Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհության մասին
Պատմում էին Սկյութիայում մի ծերի մասին, որ ծառա էր եղել և ամեն տարի գալիս էր Ալեքսանդրիա և բերում էր վարձն իր տերերին: Իսկ նրանք ընդառաջ էին գնում և երկրպագում էին նրան, իսկ ծերը ջուր էր լցնում կուժը և մատուցում էր նրանց, որ լվացվեն: Իսկ նրանք ասացին. «Մի՛ արա այդ, հա՛յր, և մեր բեռը մի՛ ծանրացրու»: Իսկ ծերն ասաց. «Խոստովանում եմ, որ ձեր ծառան եմ, տիա՛րք, և գոհանում եմ ձեզանից, որ ինձ ազատեցիք` ծառայելու Աստծուն, սակայն ես ջուր եմ լցնում, .....
Հարուստ ֆերմերի աղոթքը
Մի հարուստ ֆերմեր, որի ամբարները պայթում էին ցորենի պաշարներից, հաճախ արտասանում էր իր համար սովորություն դարձած աղոթքը «կարիքի մեջ գտնվող աղքատների համար»: Աղոթելիս նա միշտ հետևյալ խնդրանքն էր կցում դրան. «Տ՛եր Աստված, հիշիր աղքատներին ու սովյալներին և լրացրու նրանց կարիքները»: Իսկ ինքը ոչ ոքի չէր օգնում և միայն սպասում էր, որ այդ ամենն Աստված անի: Մի անգամ, երբ նա կրկին նույնկերպ աղոթեց, նրա որդին ասաց. - Կարո՞ղ եմ ամբարներում .....
Հնազանդության մասին
Հովհաննես Սաբայիտացին հիշարժան պատմություն պատմեց մեզ. «Ասիայի իմ վանքում (քանզի արդարը այնտեղից էր եկել)»,– ասաց,– «հեռավոր կողմերից եկած մի ծեր էր բնակվում, որը շատ հեղգ և անհագուրդ մեկն էր: Այս ասելով` ոչ թե դատում եմ նրան»,– ասաց­, «այլ երևան եմ հանում ճշմարտությունը: Այսպիսի մեկը, չգիտեմ թե ինչպես, աշակերտ ստացավ մի երիտասարդ տղայի, որի անունն էր Ակակիոս, ով մանկությունից ի վեր ընթանում էր մաքուր վարքով և իմաստուն .....
Գեղեցկության աստվածուհու սրբապատկերը
Հայր Ամբրոսիոսը վանական կրպակում նստած ձանձրանում էր: Մենք մոմակալներն էինք մաքրում, երբ մի երիտասարդ աղջիկ ներս մտավ, զննեց սրբապատկերներն ու հարցրեց. - Հա՛յր սուրբ, իսկ ձեզ մոտ բոլո՞ր սրբապատկերներն են սուրբ: - Բոլորը,- պատասխանեց հայր Ամբրոսիոսը: - Ինձ գեղեցկության աստվածուհու սրբապատկերն է պետք: Մենք աշխատանքը դադարեցնելով համակ ուշադրություն դարձանք՝ սպասելով աղջկա բարոյախրատական ոչնչացմանը: Հայր Ամբրոսիոսը վեր կացավ, շուրջը .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Երանելի Հովհան Ողորմածը` Ալեքսանդրիայի հայրապետը, Կիպրոս կղզուց էր և որդին էր Կիպրոսի Եպիփան եպիսկոպոսապետի`ոչ Առաջինի, այլ մեկ ուրիշ Եպիփանի: Եվ երբ չափահաս դարձավ, հայրը նրան ամուսնացրեց: Սա զավակներ ունեցավ և անչափ խաղաղարար էր, բարի, հեզ և քաղցրաբարո, ողորմած, որի համար էլ Ողորմած անվանվեց: Մի օր մահացավ նրա կինը: Եվ լսեց Հերակլես բարեպաշտ թագավորը նրա աստվածահաճո վարքի մասին և հրամայեց Ալեքսանդրիայի պատրիարք ձեռնադրել Հովհաննեսին: .....
Մի քիչ արծաթ
Մի երիտասարդ իմաստունին հարցնում է. - Չեմ հասկանում, ինչո՞ւ է այդպես. գնում ես աղքատի մոտ՝ նա սիրալիր ողջունում է և օգնում ինչով կարող է: Գնում ես հարուստի մոտ՝ ասես չի էլ տեսնում քեզ: Մի՞թե փողը կուրացնում է: - Լուսամուտից դո՛ւրս նայիր: Ի՞նչ ես տեսնում: - Մի կնոջ եմ տեսնում երեխայի հետ ու շուկա գնացող մի սայլ: - Լավ, իսկ այժմ հայելու մեջ նայիր: Ի՞նչ ես այնտեղ տեսնում: - Ի՞նչ կարող եմ այնտեղ տեսնել, միայն ինքս ինձ: - Լուսամուտն էլ է ապակուց, .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Գնաց մի անգամ օտար մեկը Սինա լեռը` հայր Սյուղիանոսի մոտ, և տեսավ, որ աշխատում էին, ծերին ասաց. «Այս կորստական կերակրով մի՛ զբաղվեք, որովհետև Մարիամը բարի մասն ընտրեց» (Ղուկ. Ժ 42): Ծերն իր աշակերտին ասաց. «Զաքարիա՛, տո՛ւր եղբորը Սբ. Գիրքը և տա՛ր մի սենյակ, ուր ոչինչ չլինի»: Արդ, երբ եղավ ժամը ինն, եկվոր եղբայրը նայում էր ճանապարհին՝ ակնկալելով, թե իր հետևից մարդ կուղարկեն, որ ճաշելու հրավիրի: Երբ չեկան, վեր կացավ, գնաց ծերի մոտ և հարցրեց. .....
Սիրող դուստրը
Մայրը յոթ աղջիկ ուներ: Մի անգամ նա հեռավոր գյուղում բնակվող որդուն հյուր է գնում: Վերադառնում է միայն մեկ շաբաթ անց: Հենց տուն է մտնում, դուստրերն իրար հերթ չտալով պատմում են, թե ինչպես են մորը կարոտել: - Ես քեզ այնպես եմ կարոտել, ինչպես կակաչը՝ արևային մարգագետնին,- ասաց առաջին դուստրը: - Ես քեզ այնպես էի սպասում, ինչպես չոր հողը՝ մի կաթիլ ջրին,- ասաց երկրորդը: - Ես լալիս էի քո ետևից, ինչպես թռչունի ձագուկն իր մոր ետևից,- ծլվլաց երրորդը: - .....
Դատելու մասին
Ոմն եղբայր, որ եղբայրների միաբանության մեջ էր, մեղքի մեջ ընկավ, իսկ այդ մերձակայքում մի մենակյաց կար, որ քառասուն տարի իր սենյակից բնավ դուրս չէր եկել: Սրա մոտ եկավ վանահայրը և պատմեց նրան մեղանչած եղբոր մասին, իսկ նա ասաց` արտաքսե՛լ նրան: Եվ երբ արտաքսվեց այն եղբայրը, գնաց նստեց անապատամերձ անտառի թավուտում և բազում օրեր դառնապես լաց եղավ: Եվ Աստծո խորհրդով եղբայրներից ոմանք գնացին հայր Պիմենի մոտ: Մինչ անցնում էին այն տեղով, լսեցին ողբի .....
Հրաշքը
Դասի ժամանակ ուսուցչուհին ասում է. - Երեխանե՛ր, որևէ հրաշք ասեք: Քրիստոնյա ընտանիքում դաստիարակված մի աղջնակ ձեռք է բարձրացնում և ասում. - Հրաշք էր, երբ Աստված իսրայելցիներին Կարմիր ծովի միջով անցկացրեց: Ուսուցչուհին հոնքերը կիտելով դժգոհությամբ ասում է. - Դա չի կարելի հրաշք անվանել: Գիտնականները պարզել են, որ որոշակի հատվածում, որոշակի ժամանակ այդ ծովը ծնկից է լինում և հանգիստ կարելի է անցնել այն: Եվ կրկին հարցնում է. - Դե՛, երեխանե՛ր, .....
Անընչության մասին
Հայր Սինկլիտիկոսին մեկը հարցրեց. «Հա՛յր, բարի՞ է ընդհանրապես ոչինչ չունենալ», և նա ասաց. «Կատարելապես բարի է նրանց անընչությունը, ովքեր կարող են տանել այդ. քանզի ովքեր այդպես են անում, մարմնական նեղություններ են կրում, սակայն նրանց հոգիները մեծապես շահում են և հանգիստ առնում: Ինչպես օրինակ` ամուր հանդերձն է, որ լվացվում է, ոտքով տրորվում, շուռ տրվում, քաշքշվում ու քամվում` և դրանից չի պատռվում, այդպես էլ անիչք անձը` իր վրա եկած փորձություններից .....
Կատակ-առակ կոնֆետների մասին
Մի կին շաբաթը մի քանի անգամ խանութ էր գնում՝ գնումներ կատարելու և միշտ փոքրիկ որդուն տանում էր իր հետ: Տղան դուր էր գալիս վաճառողին և վերջինս նրան ասում էր. «Գնա՛ ու քո ձեռքով մի բուռ կոնֆետ վերցրու», սակայն տղան միշտ հրաժարվում էր: Տղայի համեստությունն այնպես էր հուզում վաճառողին, որ նա ամեն անգամ վազում էր նրա հետևից ու կոնֆետներ լցնում գրպանը: Մի անգամ մայրը հարցրեց որդուն, թե ինչո՞ւ ինքը չի վերցնում կոնֆետները: Փոքրիկը պատասխանեց. .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր իր պառավ մոր հետ ճանապարհ էր գնում: Երբ հասան գետի մոտ, մայրը չկարողացավ անցնել գետը, և որդին, հանելով իր թիկնոցը, փաթաթեց ձեռքերին և այդպես վերցնելով մորը` անցկացրեց մյուս ափը: Մայրը նրան հարցրեց. «Որդյա՛կ, ինչո՞ւ ծածկեցիր քո ձեռքերը»: Նա պատասխանեց. «Կնոջ մարմինը հուր է, և քո մարմնի հետ շփումը իմ մտքում կարթնացներ այլ կանանց հիշողությունը. դրա համար այդպես արեցի»: Տեսնո՞ւմ ես, որ մինչև իսկ սեփական մոր հանդեպ այսպիսի .....
Հովիվն ու լավ եղանակը
Ճամփորդը հարցրեց հովվին. - Այսօր ինչպիսի՞ եղանակ է լինելու: Հովիվը պատասխանեց. - Այնպիսին, ինչպիսն ինձ դուր է գալիս: - Որտեղի՞ց գիտեք, որ եղանակը հենց այնպիսին է լինելու, ինչպիսին Ձեզ է դուր գալիս: - Գիտակցելով, որ անհնարին է միշտ ստանալ այն, ինչ քեզ է դուր գալիս, սովորեցի սիրել այն, ինչ լինելու է: Ուստի միանգամայն վստահ եմ, որ այն եղանակը կլինի, որն ինձ դուր է գալիս:   Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը .....
Կատարյալ առաքինության մասին
Ծերերից մեկը բրդյա գործվածք գնեց. տակը դնելով՝ նստեց վրան և կրպակատիրոջը տալիք դրամն էր հաշվում: Ինչ­որ մեկը ուզում էր գողանալ կտավը և հետևում սպասում էր: Հասկանալով այդ` ծերը կռացավ դեպի կրպակատերը, ում պետք է տար դրամը, և գողը, վերցնելով գործվածքը, գնաց: Ծերը ո՛չ փնտրեց այն, ո՛չ էլ որևէ բան խոսեց այդ մասին, այլ վճարեց գինը և գնաց խնդությամբ, քանզի` քանի դեռ ուներ` իբրև թե ոչինչ չուներ, իսկ երբ կորցրեց` բոլորովին չցավեց` իբրև թե մի բան պակասել .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․