05/12/2025
Ինձ անվասայլակին նստեցրած տանում էին շրջանային հիվանդանոցի միջանցքով: - Ո՞ւր,- մի բուժքույրը հարցրեց մյուսին:- Գուցե ոչ թե առանձին, այլ ընդհանո՞ւր պալատ տանենք: Ես անհանգստացա: - Ինչո՞ւ ընդհանուր, եթե առանձինի հնարավորություն կա: Քույրերն այնպիսի անկեղծ կարեկցանքով նայեցին ինձ, որ ես անասելի զարմացա: Հետո արդեն իմացա, որ առանձին պալատ մեռնողներին էին տանում, որպեսզի մյուսները նրանց չտեսնեին: - Բժիշկն ասաց՝ առանձին,- կրկնեց բուժքույրը: Բայց
04/12/2025
«Ժողովուրդէն ոմանք մանուկներ բերին Յիսուսի, որպէսզի ձեռք դնէ անոնց վրայ եւ աղօթէ», բայց աշակերտները սաստեցին բերողները։ Յիսուս անոնց ըսաւ. «Ձգեցէ՛ք որ մանուկները ինծի գան, արգելք մի՛ ըլլաք անոնց, որովհետեւ այդպիսիներուն է երկինքի արքայութիւնը» (Մտ 19.13-15)։ Մանուկները տաճար բերել եւ քահանաներէն կամ Րաբբիներէն խնդրել որ ձեռք դնեն անոնց վրայ եւ օրհնեն՝ սովորական երեւոյթ էր։ Յիսուս արդէն ոմանց կողմէ ճանչցուած էր իբրեւ հեղինակաւոր
03/12/2025
Երբեմն մարդուն անհանգստություն պատճառող իրադարձությունները թույլ չեն տալիս նրան գնահատել այն կյանքը, որը Աստծո պարգևն է իրեն: «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդն եղավ կենդանի էակ» (Ծննդ. 2:7): Մարդը՝ որպես բանական և ազատ էակ, փորձում է իր կյանքի ճանապարհին բացահայտել աստվածապարգև կյանքի արժեքները: Քրիստոնյայի համար հստակ են այդ արժեքները՝ հավատքով առաքինի կյանք ապրել՝ Աստծո հետ մշտական
02/12/2025
«Երանի՜ անոնց, որոնք սիրտով մաքուր են, որովհետեւ անոնք զԱստուած պիտի տեսնեն» (Մտ 5.8)։ Որո՞նք են սիրտով մաքուրները եւ ի՞նչ կը նշանակէ զԱստուած տեսնել։ Սիրտով մաքուրները անոնք են՝ որոնք կը փորձեն նմանիլ Աստուծոյ, որոնք կը խնդրեն Աստուծմէ իր սէրն ու սրբութիւնը դրոշմել իրենց հոգիներուն մէջ։ Մաքուր սիրտը աշխարհի ցանկութիւններէն եւ ժխորէն սրբուած սիրտն է։ Սիրտով մաքուր մարդը դրական եւ աստուածահաճոյ մտածումներ եւ մտածելակերպ ունեցող
01/12/2025
Հովսեփ Գեղեցիկը Հին կտակարանի Ծննդոց գրքի գլխավոր անձերից մեկն է: Աստվածաշունչը խոսում է Հովսեփի կյանքի մասին՝ նրա ծնունդի, տեսած երազների, դիմագրաված դժվարությունների և վերջում Եգիպտոսում ստացած փառքի ու պատվի մասին: Այս հոդվածի գրության նպատակն է անդրադառնալ Հովսեփի Գեղեցիկի կյանքին, նրա խոսքերից, զգացմունքներից ու գործերից քաղել հոգեմտավոր դասեր՝ որպես խթան մեր հոգեմտավոր աճման համար: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ՝ Հովսեփի
29/11/2025
Պատկերագրութան մեջ Հայաստանում քրիստոնեության առաջին քարոզիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների, նրանց զինակից, հայ առաջին նահատակված սրբուհի Սանդուխտ կույսի պատկերներ են ստեղծվել: Հայոց դարձի գլխավոր դեմքերի և մշակույթի գործիչների դիմանկարների մի ամբողջ շարք է ստեղծել Հովնաթանյան տոհմի շնորհալի նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը (1730-1801թթ.), այդ թվում և Ս. Բարդուղիմեոսի կտավը: Տպավորիչ է նկարչի վրձնած առաքյալի կերպարը՝ Աստվածամոր
28/11/2025
Մարդը մարդէ աւելի՛ բան մըն է որովհետեւ ան կոչուած է օր մը հրեշտակի նման ըլլալու (Մտ 22.30)։ Ճիշդ չէ՛ մարդուն մէջ միայն մարդը տեսնել երբ Աստուած է որ կ՚ապրի մարդուն մէջ։ Սխա՛լ է մարդուն մէջ միայն մարդկայինը նշմարել երբ աստուածայինն է որ կը ղեկավարէ մարդկայինը։ Ինչպէս արծաթով լեցուած բաժակը տարբեր արժէք ունի եւ հողով լեցուածը՝ տարբեր, այնպէս ալ Աստուծոյ Հոգիով բնակուած մարդը բոլորովին տարբեր է աշխարհայինով բնակուած մարդէն։ Մարդը մարդէ
27/11/2025
Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են պահեր, երբ նա կորցնում է վստահությունն ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ: Նույնիսկ համաշխարհային տնտեսության անկումը հիմնականում այն իրողության արդյունքն է, որ ֆրանսիական թերթերից մեկը կոչեց վստահության համընդհանուր ճգնաժամ: Ի՞նչ գործոնների պատճառով է առաջանում վստահության ճգնաժամը: Վստահությունն ինչ-որ մեկի խոսքի կամ գործի հանդեպ լիակատար երաշխավորություն և ինչ-որ բանի ճշգրտության, հուսալիության