Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Խոնարհության մասին
Հայրերից ոմանք գնացին հայր Անտոնիոսի մոտ, և հայր Հով­սեփը նրա հետ էր: Հայր Անտոնը ուզեց փորձել նրանց. մեջբերում արեց Սուրբ Գրքից և ամենակրտսերից սկսեց հարցնել, թե որն է այդ խոսքի իմաստը, և նրանցից յուրաքանչյուրը պատասխանում էր ըստ իր կարողության: Իսկ ծերը նրանցից մեկին ասաց. «Դեռևս չգիտեք այն»: Հետո հարցնելով՝ հասավ ամենածերին: Ապա հարցրեց հայր Հովսեփին և ասաց. «Դու ինչպե՞ս ես հասկանում այս խոսքի իմաս­տը»: Իսկ նա ասաց. «Ես .....
Ողորմածություն
Իսպանական քաղաքներից մեկում մի երիտասարդ արվեստագետ իր նկարները տանում է նկարիչների հրապարակ, որպեսզի բոլորին ցույց տա իր ստեղծագործությունները: Մայթին ողորմություն խնդրող մուրացկանին մանրադրամ է տալիս և ուրախանում, քանի որ մուրացկանը վերափոխվում է հրեշտակի ու ընկերակցում ճանապարհին: Նկարիչը պարծենում է. - Ինձ քրիստոնյա եմ համարում. հասկացել եմ, որ շատ մեղքեր եմ գործում, միշտ աշխատել եմ պահել պատվիրանները, զղջալ ու ապաշխարել, բարեպաշտ .....
Գործիքը
Տափաստանի մեջ մի ծերունի բահով փոս է փորում ` ջուր գտնելու ակնկալիքով և ասում. - Տեսնես Աստված ինձ ուժ կտա այս գործն արագ ավարտելու համար: Նրան է մոտենում մի էքսկավատոր, որի վարորդն ասում է. - Տեսնում եմ, որ չարչարվում եք: Կարող եմ ձեզ օգնել և իմ այս մեքենայով շատ արագ մի մեծ փոս փորել: Ծերունին գլուխը բարձրացնում է և պատասխանում. - Ո՛չ, վտանգավոր է... քանի որ այն բահի նման չէ...   Հովհաննես  Մանուկյան .....
Անցորդը
Մի արհեստավոր լեռնային արահետով ետ ու առաջ է գնում-գալիս: Նույն ճանապարհով մի անցորդ է մոտենում: Արհեստավորն ասում է. - Մոլորվել եմ այս վայրերում: Լսել եմ, որ այս կողմերում փայլփլուն խճաքարեր կան, բայց արդեն երկու ժամ է՝ չեմ կարողանում գտնել դրանց վայրը: Անցորդը պատասխանում է. - Գիտեմ, թե որտեղ են գտնվում այդ փայլուն քարերը, եկ ինձ հետ, ցույց կտամ դրանց վայրը: Երբ նրանք հասնում են երփներանգ փայլփլուն խճաքարերով լեցուն վայրը, արհեստավորը .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ծերն ասաց. «Երբ զինվորները մարտի են ելնում, չեն մտահոգ­վում մյուսների մասին, թե ով կխոցվի, այլ ամեն ոք իր անձի մասին է հոգ տանում. այդպես և կրոնավորը պետք է անի: Ինչպես օրինակ` չի խոցվում այն զինվորը, որը մերձ է արքային, այնպես էլ դևը չի կարող վնասել նրան, ով Աստծուն մոտ է կանգնած, քանզի ասում է. «Մերձեցե՛ք ինձ, և ես կմերձենամ ձեզ» (Հակոբ Դ 8): Սակայն քանի որ հեշտությամբ ենք մտքով ցրվում, հեշտությամբ էլ թշնամին մեզ ամեն տեսակ մեղքերի մեջ .....
Պտուղը
Մի ալեհեր այգեպան մտնում է իր այգին և փայտը կտրող սղոցի ձայն լսում: Առաջանում է դեպի այդ կողմը և տեսնում, թե ինչպես իր թոռնիկը սղոցով փորձում է կտրել ծիրանենու ծառը: Այգեպանին տեսնելուն պես զայրացած ասում է. - Այս ծառն ինձ նվիրեցիր և ասացիր, որ շուտով պտուղ է տալու և ինձ համար մեծ բարիքներ է բերելու, սակայն արդեն երկու-երեք ամիս է որևէ պտուղ չի տալիս: Ուստի, ավելի լավ է այն կտրել, քան թողնել և սրա փոխարեն նոր ծառ տնկել: Այգեպանը պատասխանում .....
Բարեգործը
Մի ֆրանսուհի աղջիկ արագ իջնում է ավտոբուսից և շտապում դեպի Սբ. Աստվածամոր տաճարը և աղոթում. - Տե՛ր իմ Աստված, գոհություն եմ հայտնում քեզ և ուրախություն ապրում, որ այսօր կարողացա ավտոբուսի տոմս գնել մի աղքատ պապիկի համար: Նայում եմ շուրջս ու տեսնում, թե ինչքան ունևոր մարդիկ կան, բայց չեն օգնում խեղճ ու չքավոր մարդկանց: Երանի հնարավորություն ընձեռեիր ինձ ունենալ կարողություն և հարստություն` ստեղծելու մի հիմնադրամ և առատաձեռն օգենելու աղքատներին .....
Ճոճանակը
Մի երիտասարդ վանական վանահոր հետ անցնում է խաղահրապարակի մոտով: Երիտասարդ վանականն անընդհատ իրեն մեղադրում է և ասում. - Հա՛յր սուրբ, իմ հոգևոր կյանքում այնքան մեծ ձեռքբերումներ էի ունեցել: Երանելի հոգևոր բարձունքների հասել, սակայն կրկին գայթակղվեցի, մեղքն ինձ ցած նետեց ու ետ նահանջեցի... Վանահայրը ոչինչ չի պատասխանում: Մոտենում է մի ճոճանակի, նստում ու մտազբաղ հայացքը դեպի երկինք հառած սկսում ճոճվել: Երիտասարդ վանականը զարմացած .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հարց տրվեց հայր Եպիփանին, թե ինչո՞ւ պատվիրանները տասն են, իսկ Ավետարանի երանիները` ինը: Նա ասաց. «Որովհետև եգիպտացիներին հասցված հարվածները տասն են, իսկ հրեշտակների դասերը ինն են, իսկ երեքը եռյակի մեջ սուրբ Երրորդություն է, որը և՛ գլուխը, և՛ պսակն է երանությունների»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Առաքյալը
Մի երիտասարդ վանական, որ քահանայական ձեռնադրություն էր ստացել, դուրս է գալիս վանքի ճաշարանից և քիչ հեռվում տեսնում` քարի վրա, պատկառելի տարիքով անծանոթ մի մարդ է նստած, իսկ նրա շուրջը երեք-չորս հոգի են կանգնած: Երիտասարդ վանականն ինքնագոհ ասում է. - Հավանաբար անհավատ մարդիկ են, ճաշից հետո ժամանակն է գնալ և քարոզել: Այնուհետև ճեմելով, հպարտ-հպարտ քայլերով առաջանում է դեպի այդ մարդիկ, իսկ նրա հետևից էլ ճանճերի մի բազմություն` կարծես շուրջպար .....
Անհանգստություն
Մի մեծահարուստ պաշտոնյա ամեն երեկո մտնում է եկեղեցի, աղոթում, մռայլված և անհանգիստ սրտով հեռանում: Մի օր եկեղեցու մոտ մի չքավոր մարդու հարցնում է. - Ինչպե՞ս է, որ դու ամեն անգամ աղոթքդ վերջացնելուց հետո մեծ ուրախությամբ ու խաղաղությամբ ես գնում: Կարո՞ղ ես այդ գաղտնիքն ինձ էլ ասել: Չքավոր մարդը հարցնում է. - Իսկ ինչպե՞ս ես Աստծուն դիմում: Մեծահարուստը պատասխանում է. - Բարի գործ եմ ուզում ձեռնարկել: Տեսնում եմ` ունևոր մարդիկ բարձրահարկ .....
Մի մեծ ու բարի նպատակ
Մի երիտասարդ վանական նստած բլրի վրա նայում է երկնքին, արևածագին: Մեկ այլ վանական մոտենում է ու ասում. - Եղբա՛յր, ժամերգության ժամանակն է, եկ գնանք վանք, օգնիր մեզ ժամերգությանը: Երիտասարդ վանականը պատասխանում է. - Ես մի մեծ ու բարի նպատակ ունեմ. սպասում եմ այն պահին, երբ ժամանակը գա, ես դառնամ եպիսկոպոս ու հանուն Աստծո փառքի գործեմ ու ծառայեմ այնչափ, որչափ ոչ ոք չի ծառայել: Կեսօրին մոտենում է մի այլ վանական և հարցնում. - Ի՞նչ ես անում .....
Արիության և համբերության մասին
Ոմն եղբայր հարցեց հայր Պիմենին և ասաց. «Ո՞ւմ է վերաբե­րում խոսքը, որ գրված է. «Վաղվա մասին հոգ մի՛ արեք»» (Մատթ. Զ 34): Ասաց ծերը նրան. «Այս վերաբերում է ամեն մի հավատացյալ մարդու, առավել ևս կրոնավորի, որպեսզի մենք մեր հույսը կապենք Տիրոջ հետ և ոչ թե մեր հոգսերի, որովհետև ով ինչ ունի` ամենն էլ Տիրոջն է: Այս վերաբերում է և նրանց, ովքեր փորձության մեջ են ընկնում, որպեսզի լքվելով՝ չվհատվեն, այլ միշտ ակնկալեն Աստծո օգնությունը»:   «Սուրբ .....
Արդյոք ի՞նձ էիր փնտրում
Ամբրոսիոս անունով հռչակավոր մի ճգնավոր է լինում: Նրա համբավը և հրաշագործություններն ամենուր տարածված են լինում: Մի երիտասարդ ցանկանում է նրա աշակերտը դառնալ, ավելի ճանաչել Աստծուն, նվիրվել հոգևոր կյանքին: Մի անգամ հանդիպում է մի ծերունու, ով նրան ասում է. - Եթե ուզում ես ավելին գիտենալ Աստծո մասին, այդ դեպքում, փնտրիր Ամբրոսիոս ճգնավորին. նա քո առջև կբացահայտի Աստծո խորհուրդները: Երիտասարդը ճամփա է ընկնում ու գտնում հռչակավոր սրբին .....
Հավատք
Մի իտալացի քանդակագործ մտախոհ պտտվում է մի հսկա քարի շուրջ: Նրան է մոտենում մի քահանա և հարցնում, թե ինչ է պատահել: Քանդակագործն ասում է. - Ես ամբողջ սրտով հավատում եմ Աստծուն ու հիշում, որ Ավետարանում ասվում է, եթե նույնիսկ մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, ապա կարող եք լեռներ տեղափոխել: Եվ ահա ուզում եմ այս քարը տեղափոխվի իմ արհեստանոց և Աբրահամի հոյակերտ քանդակը պատրաստեմ: Սակայն ինչքան հավատով ասում եմ ու մեծ հավատքով հավատում, այս .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․