Գրքեր

Երիտասարդներին
Սխալները սրբագրվում են սիրով
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհաննես 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների համար շատ ու շատ անգամ հեշտ է անցնելը, երբ այն իրենց .....
Այսօր Աստծուն հետին պլան են մղում
Բարեգութ Աստված Իր առատ ողորմություններն է շնորհում մեզ: Ուստի անշնորհակալ չգտնվենք ու չբարկացնենք Նրան, քանի որ «գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. 5:6): Չլինենք այդպիսիք: Մեր դարաշրջանի մարդիկ ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ՝ սով: «Աստծո կարիքն էլ չենք զգում»,- ասում են նրանք: Ամեն ինչ ունեն, ուստի ոչինչ չեն գնահատում: Սակայն, եթե դժվարին ժամանակներ, սով կամ նման բաներ լինեն, և նրանք ուտելու ոչինչ չունենան, ապա .....
«Որտեղ ներկա է Տիրոջ Հոգին, այնտեղ ազատություն է»
Աստվածային սերը մարդու հանդեպ դրսևորվեց մեծագույն պարգևով՝ ազատությամբ: Այդ աստվածատուր ազատության մեջ չկա ոչ մի պարտադրանք և այն անբաժանելի է մարդուց: Առանց հոգևոր ազատության մարդը կորցնում է աստվածապարգև իր դիմագիծը և դառանալով անազատ՝ ընկնում է մեղքի գերության մեջ: Մարդ-Աստված հարաբերության հիմքում հոգևոր ազատությունն է: Ամենուր պայքար է ընթանում հանուն ազատության, բայց շատ քչերն են բացահայտում հոգևոր ազատության գաղտնիքը, որն ունեն .....
Ի՞նչ հագուստով ենք մուտք գործում Աստծո տուն
Մարդն իր կյանքում տարբեր առիթների է մասնակից լինում, իսկ մինչ այդ որոշում է և ընտրում, թե ինչ հագուստ կրի, ինչպես ներկայանա: Կյանքի բազմազանության մեջ քրիստոնյայի համար կարևոր է նաև իր քայլերը դեպի եկեղեցի՝ Աստծո տուն ուղղելը, լինի դա աշխատանքային, թե Տերունական օր՝ կիրակի: Մինչ Աստծո տուն մտնելը քրիստոնյան բացի ներքին պատրաստվածությունից, հոգ է տանում նաև արտաքինի վերաբերյալ՝ կարևորելով թե՛ ֆիզիկապես մաքուր լինելը և թե՛ համապատասխան .....
Հարստության և հարուստների մասին
Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր խոսքում (հարստության և հարուստների մասին) խոսում է ծանոթ մի մեծահարուստի մասին, որը կորցնում է հարստությունը և դառնության առջև կանգնում: Այս իրողությունն արդիական է նաև ներկայիս հասարակության համար, որովհետև մեր հասարակության մեջ ընչաքաղցության, ագահության, փողը պաշտամունք և դրան ծառայելու սկզբունքը գործում է ցայտուն: Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ապրել է բարգավաճող Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում, .....
Եկեղեցում մեր միակ խոսակիցն Աստված է
Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում հոգու պահանջ է և անհրաժեշտություն եկեղեցի այցելել ու պարբերաբար մասնակից լինել եկեղեցական արարողություններին: Աստծո տունն աղոթքի տուն է, որտեղ մենք, հանդիպելով Աստծուն, վայելում ենք Նրա ներկայությունը: Եկեղեցի հաճախող յուրաքանչյուր մեկը պետք է փորձի ծանոթանալ և կատարել այն կանոնները, որ վերաբերում են եկեղեցի հաճախողներին, որպեսզի իրենց պահվածքով որևէ կերպ չվիրավորեն Տիրոջը, տաճարի սրբությունը և .....
Սեռականություն և ամուսնություն
«Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է:  Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծո արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի բնությամբ: .....
Անկրկնելի անհատականությունը
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը:  Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական .....
Երաժշտության գաղտնիքները
Տեղեկությունների, ինֆորմացիայի կտրուկ աճը, գիտելիքների զարգացումը նպաստում են նրան, որ այսօր մարդկանց մոտ նկատելի է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան գերծանրաբեռնվածություն: Հետևաբար այս պայմաններում կարևոր է օգտվել բոլոր այն միջոցներից, որոնք կարող են օգնել մարդկանց դուրս գալու այդ վիճակից: Այդպիսի միջոցներից մեկն էլ երաժշտությունն է: Այն ամենուր է, բոլորս էլ մեր կյանքի ընթացքում կամա թե ակամա, մեզ շրջապատող ամեն մի վայրում՝ տանը, .....
Որտեղի՞ց է գալիս չարը
«Ով որ Ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր ու դեն նետիր այն, որովհետև ավելի լավ է մեկ ձեռքով կամ կաղ մտնել .....
«Դուք եք երկրի աղը»
Երկինք, լեռներ, արև, ծով, աղ, ջուր, հաց, գինի, ձեթ, ոսկի, անապատ. Աստծո կողմից արարված այս օրինակներով բազմաթիվ մեջբերումների կարող ենք հանդիպել Սբ. Գրքում՝ մարդ-Աստված հարաբերության և հոգևոր աշխարհի մասին պատմող: Վերոնշյալներից աղն ունի առանձնահատուկ նշանակություն: Աղն այժմ այլ կերպ է ընդունվում, քան նախկինում: Այսօր կարող ենք այնքան աղ գնել, որքան որ կամենանք, սակայն այդպես չի եղել միշտ: Հին ժամանակներում աղը մեծ արժեք է ունեցել: Հին հույն .....
Աստվածային առաջնորդությամբ կյանքի ընկեր ընտրելու ճշմարիտ կերպի, քրիստոնեական ամուսնության և ընտանեկան երջանկության մասին
«Յուրաքանչյուր մարմին միանում է իր տեսակին, և յուրաքանչյուր մարդ հարում իր նմանին» (Սիրաք 13:20) Ծննդոց Գիրքը պատմում է, որ երբ Աստված երկրի հողից ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, նրան տեղավորեց բերկրության դրախտում (տե՛ս 2:7, 15): Սակայն Աստծո պատկերն ու նմանությունն ունեցող մարդը միայնակ էր, քանի որ «չգտավ իր նմանությունն ունեցող մի օգնական» (2:20): Եվ Տեր Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանությամբ մի օգնական .....
Անեծքի հետևանքով առաջացած հիվանդություններն ու դժբախտ դեպքերը
Շատ հիվանդություններ, որոնց պատճառները բժիշկները չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ անեծքի հետևանքով առաջացած լինեն: Իսկ բժիշկներն ի՞նչ, մի՞թե կարող են անեծքը գտնել: Մի անգամ մի անդամալույծի բերեցին իմ խուց: Թիկնեղ մարդ էր, բայց նստել չէր կարողանում: Նրա մարմինը չէր թեքվում, փայտացած էր: Մի մարդ իր մեջքին դրած էր տանում նրան, մեկ ուրիշն էլ պահում էր ետևից: Ես երկու կոճղ դրեցի խեղճի համար ու նա մի կերպ տեղավորվեց դրանց վրա: Նրա ընկերներն ասացին, .....
Քրիստոս աշխարհ եկավ, որպեսզի միավորի բոլոր պառակտումները
«Աղոթում եմ, որ նրանք բոլորն էլ մի լինեն, ինչպես որ Դու, ո՛վ Հայր, իմ մեջ ես, և Ես՝ Քո մեջ, այնպես էլ նրանք լինեն մեր մեջ, որպեսզի աշխարհը հավատա, որ Դո՛ւ ուղարկեցիր Ինձ» (Հովհաննես 17:21), այս խնդրանքով էր Քրիստոս դիմում Հայր Աստծուն Իր հետևորդների համար: Աստծո պատկերն ու նմանությունը կրող յուրաքանչյուր անձի կոչումն է Աստծո հետ միավորումը: Այդպիսի միավորման օրինակ է հանդիսանում քրիստոնյաների ներկայությունը և մասնակցությունը Սբ. Պատարագի .....
«Եղիր ազնիվ ու այլևս մի գողացիր»
Վերջին ժամանակներս որոշ անձինք և կազմակերպություններ կողմնակալ և անառողջ քննադատություն են հնչեցնում քրիստոնեության և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ: Հիմնական պատճառը, կարծում եմ, հոգեղեն աշխարհի ամբողջականությունը չիմանալը կամ մակերեսային պատկերացումներ ունենալն է, որովհետև նա, ով իրապես զգացել, տեսել, ճանաչել է հոգեղեն աշխարհի իրականությունը և հասկացել քրիստոնեության սկզբունքները, այլևս չի թերագնահատի քրիստոնեությունը, Քրիստոսի .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․