5 Հունիս, Ուր, Զ օր Հոգեգալստյան, Պահք

Գրքեր

Ընտանիքներին
Ինչպես երեխաները սիրեն ծնողներին՝ սեփական ընտանիքը ստեղծելուց հետո
Բարեգութ Աստված այնպես է դասավորել, որ ամուսինն ու կինն այնպիսի սիրով են կապվում, որ նույնիսկ իրենց ծնողներին են թողնում: Եթե այդ սերը չլիներ, ապա մարդիկ չէին կարողանա սեփական ընտանիք կազմել: Հենց որ երեխաներն իրենց սեփական ընտանիքն են կազմում (կամ վանական են դառնում)՝ ծնողների խնդիրն ավարտվում է: Դրանից հետո երեխաները ծնողներին միայն երկու բան են պարտական՝ մեծ հարգանք և այնքան սեր, որքան պետք է ծնողների հանդեպ տածել: Ես չեմ ասում, թե ամուսինն .....
Մինչ չափահաս դառնալը երեխաներին պետք է սահմանափակել
Որպեսզի երեխաները չսայթաքեն աշխարհի գայթակղիչ ու քաղցր բլրից, և հոգևոր ու բարոյական անկում չապրեն՝ նրանք որպես մեծագույն անհրաժեշտություն պետք է զգան մեծերի խորհուրդները՝ հատկապես պատանեկան բեկումնային տարիքում: Նրանք պետք է ընկալեն հնազանդության իմաստը: Պետք է հասկանան, որ ծնողներին հնազադվելու մեջ իրենց սեփական օգուտն է թաքնված. այնպես որ ուրախությամբ հնազանդվեն ու հոգևոր տարածության մեջ ազատ տեղաշարժվեն: Երբևէ խորհե՞լ եք այն .....
Որբ երեխաներ
- Հա´յր, եթե ընտանիքի գլուխը մահանում է, փոքր երեխաները պե՞տք է տեսնեն իրենց մահացած հոր մարմինը: - Չէ՛, պետք չի: Եթե նույնիսկ չափահաս մարդու մտերիմներից մեկն է մահանում, ապա միջոց ես փնտրում նրբանկատ կերպով դա հայտնելու նրան: Էլ ի՜նչ ասես երեխաների պարագայում: - Մինչև ո՞ր տարիքն ի օգուտ երեխաների չէ իրենց մահացած հարազատներին տեսնելը: - Դա երեխայից է կախված (բնավորությունից, հակումներից, տրամադրությունից): - Իսկ կարելի՞ է երեխաներին .....
Սուրբ Մկրտություն
- Հա´յր, իսկ ի՞նչ է լինելու Հյուսիսային Էպիրի* այն բնակիչների հետ, որոնք չմկրտված են մահանում: - Դե, նրանցից շատերն իրենց ծնողների կողմից մկրտվել են օդային Մկրտությամբ**: Իսկ շատերն այդ երկրներում օդային Մկրտություն են ստացել դայակներից կամ բուժքույրերից՝ ծննդատանը: Ես մի դեպք գիտեմ, երբ մի բուժքույր նորածնին մկրտել է ջրով լի թասի մեջ: Աստված տեսնում էր այդ կնոջ մղումը… Իսկ որքա՜ն Շնորհներ են ունենում նոր մկրտվածները: Մի անգամ, երեք .....
Պահապան հրեշտակը պահպանում է փոքրիկներին
- Հա´յր, Աստված ինչի՞ համար է ամեն մարդու Պահապան Հրեշտակ տալիս: Մի՞թե Նա՝ Ինքը չի կարող մեզ պահպանել: - Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքն է Իր արարածի նկատմամբ: Պահապան Հրեշտակը՝ դա Աստծո Նախախնամության արտահայտությունն է մարդու նկատմամբ: Եվ դրա համար մենք պարտական ենք Աստծուն: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի անգամ, փողոցում երկու երեխա էին խաղում: Նրանցից մեկն ուզում էր քարով .....
Մանկական տարիք
«Ծնողական օրհնությունը մեծագույն ժառանգություն է երեխաների համար: Այդ պատճառով էլ երեխաները պետք է ջանան ծնողական օրհնությանն արժանանալ»   - Հա´յր, ես նկատել եմ, որ երբեմն Սուրբ Պատարագի ժամանակ նորածինները ժպտում են: - Նրանք ոչ միայն Սուրբ Պատարագի ժամանակ են ժպտում: Նորածիններն անընդհատ կապի մեջ են Աստծո հետ, որովհետև անպաշտպան են: Հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց Քրիստոս մանուկների մասին: «…երկնքում նրանց հրեշտակները մշտապես .....
Ժառանգության բաշխում
 Եթե ծնողները նյութապես ապահովված են, ապա նրանք պատասխանատու են իրենց երեխաների ապագայի համար: Իհարկե կարևոր է, որպեսզի նրանք երեխաներին լավ մարդ դաստիարակեն, այնուհետև օգնեն նրանց բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստանալ, որպեսզի երեխաներն իրենց ապրուստի գումարը կարողանան վաստակել: Այնուհետև ծնողները պետք է նրանց համար ինչ-որ տուն ձեռք բերեն և այլն: Երբ 1924թ.-ին, բնակչության այն ժամանակվա փոխանակման հետ կապված*, մեր ընտանիքը .....
Անխոհեմ, չափազանց ծնողական սեր
- Հա՛յր, կարո՞ղ է արդյոք մայրը վնասել իր երեխային անխոհեմ սիրով: - Իհարկե կարող է: Օրինակ՝ մայրը տեսնում է, որ իր մանկիկը չի կարողանում քայլել սովորել և ասում է. «Ի՜նչ մեղք է խեղճը, չի կարողանում քայլել», և պարբերաբար գիրկն է առնում նրան, փոխարենը երեխայի ձեռքից բռնած օգնի ինքնուրույն քայլել: Հարց է ծագում. փոքրիկն ինչպե՞ս պետք է քայլել սովորի: Իհարկե այդպիսի մայրը սիրուց դրդված է գործում, սակայն իր չափազանց հոգատարությամբ նա վնասում .....
Հարկադրանքը երեխաներին օգուտ չի բերում
Որոշ ծնողներ շատ են ճնշում իրենց երեխաներին, նաև ուրիշների ներկայությամբ: Կարելի է կարծել իրենց երեխան բեռնակիր կենդանի է, որին ճիպոտով են քշում, որպեսզի գնա՝ առանց աջ կամ ձախ շեղվելու: Դա նույնն է, թե նրան բռնած պահեն սանձից և միևնույն ժամանակ ասեն. «Ազատ քայլիր»: Այնուհետև այդպիսի ծնողներն այնտեղ են հասնում, որ սկսում են ծեծել իրենց երեխաներին: Այսօր մի մայր էր եկել իր որդու՝ մի հաղթանդամ պատանու հետ: Նրա զավակը հիվանդ էր: «Ի՞նչ .....
Երբ նախատել և երբ գովել երեխային
Ծնողները պետք է շատ ուշադիր լինեն, որպեսզի երեխաներին երեկոյան չնախատեն, որովհետև երեկոյան երեխաներն իրենց վատ տրամադրությունը ոչնչով չեն կարող փարատել: Իսկ գիշերային խավարն էլ ավելի է մթագնում նրանց հոգեվիճակը: Երեխաներն սկսում են մտածել, թե ինչպես ավելի շատ դիմադրեն ծնողներին: Նրանց գլուխները սկսում են լցվել «պաշտպանության» զանազան տարբերակներով, նաև չարն է խառնվում դրան և այդ կերպ նրանք կարող են հուսահատության հասնել: Իսկ ահա .....
Օգնություն՝ ճշմարիտ ուղուց շեղված երեխաներին
Տանն անպայման պետք է սիրո և խաղաղության մթնոլորտ տիրի: Իր ընտանիքում թեկուզ մի փոքր էլ սեր ստացած երեխան, եթե նույնիսկ հանկարծ փախչի տանից, ապա միևնույն է կվերադառնա, երբ տեսնի, որ այլ տեղերում նա ոչ թե սեր է գտնում, այլ՝ կեղծավորություն միայն: Իսկ եթե նա հիշի տանը տեղի ունեցող անպարկեշտ տեսարանները, հայհոյանքն ու բռնությունը, ապա ինչպե՞ս պետք է նրա սիրտը ետ՝ դեպի տուն ձգվի: - Հա՛յր, եթե երեխան հեռանա տանից, ծնողներն ի՞նչ անեն: - Նրանք պետք .....
Քույրերի և եղբայրների միջև եղած սերը
Ծնողներն իրենց երեխաների միջև պետք է սեր մշակեն: Կամենալով օժանդակել ավելի թույլ երեխային, նրանք դրա համար պետք է հող նախապատրաստեն՝ ավելի ուժեղ երեխայի «համաձայնությունը» ստանալով: Այսինքն, նրանք պետք է օգնեն ավելի ուժեղ երեխային հասկանալու, որ իր եղբայրը կամ քույրը կարիքի մեջ է գտնվում: Արդարությունն Աստծո գործն է, և այն պետք է հավասարապես բաշխված լինի ավագների և կրտսերների միջև: Արդարությունն ավագին տրվում է հարգանքի միջոցով, .....
Միջավայրի ազդեցությունը երեխայի վրա
- Հա՛յր, ո՞ր տարիքից են երեխաները շրջապատի ազդեցության տակ ընկնում: - Երեխաներն արդեն օրորոցից են «պատճենում» իրենց ծնողներին: Նրանք տեսնում են այն, ինչ մեծերն են անում, «պատճենում են» և ձայնագրում իրենց մաքուր «ձայներիզի» վրա: Այդ պատճառով էլ ծնողները ջանադրաբար պետք է փորձեն արմատախիլ անել իրենց կրքերը: Այն փաստը, որ այդ կրքերից որոշները նրանք իրենց ծնողներից են ժառանգել, ոչինչ չի նշանակում: Նրանք Աստծո առաջ պատասխան .....
Ընտանեկան դաստիարակության գերագույն նպատակը մարդ կերտելու գործընթացն է
Գաղտնիք չէ, որ ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Սա այն սրբազան վայրն է, ուր թրծվում է անհատի նկարագիրը: Ընտանիքում է մարդն ստանում նախնական հոգևոր և բարոյական դաստիարակությունը: Ուստի խիստ կարևոր է հոգևոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետև բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրև քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների .....
Ինչպես են երեխաները տանջվում ծնողների պատճառով
- Հա՛յր, մի մայր հարցրեց մեզ, թե ինչ անի: Նրա դուստրը հայհոյում է Սուրբ Աստվածամորը: - Թող նա պարզաբանի, թե ինչից է սկսում այդ չարը: Երբեմն, նման դեպքերում ծնողներն են մեղավոր: Իրենց վատ դրսևորելով՝ ծնողներն իրենք են վնասում երեխաներին, և նրանք սկսում են անամոթաբար խոսել: Այնուհետև նրանք սկսում են ընդունել դիվական ներգործություն և ուղղակի զզվելի ձևով են հակազդում, երբ ծնողները փորձում են կարգի հրավիրել իրենց: Ուրիշ դեպքերում ծնողները կարծում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․