ Սիրենք Քրիստոսին միայն հանուն Իրեն՝ մոռանալով սեփական անձը։ Երբեք՝ ոչ հանուն քեզ։ Թող Նա մեզ տանի այնտեղ, ուր կամենում է։ Թող տա մեզ այն, ինչ Ինքն է ուզում։ Չսիրենք Նրան հանուն Նրա պարգևների։
Եսասիրություն է ասելը, թե Քրիստոս ինձ կտեղավորի ամենասքանչելի օթևանում, որ ունի։ Քրիստոս պատրաստել է այն՝ ինչպես ասվում է Ավետարանում․ «Իմ Հոր տան մեջ .....
Նիկոդեմոս
14/11/2022

«Եվ փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր» (Հովհ. 3։1):
Այսօրվա «Ճաշու Ավետարանում» հիշատակվող Նիկոդեմոսը նշանակալի տեղ չի գրավում ավետարանական պատմության մեջ: Միայն Հովհաննեսի Ավետարանում է, որ Նիկոդեմոսին հանդիպում ենք երեք դրվագներում:
Իսկապես որ, Նիկոդեմոսը չի ներկայանում որպես առանձնապես մեծ հարգանք ու պատիվ ունեցող մի անձնավորություն, քանի որ թեպետ Հիսուսի ծածուկ բարեկամը եղավ, սակայն .....
Աշխարհիկ հաջողությունը հոգուն աշխարհիկ տագնապ է բերում
12/11/2022

Որքան շատ են մարդիկ հեռանում բնական, հասարակ կյանքից և [իրենց կյանքում] ավելացնում են շքեղությունը, այնքան շատ է մարդկային տագնապը մեծանում նրանց հոգում: Իսկ Աստծուց ավելի ու ավելի հեռանալու արդյունքում ոչ մի տեղ հանգիստ չեն գտնում: Այդ պատճառով էլ անընդհատ անհանգիստ շրջապտույտի մեջ են, «խելագար անվի» շուրջը պտտվող հաստոցի հաղորդափոկի պես*: Նրանք արդեն Լուսնի շուրջն էլ են պտտվում, որովհետև նրանց հսկայական անհանգստությունը ողջ երկրագնդի .....
Անհանգստության մեղավորը
11/11/2022

Իրական կյանքը լի է մարդկային անդորրը խաթարող անհանգստություններով: Անհանգստության պատճառները բազմազան են, իսկ արդյո՞ք բազմազան են նաև աղբյուրները: Որո՞նք են անհանգստությունից դուրս գալու կամ ապագայում այն մեղմելու ճանապարհները: Եթե հետևենք սբ. Հովհան Ոսկեբերանի հոգեշահ ճառին, ապա խաղաղաբեր ելքերը գտնելով՝ համարձակ կընթանանք նրանցով դեպի խաղաղության Աղբյուրը՝ Աստված: Երանելի հայրապետը ցավով նշում է, որ մարդիկ, անհանգստությունից .....
Աստվածաշնչի բարերար ազդեցությունը
10/11/2022

Ոսկուց ու շատ թանկագին քարերից ցանկալի են դրանք,
Նույնպես և քաղցր` մեղրի խորսխից ավելի:
Եվ քանի որ Քո ծառան պահպանում է դրանք,
Պահպանելու վարձը մեծ կլինի (Սաղմ. ԺԸ 11, 12)։
Մեր օրերում Ավետարանի` մարդկանց վրա գործած բարերար ազդեցության մասին ամենից լավ է հարցնել նրանց, ովքեր բարեպաշտ սովորություն ունեն ամեն օր այդ հրաշալի .....
Ինքնահաշվետվություն
09/11/2022

Տարեվերջ է։ Ուզում ենք սկսել նոր տարին։ Առջևում ընդամենը հաշված օրեր են մնացել, և ուզում ենք փակել այս տարին. եթե տարվա ընթացքում մեր վարքը լավ չէր, գոնե տարին ավարտենք բարի վերջավորությամբ։
Ուրեմն ինչպե՞ս վերջացնենք այս տարին և սկսենք մյուսը: Մեզանից յուրաքանչյուրը հանդարտ նիստի կարիք ունի իր անձի հետ: Ինչքան մարդիկ շատ են զբաղվում տարեմուտի խնջույքների ծրագրումով և պատրաստությամբ, այնքան նրանք շատ են լինում զբաղվածության, ամբոխի, .....
2967597812465977597659752091208859745973