Մուտն ի Վիրապ
20/03/2021

«Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի շուտ Ավետարանի առաջընթացին ծառայեց» (Փիլ. 1:12):
Առաքելաշավիղ Հայ Եկեղեցու սիրելի՛ հավատացյալներ,
Այսօր Հայ Եկեղեցու պատմության ամենանշանավոր օրերից մեկն է՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և վիրապում բանտարկվելու հիշատակությունը: Օրվա շարականները Աստծու երանելի այրին են նվիրված և նրա գովքն են երգում Երկնակալի գահի առջև. «Եկե՛ք այսօր սրբաբանենք սուրբ հայրապետ .....
Ուխտագնացություն մայրերի տոնին ընդառաջ
19/03/2021

Յոթը տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, գործում է սիրիահայ համայնքը, որ սիրո և նվիրումի ճանապարհ անցնելով՝ իրականացնում է իր եկեղեցանվեր ծառայությունը: Համայնքի «Հույս միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ, ամեն տարի՝ .....
Խիստ ճգնավորությունից մարդը նմանվում է անմարմին հրեշտակներին
19/03/2021

- Հա՛յր, մի անգամ մեզ ասացիք. «Հոգևոր կյանքում պետք է մեկուսացնել (հակառակորդին): Ի՞նչ նկատի ունեիք:
- Պատերազմի ժամանակ աշխատում են թշնամուն շրջափակել: Նրան շրջափակում են, քշում քաղաքի պատերից ներս ու թողնում սոված: Այնուհետև նրան ջրից են զրկում: Քանի որ, եթե թշնամին ջրի, պարենամթերքի ու զինամթերքի պաշար չունի, ապա ստիպված է հանձնվել: Ուզում եմ ասել, որ եթե սատանայի դեմ նույն կերպ ենք պայքարում՝ պահքով և արթնությամբ, ապա նա մի .....
«Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս»
18/03/2021

Մեծ պահքի հոգևոր պտուղներից մեկն անհատի նախապատրաստությունն է Աստծո հետ հանդիպման: Շատերը կասեն, թե մենք այսքան ժամանակ է` հավատում ենք, եկեղեցի հաճախում, մեր մեղքերը խոստովանում, Սուրբ գիրք ենք կարդում, բարեգործություն անում և այլն, սակայն այդպես էլ մեր և Աստծո միջև իրական և կենդանի հանդիպում չի կայանում: Հարցն այն է, թե մարդն ինչ դիտավորությամբ է մոտենում Աստծուն և արդյոք, երբ Երկնավոր Հայրն է մոտենում, անհատն ինչո՞ւ չի տեսնում Նրա գալուստը, .....
Դատաստանը և տիեզերական փրկությունը
17/03/2021

«Մարդկանց սահմանված է մեկ անգամ մեռնել և այնուհետև՝ դատաստան» (Եբր. 9:27):
«Բայց երբ ես բարձրանամ երկրից, ամենքին դեպի ինձ կձգեմ» (Հովհ. 12:32):
Գրեթե միշտ մարդիկ խուսափում են հանդերձյալ կյանքի մասին խոսելուց: Քարոզիչները հաճախ զանց են առնում այդ թեման կամ էլ շատ հարևանցիորեն են անդրադառնում դրան: Անդենական աշխարհի վերաբերյալ այս հարցն այնպիսի խնդիր է, որը բացատրելու համար մեր բանական լույսը բավական չէ: Մարդ դատապարտված կլինի մռայլ .....
Իրական և անիրական զղջում
16/03/2021

Բնությամբ տկար լինելով` մարդը միշտ էլ ենթակա է մեղք գործելու: Երբ մեղք ենք գործում, առաջ է գալիս ապաշխարության և զղջումի զգացումը: Եվ քանի որ օրվա ընթացքում, կամա, թե ակամա, մեղքեր շատ ենք գործում, հետևաբար կարող ենք ասել, որ Աստված մեզ այս կյանքը տվել է ոչ թե ապրելու, այլ զղջալու համար, այսինքն` ժամանակավոր կյանքը հանդերձյալ կյանքի նախապատրաստությունն է: Մեր մեղքերի համար զղջալով է, որ սկսում ենք իսկապես ապրել մեր կյանքը, այսինքն` վայելել .....
Ա Պետրոս 2.11
15/03/2021

11. Սի՛րելիք՝ աղաչեմ, իբրև զպանդուխտս և զնժդեհս:
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և օտարականների:
Պետրոս առաքյալը իր իմաստությանն ու երկյուղածությանը վայել եղանակով է ներկայացնում խրատի նախերգանքը և խոսում է՝ ինչպես իր սիրելի որդիների հետ, և նույն կերպ էլ խրատում է նրանց: Արդարև, նրանք որդիներ էին, որոնց առաքյալը «ունեցել» էր վերջիններիս՝ Ավազանի մկրտությամբ, և խրատով ու Քրիստոսի երկյուղով՝ իբրև կաթով, սնուցում էր .....
Դատավորի կիրակի
14/03/2021

«Իսկ երբ մարդու Որդին գա, արդյոք երկրի վրա հավատ կգտնի՞» (Ղուկ. 18:8):
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Այս հարցը Տեր Հիսուս Քրիստոս տալիս է «Անիրավ դատավորի և այրի կնոջ» առակը պատմելուց անմիջապես հետո: Նախքան առակը շարադրելը, Ղուկաս ավետարանիչը պարզաբանում է առակի իմաստը՝ ամեն ժամ պետք է աղոթել ու չձանձրանալ: Եվ վերջում Քրիստոս այս ասես զգուշացնող հարցադրումն անելով՝ ակնարկում է, որ դժվար թե հավատ գտնի այն չափով, այն .....
Աղոթքը սարսափազդու զենք է սատանայի դեմ
13/03/2021

- Հա՛յր, ես ինձ անզոր եմ զգում դժվարությունների ու փորձությունների առջև:
- Չե՞ս աղոթում: Ինչպես վտանգի մեջ հայտնված նավերն են SOS ազդանշան ուղարկում, այնպես էլ դու մշտապես կրկնիր. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծու, ողորմի՜ր ինձ», և օգնություն կստանաս:
Մի անգամ փորձությունն ինձ անդունդն էր նետելու, եթե չաղոթեի. աղոթքն ինձ փրկեց: Երբ Ստոմիոն մենաստանում էի ապրում, մի անգամ երեկոյան դարափի եզրի մի վտանգավոր վայրում գտնվող քարանձավը գնացի: .....
Քրիստոնյայի իրական կոչումը
12/03/2021

Սուրբ Մկրտությամբ յուրաքանչյուր անձ, ջրից ու Հոգուց վերստին ծնունդ առնելով, սրբվում է Ադամից ժառանգած (ադամական) և նաև մինչ մկրտությունը գործած մեղքերից, ընդունում է երկնավոր Հոր որդեգրությունը և դառնում Քրիստոսին ժառանգակից, Սուրբ Հոգու տաճար և քրիստոնյա, այսինքն՝ արժանանում է Քրիստոսի անունը կրելու պատվին: Սուրբ Մկրտությամբ քրիստոնյա անունը ստացած ամեն ոք պետք է խորհի՝ իր կյանքը համապատասխանո՞ւմ է այն անվանը, որ ինքը կրում է: Ս. Գևորգ .....
5388539087254953865405385538453835382