Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ինչո՞ւ է Աստված լռում
Մի հաղորդավար գնում է ծեր վանականի մոտ և հարցնում. - Ինչո՞ւ է Աստված լռում. այդքան խնդրում եմ պատասխանել իմ հարցերին: Ծեր վանականը ուշադիր նայում է նրան և ասում. - Ինչպես վերաբերվում ես մերձավորի հետ, այդպես վերաբերվում ես Աստծու հետ: Երբ հաղորդումդ ավարտում ես և տուն գնում, ինչպե՞ս ես վերաբերվում հարազատներիդ, բարեկամներիդ հետ... չէ՞ որ սկսում ես դժգոհել, դատապարտել, անբարյացակամ խոսել, նույնիսկ գոռգոռալ, հաճախ վիճաբանել... Ահա այդպես .....
Հայրերի կենցաղավարության մասին
Փեսենթասիոս, Սորոս և Փսոյիոս հայրերն ասացին, թե` լսե­ցինք հայր Պախումի խոսքերը և մեծապես շահեցինք, քանզի նախան­ձախնդրություն արթնացրեց մեր մեջ դեպի բարին, որովհետև թե՛ նրա խոսքը, թե՛ նրան լսելն արդեն իսկ կատարյալ գործ էր, քանզի ոմանք կարծում էին, թե բոլոր սրբերին ի սկզբանե այդպես էր ստեղծել Աստ­ված` մոր որովայնից սուրբ և չարից` զերծ: Նույնպես և մեղավորների մասին կարծում էին, թե պատահմամբ են դառնում մեղավոր կամ ար­դար և ոչ թե՝ կամովին: .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Դարձյալ պատմեց աբբա Պոլիքրոնիոս քահանան, թե՝ ոմն ծեր բնակվում էր աբբա Պետրոսի այս միաբանությունում և բազմիցս գնում էր Հորդանանի քարանձավ` խոկալու, և որտեղ առյուծների անձավներ էր գտնում, այնտեղ էր նստում: Մի օր թիկնոցի մեջ առ­յուծի երկու կորյուններ բերեց, դրեց եկեղեցու մեջ և ասաց. «Եթե պահեինք մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանները, սրանք չէին կարող մեզ վախեցնել, սակայն մեղքերի պատճառով ծառաներ դար­ ձանք»: Եվ մեզ խրատելով` գնաց իր .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Եգիպտոսում մի ծեր կար՝ մեծ պատվի ու անվան տեր: Երբ Սկյութայից հայր Պիմենն այնտեղ գնաց, այդ երկրի մարդիկ, թողած այն ծերին, եկան հայր Պիմենի մոտ: Իսկ հայր Պիմենը, խիստ նեղված այս բանից, իր եղբայրներին ասաց. «Ի՞նչ անենք այն մեծ ծերին, քանզի ցավ պատճառեցին մեզ մարդիկ, որ թողեցին ծերին և դիմեցին մեզ, իսկ այժմ ինչո՞վ կարող ենք բուժել ծերի հոգին»: Եվ եղբորն ասաց. «Պատրաստե՛ք մեզ կերակուր և առե՛ք ամանով գինի, գնա՛նք նրա մոտ և ճաշակե՛նք նրա հետ, .....
Խոնարհության մասին
Հայր Դանիելն ասաց. «Մի անգամ հայրերից ոմանք եկան Ալեք­սանդրիա` հայր Արսենին տեսնելու: Նրանցից մեկն Ալեքսանդրիայի եպիսկոպոս երանելի Տիմոթեոսի հորեղբայրն էր, որն իր հետ բերել էր իր եղբորորդիներից մեկին: Հայր Արսենն այդ ժամանակ հիվանդ էր և չկամեցավ ընդունել նրանց, որպեսզի ուրիշներն էլ չգան և չան­հանգստացնեն իրեն: Այդ ժամանակ նա Տրոյիսում էր, և եկվորները խռովված ետ գնացին: Դրանից հետո այնտեղ եկան բարբարոսները, և հայր Արսենը հեռանալով՝ .....
Արթուն և զգաստ լինելու մասին
 Հայր Դանիելն ու հայր Ամոնը գնում էին միասին: Հայր Ամոնը ասաց հայր Դանիելին. «Ե՞րբ նստենք սենյակում, հա՛յր»: Հայր Դա­նիելը նրան ասաց. «Ո՞վ հիմա մեր միջից վերցրեց Տիրոջը, իսկ սենյա­կում նույնպես Աստված ներկա է, որովհետև Տիրոջ աչքերը ամենու­րեք ամեն ինչ տեսնում են»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Եկավ մեկը հայր Պիմենի մոտ և ասաց նրան. «Հա՛յր, սերմանեցի իմ անդաստանը և դրանից ողորմություն տվեցի»: Ծերը նրան ասաց. «Բարի գործ ես անում»: Եվ նա գնաց և առավել հոժարությամբ էր աշխատում` շատերին բաժին հանելով: Լսեց այդ մասին հայր Անուբը և Պիմենին ասաց. «Դու չե՞ս երկնչում Աստծուց, որ այդպես ես ասում եղբորը»: Եվ ծերը լուռ մնաց, ապա երկու օրից հետո մարդ ուղար­կեց այն եղբոր հետևից և հայր Անուբի ներկայությամբ ասաց նրան. «Ի՞նչ ասացիր .....
Դատելու մասին
Գնաց հայր Պիմենը եգիպտացիների կողմը և այնտեղ բնակվեց որոշ ժամանակ: Գտավ այնտեղ մի եղբոր, որը նրա բնակատեղիին մոտ էր բնակվում, և որի խցում կին կար: Ծերը, սակայն, չհանդիմանեց նրան: Գիշերով բռնեցին այն կնոջ երկունքի ցավերը: Երբ ծերն իմացավ այդ, իր աշակերտին ասաց. «Դու կժով գինի կվերցնես և կտանես մեր մերձավոր եղբորը, քանզի նա այսօր դրա կարիքն ու­նի»: Եվ աշակերտները չհասկացան ծերի արարքը: Իսկ երբ տեսավ եղբայրը ծերի մարդասիրությունը, որ փոխանակ .....
Արիության և համբերության մասին
Սկյութիայի անապատի խորքերում` Սկյութիայից տասնութ մղոն հեռու, մի ներքինի էր ապրում: Մեծն Դանիել ծերունին պատվի­րեց իր աշակերտներից մեկին, որ ամեն երեկո փոքր ամանը լցնի ջրով և դնի քարայրից դուրս: Եվ ներքինին ամեն շաբաթ գիշերով լռելյայն գնում էր տասնութ մղոն, վերցնում էր ջուրը, խմում և դառնում դեպի իր քարանձավը` առանց որևէ մեկին տեսնելու և որևէ մեկի հետ խո­սելու: Տասնութ տարի անց Դանիելի աշակերտը այրի դռանը գտավ մի խեցի` գրված. «Ե՛րբ .....
Անընչության մասին
Տամիաթիայի քահանա հայր Զոյիլոսն ասաց, թե յոթ հռոմեա­ ցի սենատոր իշխաններ` հայր Արսենիոսի նկատմամբ բարենախանձ, եկան Սկիտեի անապատ և դարձան մենակյացներ: Եվ այնպիսի խո­ նարհության և աղքատության տվեցին իրենց անձերը, որ մինչև իսկ նրանց ամանը կրիայի պատյանն էր, և ասացին. «Գուցե Աստված տես­ նի մեր տքնությունը և թողնի մեր մեղքերը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Դարձյալ հայր Ամոնը հայր Պիմենին հարցրեց պիղծ խորհուրդ­ների և ունայն ցանկությունների մասին: Եվ հայր Պիմենը ասաց նրան. «Արդյոք կացինը կբարձրանա՞ առանց կտրողի. ուստի դու ձեռքդ մի՛ վերցրու դրանք, և ի չիք կլինեն»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Ժուժկալության մասին
 Աբբա Մակարիոս անապատականի մասին ասում էին, թե բնակ­վում էր Պենթուկլայի վանքի մերձակայքում: Վաթսուներեք տարվա ճգնավորության ընթացքում այս էր նրա գործը` ողջ շաբաթը պահում էր և միայն կիրակի էր ուտում, մինչև իսկ ոմանց թվում էր` անմար­մին է. ողջ օրը գործում էր և տալիս աղքատներին, և ոչ մեկից ոչինչ չէր վերցնում: Լսեցին նրա մասին քրիստոսասերները, եկան և նրան ուտելիք տվեցին, իսկ նա չվերցրեց և ասաց. «Չե՛մ վերցնի, որովհետև իմ ձեռագործը կերակրում .....
Խոսքը
Աշակերտը հարցնում է վանահորը. - Ինչո՞ւ այս երկու մարդկանց հետ միևնույն կերպով չվարվեցիր, քանի որ երկուսն էլ ինձ անմիտ անվանեցին. մեկին՝ հանդիմանեցիր, մյուսին՝ գովաբանեցիր: Վանահայրը պատասխանում է. - Այն մեկն անմիտ կոչեց սրտի չարությամբ և ցանկացավ դատապարտել քեզ, իսկ մյուսը` սրտի բարությամբ անմիտ ասաց` քո սխալը ցույց տալու և օգնելու համար: Հարցն այն է, թե գավաթի մեջ ինչ ես լցնում` խմելու ջո՞ւր, թե՞ թույն, այդ գավաթը խոսքն է, իսկ ջուրը կամ .....
Մտքի արթնության մասին
Դանիելի աշակերտ Եղպիդորոս Սկյութացին պատմեց հետև­յալը. «Սկյութապոլիս քաղաքից մեկը, ով բազում չարիքներ էր գոր­ծել և իր անձը շաղախել անհամար մեղքերով, զղջաց Աստծո առաջ և սկսեց դատապարտել իր զեխությունը: Եվ հրաժարվելով աշխար­հից՝ գնաց անապատ և մի ձորում իրեն խուց շինեց` հոգ տանելով իր հոգու մասին: Ծանոթներից ոմանք, գիտենալով նրա կենալու վայրը, սկսեցին նրա համար հաց, արմավ և այլ անհրաժեշտ բաներ տանել: Իսկ երանելին, երբ տեսավ իրեն հանգստավետության .....
Հանդարտության մասին
Սկիտեում հայր Մովսեսն ասաց հայր Մակարիոսին. «Կամենում եմ հանդարտության մեջ մնալ, հա՛յր, սակայն եղբայրներս ինձ թույլ չեն տալիս»: Մակարիոսը նրան ասաց. «Դու թույլ բնավորություն ու­ նես, որ չես կարողանում հեռանալ նրանցից: Բայց եթե ուզում ես փրկվել, գնա՛ անապատի խորքը և ապրի՛ր այնտեղ՝ վեմի մեջ»: Եվ նա այդպես անելով` հանդարտվեց:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․