Գրքեր
Ավագ Երեքշաբթի. քանի դեռ ժամանակը մեր ձեռքերում է
04/04/2023
«Շնորհիր մեզ Տեր արթնություն իմաստուն կույսերի հետ և մեր հոգիների լապտերները պայծառացրու» Չարչարանաց շաբաթի երկրորդ օրը՝ Ավագ Երեքշաբթին, պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Այս օրը նաև երրորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդոց 7:11): Ավագ Երեքշաբթի օրը մարդկության .....
Ավագ Երկուշաբթի. յուրաքանչյուր հասակից պտուղ է պահանջվելու
03/04/2023
Ավագ շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, խորհրդանշում է արարչության երկրորդ օրը, երբ Աստված ջրերը բաժանեց միմյանցից և արարեց երկնքի հաստատությունը: Այս օրը խորհրդանշում է նաև երկրորդ շրջանը, երբ ապականվեց ամբողջ տիեզերքը, և միայն Ենոքը հաճելի եղավ Աստծուն ու երկինք փոխադրվեց (Ծննդոց 5:21-24): Ադամն ուտելով պտուղը՝ վտարվեց Դրախտից, իսկ Ենոքը չուտելով երկրի պտուղը՝ մտավ Դրախտ ու անմահություն: Ավագ Երկուշաբթին նաև «Անպտուղ թզենու» .....
Ծաղկազարդյան տոնակատարությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում
02/04/2023
Ապրիլի 2-ին Հայ եկեղեցու կամարների ներքո հնչեցին «Օրհնեալ, որ գայ յանուն Տեառն. օրհնութիւն ի բարձունս» փառաբանական խոսքերը, որոնք ազդարարեցին Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ծաղկազարդի տոնը մեծ թվով ընտանիքների էր համախմբել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու վաղ առավոտից մինչև երեկո կատարվող արարողությունների և տոնական միջոցառման: Վաղ առավոտյան Գիշերային և Առավոտյան ժամերգություններին հաջորդեց .....
Ծաղկազարդի տոնի պատգամ
02/04/2023
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, սիրելի՛ ծնողներ ու անգին զավակներ, Այսօր մեր Մայր եկեղեցին տոնում է անչափ սիրելի ու գեղեցիկ մի տոն՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Այս սքանչելի տոնը Հայ եկեղեցին նշանավորել է նաև մանուկների օրհնության կարգով, որն այնքա՜ն համահունչ է տոնի խորհրդին ու ոգուն։ Եվ ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս, հատկապես՝ մեծ ու փոքր մանուկներին այս գեղեցիկ տոնի առթիվ։ Մարդացյալ Աստծու .....
Ապաշխարության մասին սուրբ Հովհան Ոսկեբերանի ճառը
01/04/2023
Տեսա՞ք անցյալ կիրակի օրը պատերազմն ու հաղթությունը. սատանայի պատերազմն ու Քրիստոսի հաղթությունը, տեսա՞ք՝ ինչպես գովվեց ապաշխարությունը, և բանսարկուն չդիմացավ հարվածներին, այլ սարսափեց ու զարհուրեց: Ինչո՞ւ ես վախենում, ո՛վ բանսարկու, և ինչո՞ւ ես հեծում, ինչո՞ւ ես տագնապում, երբ գովվում է ապաշխարությունը: Այո՛, ասում է, հիրավի տանգնապում եմ, նեղվում ու խռովվում: Ինչո՞ւ, ասա՛ ինձ, ո՛վ բանսարկու: Որովհետև ապաշխարությունը հափշտակեց ու հանեց .....
«Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են»
31/03/2023
Ամենամեծ բարիքը, որ Աստված մեզ տվեց, կյանքն է: Աստված մարդուն տվեց մտածելու, խոսելու և գործելու կարողություն: Բանականությունն աստվածային ստեղծագործության կարևորագույն նշույլն է, այն Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Տիեզերքում միայն մարդն է մտածում և խոսքն է, որ մեզ մարդ է դարձնում: Խոսելով՝ մենք Աստծու աշխարհի մի մասն ենք դառնում: «Ա՜խ լեզո՛ւն, լեզո՛ւն, լեզո՛ւն, որ չըլի, մարդ ընչի՞ նման կըլի»,- ասել է Խաչատուր Աբովյանը: Լեզուն .....
Բանախոսություն «Արդյունավետ մտածողության սկզբունքները» թեմայի վերաբերյալ
30/03/2023
Մարտի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Արդյունավետ մտածողության սկզբունքները» թեմայի վերաբերյալ բանախոսությանը, որը վարեց «Դիալոգ» կրոնի և հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոնի ղեկավար Ալմաստ Մուրադյանը: Բանախոսությունը, երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի .....
Ոչ թե հոգևոր, այլ հոգեկան գերզգայունությունը միավորում է խավարի աշխարհի հետ
30/03/2023
Մի անգամ հայր Պորֆիրիոսն ասաց ինձ․ - Որդյա՛կ, քո միակ թերությունն այն է, որ դու գերզգայուն ես և ոչ մի վիրավորանք տանել չես կարողանում։ Նման զգայունությունը ժառանգել ես հորիցդ, և դրանում դու մեղք չունես։ Բայց չափազանց զգայունությունը լավ բան չէ։ Թեև շրջապատի, իսկ հատկապես նրանց համար, ովքեր իրենց զարմանքով քո մեջ խթանում են այն և հաճախ շահագործում իրենց չափազանց ստոր նպատակներով, այն թվում է կարևոր ու շահավետ ընդունակություն, անսովոր .....
Սուրբ Գրքի մատչելիությունը և շերտերը
29/03/2023
Գաղտ­նի բա­նե­րը մեր Տեր Աստ­ծունն են, իսկ հայտ­նի­նե­րը` մեզ ու մեր որ­դի­նե­րին հա­վիտ­յան, որ­պես­զի կա­տա­րենք այս օ­րենք­նե­րի բո­լոր խոս­քե­րը (Բ­ Օ­րենք ԻԹ 29)։ Սուրբ Գրքի ըն­կա­լումն առ­հա­սա­րակ ի­րե­նից ան­հաղ­թա­հա­րե­լի դժվա­րություն­ներ չի ներ­կա­յաց­նում: Չկա մի մարդ, ո­րի հա­մար այս Գիր­քը բո­լո­րո­վին ան­հա­սա­նե­լի ու ան­հաս­կա­նա­լի .....
Հավատք և սեր
28/03/2023
«Հավատը, որ սիրով է գործում...» (Գաղ. 5։6): Հավատքը և սերն այն զույգ ճառագայթներն են, որոնք լուսավորում են աշխարհն ու կյանքը: Կրոնն իր էությամբ հավատքի զորությունն է, սերը նույն ինքը՝ կյանքն է: Նա, ով այդ երկու զորություններն իր անձի մեջ չի միաձուլում, անհաստատ հիմքերի վրա է դնում իր կրոնական կյանքը՝ բացառելով հոգևոր մարդու զարգացման հնարավորությունը: Որևէ այլ կրոն այնպիսի խորությամբ չի միավորում, չի գրկախառնվում այդ զույգ աղբյուրներին, .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․