Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Հնազանդության մասին
Ոմն ծեր ասաց, թե գնաց մի անգամ մեծն Բարսեղ եպիսկոպոսը միաբանների վանքը և սովորականի պես վարդապետելուց հետո վանքի առաջնորդին ասաց. «Ունե՞ս այստեղ եղբայր, որ կամենում է ապրել»: Եվ նա ասաց. «Բոլորն են կամենում ապրել, հայր սուրբ»: Իսկ նա դարձյալ ասաց. «Ունե՞ս մեկը, որ ճշմարիտ հնազանդություն է ձեռք բերել»: Նա բերեց մի եղբոր և նրան ընթրիքի ժամին սպասավորության կարգեց սրբի առաջ: Եվ ընթրիքի ավարտից հետո եղբայրը, վերցնելով ջուրը, լցրեց .....
Աստծո անունը զուր մի՛ արտասանիր
Մի ոսկերիչ, իր արհեստանոցում նստած, անընդհատ Աստծո անունն էր զուր տեղն արտասանում՝ մե՛կ որպես երդում, մե՛կ որպես սիրած խոսք: Մի ուխտավոր էր վերադառնում սուրբ վայրերից և երբ արհեստանոցի մոտով անցնելիս լսեց դա՝ սաստիկ խռովեց նրա հոգին: Նա ձայն տվեց ոսկերչին, որպեսզի փողոց դուրս գա: Իսկ երբ դուրս եկավ, ուխտավորը թաքնվեց: Ոսկերիչը ոչ ոքի չտեսնելով վերադարձավ իր արհեստանոցն ու շարունակեց աշխատանքը: Ուխտավորը կրկին կանչեց նրան և երբ նա դուրս .....
Օտարասեր և ողորմած լինելու մասին
Հայր Թեոդորոս Փերմացու մասին աշակերտներն ասում էին, թե երբ Սկիտեն ավերվեց, նա եկավ Փերմե՝ բնակվելու: Նա ծեր էր ու տկար, և նրան շատ կերակուր էին բերում: Ով առաջինն էր բերում, նրա բերածը տալիս էր երկրորդին և այսպես` նախորդի բերածը տալիս էր հաջորդին, իսկ որը համընկնում էր ուտելու ժամին, այն էր ճաշակում երեկոյան՝  առանց խտրություն դնելու:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Հավատն առանց գործերի մեռած է
Տասնամյա մի տղա, ցրտից դողալով, ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի առջև ու հմայված նայում էր ձմեռային կոշիկներին: Մի կին մոտեցավ նրան ու հարցրեց. - Ի՞նչ ես այդքան հետաքրքրությամբ զննում այդ ապակու ետևում, իմ փոքրի՛կ բարեկամ: Ինչի՞ մասին ես մտածում: - Խնդրում եմ Աստծուն, որ ինձ մի զույգ կոշիկ տա,- պատասխանեց տղան: Կինը բռնեց նրա ձեռքն ու մտավ խանութ: Վաճառողին խնդրեց վեց զույգ մանկական գուլպա բերել և հարցրեց, թե կարող է արդյոք .....
Աղոթքների մասին
Հայր Նեղոսն ասաց. «Ամեն մի առաքինություն, որ մարդ գործում է, նրա արդյունքն աղոթքի ժամանակ կգտնի: Եթե ցանկանում ես աղոթել՝ ինչպես հարկն է, մի՛ տրտմեցրու քո եղբորը, և մի՛ կամեցիր լինել այնպիսին, ինչպիսին ինքդ ես փափագում, այլ ինչպես Աստված է կամենում քեզ համար՝ ա՛յն սիրիր, և դու հանգիստ կգտնես աղոթքներիդ ու խնդրանքներիդ  մեջ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Աղոթքի զորության մասին
Մի աղջիկ ուշ երեկոյան տուն էր վերադառնում: Նրա ճանապարհն անցնում էր թույլ լուսավորված այգու միջով, որը վատ համբավ էր վայելում: Աղջիկն աղոթեց այգու մուտքի առաջ ու ներս մտավ: Ճանապարհի մոտ երկու երրորդն արդեն անցել էր, երբ մի կասկածելի տիպ տեսավ, որը հարևան ծառուղով էր գնում: Աղջիկը գնում էր անդադար աղոթելով: Մի պահ այդ տիպը նրա կողմը նայեց ու առաջ անցավ: Աղջիկը դուրս եկավ այգուց ու բարեհաջող հասավ տուն: Հաջորդ օրը տեղական լուրերը հաղորդեցին, .....
Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Հարցրեց մի անգամ հայր Աղաթոնը հայր Աղոնին և ասաց. «Կամենում եմ լեզուս պահել, որ սուտ չխոսեմ»: Ասաց նրան հայր Աղոնը. «Եթե սուտ չխոսես, բազում մեղքեր կգործես»: Նա հարցրեց. «Այդ ինչպե՞ս»: Եվ ծերն ասաց. «Ահա երկու մարդ քո առաջ սպանություն գործեցին, և նրանցից մեկը փախավ և եկավ քո խուցը, իսկ իշխանը նրան է փնտրում և քեզ հարցնում է ու ասում. «Քո աչքի առջև մարդասպանությո՞ւն եղավ»: Եթե չես կամենում սուտ խոսել, մարդուն մահվան ես .....
Ոչինչ անարդյունք չի մնում
Գիտնականն ու դռնապանը հայտնվում են հանդերձյալ աշխարհում և մոտենում դրախտի հսկայական, ահռելի դարպասներին: Այս գիտնականը, որ երկրային կյանքում միայն իր համար էր աշխատել, առաջ է ընկնում և փորձում հրելով բացել, բայց չի կարողանում, այնուհետև սկսում իր գիտելիքներով մտածել, վերլուծել, թե ինչպես կարող է գործել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Այնուհետև մոտենում է դռնապանը և ասում. - Աստվա՛ծ իմ, ողորմի՛ր և փրկի՛ր ինձ, իմ կյանքում բազմաթիվ .....
Դատելու մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ի՞նչ է չարախոսությունը»: Եվ ծերն ասաց. «Եթե ասես. «Այս եղբայրը պինդ, ժրաջան է վարքի մեջ և իմաստուն է, բայց այսինչ բաների մեջ անհաստատ է», ահա չարախոսեցիր քո եղբորից, իսկ եթե ասես. «Այսինչը խաբեբա է և երդմնազանց», սա դատապարտություն է և առավել վատթար է, քան  չարախոսությունը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Իրական վերաբերմունք
Գայլը որոշում է բժիշկ դառնալ: Հագնում է բժշկի սպիտակ հագուստներ և հիվանդներ ընդունում: Երբ փայտփորիկն ասում է, որ գայլը բժիշկ չի կարող լինել, գայլը հարձակվում է ներկաների վրա և իր սուր ատամներով սպառնում, թե ինքը ճշմարիտ, սիրով լեցուն բժիշկ է, որ նաև կպաշտպանի մյուս բժիշկներին: Ծառի ճյուղի վրա նստած աղավնին լսում է և ասում. - Հագուստով բժիշկ չեն դառնում, այլ սրտով են դառնում: Ինչպիսին քո սիրտն է, այդպիսին էլ քո սրտի իրական վերաբերմունքն է, .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Մի եղբայր գնաց հայր Թեոդորոսի մոտ և սկսեց մեծամեծ բաներից խոսել և քննել գործեր, որոնք ինքը բնավ չէր գործել: Ծերը նրան ասաց. «Դու ո՛չ նավն ես գտել, ո՛չ նավի ծախսն ես վճարել, ոչ էլ ծովն է մտել քո նավը, բայց կամենում ես դժվարամատչելի քաղաքը մտնել: Դու նախ գործի՛ր, հետո կխոսես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Պարզ պատասխան
Աշակերտը, մեծ ու տպավորիչ, փայլփլուն բանալիների տրցակը ձեռքին, ժամերով փորձում է գանձարանի դուռը բացել: Ուսուցիչը մոտենում է և ասում. - Չորս ժամ է անցել, բայց դեռ ջանում ես այդ դուռը բանալ: Մի՞թե չհասկացար, որ այն բացվում է մի փոքր, պարզ և հասարակ բանալիով, այլ ոչ թե այդ փայլփլուն, բազմաթիվ բանալիներով... Բազմաթիվ պատասխաններ կան, որոնց համար երկար-բարակ բացատրություններ, մեկնաբանություններ չեն պահանջվում, շատ լուսաբանման կարիք չկա, որպեսզի .....
Անընչության մասին
Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե բազում օրեր իր աշակերտների հետ սենյակ էր շինում: Երբ ավարտեց տունը և կամենում էր բնակվել այնտեղ, այդ օրը տեսիլք  տեսավ, որ իր գործը բարի չէ, և աշակերտներին ասաց. «Եկե՛ք գնանք այստեղից»: Իսկ նրանք սաստիկ տրտմեցին և իրենց մեջ ասացին. «Եթե կամենում էր այստեղից գնալ, մենք ինչո՞ւ զուր աշխատեցինք և շինեցինք դա: Հիմա ոմանք կծաղրեն  մեզ  և  կասեն.  «Դարձյալ  գնացին  այդ  թափառաշրջիկները»:  .....
Լսո՞ւմ ես ինձ
Մի մարդ ուզում էր օգնել իր կնոջը, որովհետև կասկածում էր, որ նա լսողության խնդիրներ ունի: Մի երեկո, երբ կինը մեջքով էր կանգնած դեպի իրեն, ամուսինը կանգնեց սենյակի հակառակ ծայրում և շշնջաց. - Դու ինձ լսո՞ւմ ես: Պատասխան չհնչեց: Տղամարդն ավելի մոտ եկավ ու կրկնեց. - Դու ինձ լսո՞ւմ ես: Արդյունքը նույնն էր: Նա ավելի մոտ գնաց և հարցրեց. - Լսո՞ւմ ես ինձ: Այդպես էլ պատասխան չլսելով, ի վերջո, իր հարցը կրկնեց անմիջապես կնոջ թիկունքի ետևում: Կինը .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր խնդրում էր Աստծուց, որ ինքը հասնի Իսահակի չափին, և լսեց. «Չես կարող հասնել. լո՛ւռ կաց»: Իսկ հետո ասաց. «Հասցրո՛ւ ինձ Հոբի չափին, և պատրաստ եմ կռվել դևերի դեմ», բայց չասաց՝ «Քո զորությամբ, Տե՛ր»: Եվ Տիրոջ հրեշտակն ասաց. «Սպասի՛ր մի փոքր»: Եվ ահա եկավ մի զինվոր` իր հետ բերելով երկու հարյուր լիտր ոսկի, մի տղայի և աղջկա, և ասաց. «Ողորմի՛ր ինձ և պահի՛ր սրանց, որովհետև թագավորը ուզում է սպանել ինձ. ես գնամ թաքնվեմ և դարձյալ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․