Գրքեր

Իրադարձություններ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում համայն Մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության պանծալի տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով: Ազգերի ու պետությունների հետ տոնում ենք պատմական հաղթանակը ֆաշիզմի ու բռնության դեմ պայքարում, որին մասնակցություն բերեցին մեր ժողովրդի բազմահազար զավակներ` հայազգի փառապանծ զորավարներ ու զինվորներ: Տոնում ենք Շուշիի ազատագրումը և հաղթանակը Արցախյան ազատամարտում, .....
Բյուրականում «Զորավոր մանկունք»-ն իր ելույթով ազդարարեց հոգևոր երաժշտության շաբաթի սկիզբը
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 16-րդ փառատոնի շրջանակներում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առիթով Հայաստանում է «Գրեմմի» և մի շարք այլ միջազգային հեղինակավոր մրցանակների արժանացած Էստոնիայի ազգային արական երգչախումբը: 1944 թ-ից գործող համաշխարհային համբավ ունեցող երգչախումբը ապրիլի 23-ից համերգային ելույթներով հանդես եկավ Վանաձորում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ .....
Հայոց Ցեղասպանության ս. նահատակների ոգեկոչման արարողությունները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Ապրիլի 24-ին Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություններ: Դեռևս 2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»: Ապրիլի 24-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն .....
«Զորավոր մանկունք»-ի ելույթը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Ապրիլի 23-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր մանկունք» երգչախումբը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ համերգային ելույթով հանդես եկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Կես տարի է, ինչ «Զորավոր մանկունք» երգչախումբը համագործակցում է «Լեհ ընտանիք» կազմակերպության հետ՝ նպաստելով հայ և լեհ ժողովուրդների մշակութային կապի ամրապնդմանը: Համատեղ նախաձեռնության արդյունքում՝ «Զորավոր .....
Նավասարդ Սրբազանը մասնակցեց ՀՀ ԳԱԱ տարեկան ժողովին
Ապրիլի 20-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը մասնակցեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:  Ժողովի աշխատանքը սկսելուց առաջ գիտնականները լռության րոպեով հարգեցին վերջին օրերին Արցախյան սահմանում նահատակված զինվորների և ի Տեր հանգչած հայ գիտնականների հիշատակը:  Այնուհետև Նավասարդ Սրբազանը ողջունեց ներկաներին՝ փոխանցելով .....
Մեր զինվորների ոչ թե ճակատը պետք է համբուրել, այլ՝ ոտքերը.
Քառօրյա պատերազմը անտարբեր չի թողել ոչ-ոքին՝ սահմանին կանգնած զինվորից մինչև եկեղեցու հոգևոր պաշտպանը: Այն, որ հայ հոգևորականը անհրաժեշտության դեպքում միշտ էլ զենք է վերցրել՝ գաղտնիք չէ: Աստվածաշնչով, խաչով ու հրացանով զինված հոգևորականների, հատկապես ապրիլի 1-ից հետո, հանդիպում ենք Արցախում՝ լինի մայրաքաղաքում, սահմանամերձ գյուղում, թե առաջնագծում: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի .....
ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ում անցկացվեց «Առողջություն» խորագիրը կրող դասընթաց
Ապրիլի 9-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Հայկական Կարմիր խաչ ընկերության երիտասարդական բաժինը՝ Երիտասարդական Կարմիր Խաչը (ԵԿԽ), «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի շահառուների երեխաների (4-11 տ.) համար անցկացրեց դասընթաց՝ առողջ և անառողջ սննդակարգի հետ կապված: «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ դասընթացը .....
«Աղոթում եմ բոլոր մայրերի համար»
Ամեն տարի՝ ապրիլի 7-ին, Հայ Առաքելական Սբ. եկեղեցին նշում է Ավետումն Սբ. Մարիամ Աստվածածնի տոնը: Ավետման տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Այդ օրը բոլոր եկեղեցիներում Սբ. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Եկեղեցական անշարժ այս տոնն էլ հիմք ունենալով՝ պետության կողմից հաստատվել է մայրության .....
«Զորավոր մանկունք»-ի ելույթը՝ նվիրված Արա Սարգսյանի ծննդյան 114-րդ ամյակին
Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղն ամեն տարի՝ ապրիլի 7-ին, նշում է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, հայկական կերպարվեստում մոնումենտալ և հաստոցային քանդակագործության խոշոր ներկայացուցիչ Արա Սարգսյանի ծննդյան տարելիցը: Այս տարի տուն-թանգարանը մեծանուն նկարչի և քանդակագործի ծննդյան 114-րդ ամյակը պատվեց համերգային ծրագրով, քանդակագործական ու գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսով .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքը՝ Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի կապակցությամբ
Անգին մայրեր, հեզ ու բարի քույրեր, խոնարհ դուստրեր, Սրտի նուրբ խնդությամբ շնորհավորում եմ Երկնավոր Հոր հեզ ու նուրբ արարածներին` կանանց և աղջիկներին, այս պայծառաշող տոնի՝ Սուրբ Աստվածամոր Ավետման կապակցությամբ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տարեց-տարի ջերմությամբ ու սիրով է նշում այս տոնը՝ իր օրհնությունն ու սրտագին բարեմաղթանքները հղելով մեր սիրելի մայրերին ու աղջիկներին: Ամենակալը մեծագույն շնորհը պարգևեց Սուրբ Կույսին՝ դարձնելով .....
ԱՐԱՐԱՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱԿԱՆ ՓՈԽԱՆՈՐԴ ԳԵՐԱՇՆՈՐՀ Տ. ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ` ԹԵՄԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ
Սիրելի´ հայորդիներ,  Մեր Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերները հաղթահարելու ճանապարհին բոլորս կոչված ենք համախմբվելու և գործնականում զորավիգ լինելու հայոց բանակին, զինվորագրվելու հայրենի սահմանների ու խաղաղության հաստատման մեր արդար պայքարին:  Արարատյան Հայարպետական թեմի բոլոր հոգևոր հայրերին, ծխականներին, հավատացյալներին հորդորում ենք հնարավոր բոլոր միջոցները ներդնել՝ սահմանում ծառայող զինվորներին ու կամավորներին .....
Միասնական աղոթք Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար
Ապրիլի 4-ին, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար կատարվեց միասնական աղոթք: Արարողությանը ներկա էր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Աղոթքին մասնակցում էին նաև Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ ու .....
Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար
Ապրիլի 3-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի ապահովության և անսասանության համար: Մայր Տաճարում մատուցված Ս. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ բարձրացավ Ավագ խորան, որտեղից իր խոսքն ուղղեց ներկա հավատավոր ժողովրդին` անդրադառնալով ապրիլի 1-ից 2-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի .....
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ
Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ: Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության .....
«Արժեքավոր է յուրաքանչյուր կյանք»
Այս խորագիրն էր կրում մարտի 23-25-ը Մոսկվայում մեկնարկած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերին նվիրված հինգերորդ միջազգային համաժողովը, որ կազմակերպել էր Ռուսաստանի Դաշնությունը և ՄԱԿ-ը՝ միացյալ ծրագրի շրջանակում: Այն դարձել է տարածաշրջանի խոշորագույն համաժողովը ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման հետ կապված: Համաժողովին մասնակցում էին աշխարհի առաջատար գիտնականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, բուժաշխատողներ, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․