Գրքեր

Ընտանիքներին
Ցավի գաղտնիքը (Երկրորդ մաս)
Մի անգամ մտածեցի, որ եթե կարողանայինք հավաքել բոլոր նրանց արցունքները, որոնք լաց են լինում, ցավ են ապրում, մայրերի, հայրերի, երեխաների արցունքները, ապա դրանք իսկապես շատ կլինեին: Որոշ ժամանակ առաջ մի քսանչորսամյա երիտասարդ ինձ ասաց. - Երբ ես նման բաների մասին էի մտածում, միգուցե հիմարությունից կամ եսասիրությունից մղված, խնդրեցի Աստծուն. «Տե՛ր Աստված, թող ես քաղցկեղով հիվանդանամ, բայց մեկ տարվա ընթացքում ինձնից բացի ոչ ոք քաղցկեղով .....
Ցավի գաղտնիքը (Առաջին մաս)
Զրույց ռադիոունկնդիրների հետ - Այսօր ես կուզենայի լինել նրանց հետ, ովքեր ցավ են զգում: Ծանր և անբուժելի հիվանդություններով տառապող մարդկանց հետ, քաղցկեղի նախնական կամ վերջին փուլում գտնվող մարդկանց, նրանց հետ, ովքեր տանջվում ու տառապում են: Եթե դու ուրախ ես և ցանկանում ես ուրախ տրամադրությունդ պահպանել՝ քո գործն է, իսկ ես չեմ կարող, քանի որ մի բան է լսել ուրիշների՝ քեզ անծանոթ մարդկանց մասին, իմանալ, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ քաղցկեղով .....
Սուրբ Հովակիմ և Աննա` ամենաանկիրք ամուսնական զույգը
«Ծնողները, որ երեխա են ծնում և նրանց մարմին տալիս, պետք է հնարավորինս աջակցեն նաև նրանց հոգևոր վերածննդին» - Հա՛յր, պատմեք մեզ Սուրբ Աստվածածնի ծնողների` Սուրբ Աննայի և Սուրբ Հովակիմի մասին: Մի առիթով արդեն սկսել էիք պատմել նրանց մասին… - Դեռ մանկուց ես մեծ ակնածանքով էի վերաբերվում նրանց: Նույնիսկ խնդրել եմ, որ վանական կյանքում ինձ Հովակիմ անունը տան: Ի՜նչ մեծամեծ բաներով ենք մենք նրանց պարտական: Սուրբ Հովակիմն ու Աննան երկրիս .....
Մարդիկ աշխատում են կիրակի ու տոն օրերին, և նրանց վրա դժբախտություններ են տեղում
Ըստ եկեղեցական կանոնների՝ բոլոր տեսակի աշխատանքներն ավարտվում են տոնի կամ կիրակի օրվա նախօրեի երեկոյան ժամերգությունից առաջ: Եթե հնարավոր է, ապա ավելի լավ է նախորդ օրն ավելի երկար աշխատել, որպեսզի տոնական երեկոյան ժամերգության ժամանակ և հետո չաշխատել: Եթե որևէ մեկը խիստ անհրաժեշտության դեպքում ինչ-որ պարզ գործ անի կիրակի կամ տոնական օրվա երեկոյին մոտ, ապա դա ուրիշ բան է: Բայց այդ թեթև աշխատանքը ևս պետք է խելամտորեն արվի: Հնում նույնիսկ .....
Դիմադրություն, մաս երկրորդ
Այժմ ես ինչպե՞ս եմ նստած՝ համարյա ինչպես ցուցափեղկի վրա՝ լավ փարաջա եմ հագել, դուք էլ եք լավ հագուստով, բոլորս ժպտում ենք ու քաղաքավարի ենք: Այստեղ՝ սրահում, մենք բարի ենք, սակայն արդյո՞ք այստեղ է կյանքը: Այստեղ մենք մեզ լավ ենք դրսևորում, բոլորս շատ սիրալիր ենք: Բայց հարցը երեխան է, ով քեզ այժմ սիրալիր է տեսնում, որպեսզի տանն էլ իսկական մարդ տեսնի քեզ, որտեղ դու կընկնես, ոտքի կկանգնես, ներողություն կխնդրես և կրկին ջանք կթափես: Որպեսզի քո .....
Դիմադրություն, մաս առաջին
Այս թեման ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև մեծահասակներին՝ ընդդիմանալու (դիմադրության, հակազդելու) թեմային մեր կյանքում: Գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին ռեակտիվության կամ հակազդելու հատկությունն է: Գոյություն ունեն ռեակտիվ մարդիկ՝ մեծ ու փոքր, և ես իմ ոչ մեծ փորձով այն եզրակացությանն եմ հանգել, որ ռեակտիվ մարդն իր հոգու խորքում բարի է: Ռեակտիվ կամ հակազդական մարդիկ ամենազգայուն մարդիկ են: Ով ըմբոստանում է կյանքում .....
Առաջնորդող մանուկը
Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել, .....
«Արդարի քիչն ավելի լավ է…»
Ցավոք, այսօր մենք ազատութունը ոչ թե բարու, սրբության հասնելու համար ենք օգտագործում, այլ՝ աշխարհի ունայնության: Առաջ ողջ շաբաթն աշխատանքային էր, իսկ կիրակին հանգստյան օր էր: Այժմ շաբաթը նույնպես հանգստյան օր են դարձրել: Սակայն, արդյո՞ք այժմ մարդիկ ավելի հոգևոր կյանքով են ապրում, թե՞ ավելի շատ են մեղք գործում: Եթե մարդիկ իրենց ժամանակը հոգևոր վարժանքի համար գործածեին, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ՝ նրանք մտահավաք կլինեին: Սակայն մենք՝ նզովյալ .....
Ուսուցչի գործը սուրբ է
- Հա՛յր, դպրոցներում երբեմն մանկավարժների համար ամենաշատ դժվարությունները [ոչ թե աշակերտները, այլ] նրանց սեփական գործընկերներն են ստեղծում: - Մեր ժամանակներում մարդուն լուրջ դատողություն և լույս է անհրաժեշտ, եթե նա ցանկանում է իրեն ճիշտ դրսևորել գործընկերների միջավայրում: Մեծ ողջախոհություն և աստվածային լույս է պահանջվում յուրաքանչյուր առանձին դեպքում: Երբեմն նույնիսկ պետք չէ ուրիշներին ցույց տալ, որ դու հավատացյալ ես, այլ պետք է հանդարտ .....
Երեխաներին շատ բաներով են ծանրաբեռնում
Տեսնում եմ, որ հաճախ ոչ միայն միջնակարգ դպրոցների շրջանավարտները, այլ նույնիսկ համալսարան ավարտածները խզբզում են, ուղղագրական սխալներ են անում: Մենք, մի տարրական դպրոց ավարտելով, նման սխալներ չէինք անում: Այժմ միայն լեզվաբանության և իրավաբանության ֆակուլտետների ուսանողներն են փոքրիշատե գրագետ*: Այլ ֆակուլտետներում նույնիսկ առանց սխալների գրել չեն կարողանում: Իսկ հնում ութնամյա կրթությունը համարյա… - Համալսարանի պես էր, հա՛յր: - .....
Երեխաներին հեռացնում են Եկեղեցուց
Երբ ես փոքր էի, ինձ այնքա՜ն էր օգնում եկեղեցի հաճախելը: Տարրական դասարաններում շատ լավ ուսուցիչ ունեինք: Նա նույնպես օգնում էր մեզ, հունական ազգային երգեր և շարականներ էր սովորեցնում: Կիրակի օրերին երգում էինք եկեղեցում՝ «Փառք ի բարձունս», «Սուրբ Աստված»… - Աղջիկներն էլ էին երգո՞ւմ: - Այո, բոլոր երեխաները միասին երգում էին: Առաջ եկեղեցին դպրոցի մոտ էր, և մենք եկեղեցու բակում էինք խաղում: Տոներին ուսուցիչները մեզ եկեղեցի .....
Սերունդների պառակտում
Աշխարհը հոգեբուժարանի է վերածվել: Փոքր երեխաները կեսգիշերին են պառկում քնելու, երբ հարկ է, որ մայրամուտից անմիջապես հետո պառկեին քնելու: Նրանք փակված են բազմահարկերում, բետոնի մեջ, նրանք ապրում են ըստ մեծահասակների կարգ ու կանոնի: Երեխաներն ի՞նչ անեն և մեծահասակներն ի՞նչ անեն: Երեխաները գալիս են ու ինձ ասում. «Ծնողները մեզ չեն հասկանում»: Գալիս են ծնողներն ու ասում. «Մեր երեխաները մեզ չեն հասկանում»: Ծնողների և երեխաների միջև .....
«Պատվիր քո հորն ու քո մորը»
Ո՜ւր են հասել այսօրվա երեխաները: Մեկ խոսք անգամ չեն կարող հանդուրժել: Էլ ուր մնաց «կեչու շիլան»* հանդուրժեն: Երեխաներն անհարգալից են, շատ եսասեր ու նյարդաթուլագար: Նրանք չարաշահում են ազատությունը: Երեխան ծնողներին հայտարարում է. «Ես ձեզ ոստիկանություն կտանեմ»: Վերջերս տասնհինգամյա մի դեռահաս այնպիսի զանցանք գործեց, որ հայրն ապտակեց նրան: Այդժամ որդյակը ոստիկանություն գնաց, սեփական հոր դեմ հայց ներկայացրեց և նրան դատարանի .....
Անամոթությունն աստվածային շնորհը հեռու է վանում
Մեծ ուշադրություն է հարկավոր: Անպարկեշտ ու անուշադիր վարքը խոչընդոտ է աստվածային շնորհի համար: Մարդկանց նկատմամբ հարգանքի բացակայությունն ամենամեծ խոչընդոտն է, որպեսզի աստվածային շնորհը մոտենա մարդուն: Որքան ավելի մեծ հարգանք են երեխաներն ունենում ծնողների, ուսուցիչների և ընդհանրապես ավագների նկատմամբ, այնքան ավելի մեծ շնորհ են ընդունում: Որքան նրանք անպարկեշտ ու անհնազանդ են, այնքան Աստծո շնորհը հեռանում է նրանցից: Աշխարհիկ ազատությունը .....
Նախանձի և խանդի մասին
Ինչպե՞ս են բնորոշվում նախանձը և խանդը եկեղեցական հեղինակների ուսուցմամբ: Նախանձը մարդու վշտանալն է ուրիշների հաջողության համար և ուրախանալն է այլոց անհաջողություններով: Եկեղեցական հեղինակները նախանձը համարում են կործանարար մեղք, որովհետև նաև այս բառը, ինչպես նշում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, նշանակում է, որ մարդը նախ իր անձին և հոգուն է վնասում, ապա` բարեկամներին, ընկերներին: Նախանձը համարվում է չար ուժերի ազդեցության հետևանք, եկեղեցական .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․