Գրքեր

Դավթի սաղմոսներ

Սաղմոս ՃԵ
Ալելուիա: Ալելուիան Սիմաքոսը չթարգմանեց, Ակյուղոսը «գովեցեք» թարգմանեց՝ ըստ հելլենական լեզվի: Ունի նաև հրեաների ապերախտության և Մովսեսի դեմ դուրս գալու խորհուրդը: Սաղմոսը նաև նոր ժողովրդի ընտրության խորհուրդն ունի: 1. Խոստովան եղերո՛ւք Տեառն, զի քաղցր է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա: Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի քաղցր է նա, քանզի հավերժ է նրա ողորմությունը: Հուսացող եղեք, ասում է, որովհետև ամեն քաղցրություն նրա հետ .....
Սաղմոս ՃԴ
Ալելուիա. բոլոր ժողովուրդները և երգիչները երգում էին ալելուիա տոներին և յոթերորդ օրերին, որովհետև ալելուիան թարգմանվում է՝ օրհնեք Աստծուն կամ գովաբանեք օրենքը: Սաղմոսը նաև խորհրդանշում է հեթանոսների վարդապետությունը և այն բարիքները, որ հրեաների համար եղան: Նաև նրա համար պատվիրեց օրհնել Աստծուն, որ կատարեց հայրերին տրված խոստումը Որդու գալստյամբ: Ուստի և ասում է. 1. Խոստովան եղերուք Տեառն և կարդացէ՛ք զանուն նորա. պատմեցէ՛ք ի հեթանոսս .....
Սաղմոս ՃԳ
Սաղմոս Դավթի, աշխարհագործ արարածների մասին: Ոմանք ասում են, թե այս սաղմոսն առաջինն է, քանզի Մովսեսի պես արարչագործությունից է սկսում, ծովը գովերգում, երկիրը զարդարում և մեծարում Արարչին, և իր ամբողջ զրույցը մի գաղափարի շուրջ է հյուսում և որպես նվեր մատուցում Աստծուն ինչպես մի թանկագին քար: Նաև ուսուցանում է, թե ինչպես է պետք օրհնել Աստծուն:   1. Օրհնեա, անձն իմ, զՏէր, Տէր Աստուած իմ մեծ եղեր յոյս: Օրհնիր Տիրոջը, ո՛վ իմ անձ. Տե՛ր իմ Աստված, .....
Սաղմոս ՃԲ
Սաղմոս Դավթի: Ինչպես որ նախորդ սաղմոսը հատկապես վերաբերվում էր գերուն, իսկ սա՝ ամբողջ ազգին: Ասում են, թե Դավթի ծերացած ժամանակվա սաղմոսն է, սթափեցնում է իրեն, և զրկվածներին ու ազատվածներին իր օրինակով հորդորում է՝ ասելով. 1 Օրհնեա՛ անձն իմ զՏէր, և ամենայն ոսկերք իմ՝ զանուան սուրբ նորա: Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և իմ բոլոր ոսկորները թող օրհնեն սուրբ անունը նրա: Թո՛ղ չխաբի քեզ ծերությունը, և ոչ էլ՝ ցավերը: Նախ հոգին՝, որ պատկերն է Աստծու, .....
Սաղմոս ՃԱ
Բորոտի աղոթքը, երբ նա իր անձկության մեջ Տիրոջ առաջ դրեց իր խնդրանքները: Աղոթքը խոսք է առ Աստված, բորոտը քոսոտն է, ոմանք ասում են, թե աղքատն է, որ ունի բորոտ և աղքատ բնություն, որ անձկության մեջ ընկնելով դևերի սնոտի պաշտամունքի և մահվան երկյուղի պատճառով Աստծու առջև է բերում իր խնդրանքը՝ ասելով. Տեր, լսի՛ր իմ աղոթքը, որը նաև գերու նեղության մեջ գտնվելու և հեթանոսությունից դարձի խորհուրդն ունի, և ասվել է սա Աբիսողոմի փախուստի ժամանակ: 2. Տէ՛ր, .....
Սաղմոս Ճ
Սաղմոս Դավթի: Ովսեան բարեսեր և աստվածասեր թագավոր էր, որի շնորհիվ գտավ երկրորդ օրենքը հաստատուն՝ Քեզկեա քահանայապետի միջոցով, որ մաքրեց Երուսաղեմը և Իսրայելի ամբողջ երկիրը կռապաշտությունից, և երգերն ու սաղմոսները՝ դիվային երգերի հետ խառնված, և նավակատիք արեց, ինչն էլ տեսնելով Սուրբ Հոգու շնորհիվ, Դավիթը երգեց: Ոմանք ասում են, թե ասված է ի դեմս Ասափի որդի Հովաք դպրի հիշատակի: 1. Յողորմութիւն և յիրաւունս օրհնեցից զքեզ, Տէր, սաղմոս ասացից, 2. .....
Սաղմոս ՂԹ
Դավթի խոստովանության սաղմոսը: Նույն բնույթն ունի. ուսուցանում է, թե ինչպիսի աղոթքով պետք է կանգնել Աստծու առաջ, և նոր [ուխտի] խորհուրդն ունի: 1. Աղաղակեցէ՛ք առ Տէր, ամենայն երկիր. ծառայեցէ՛ք Տեառն ուրախութեամբ: Աղաղակեցե՛ք Տիրոջ առջև, երկրի բոլոր բնակիչներ, ծառայեցե՛ք Տիրոջն ուրախությամբ: Միայն Հիսուսի՛ն ծառայեք, քանզի նախատելի կուռքերից ազատվեցիք: Ուրախությամբ ծառայելը ցույց է տալիս ազատությունը և որդու կարգավիճակը: 2. Մտէ՛ք առաջի .....
Սաղմոս ՂԸ
Սաղմոս Դավթի: Ունի հրեաների ելքի և Փրկչի հայտնության, առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը: 1. Տէր թագաւորեաց, բարկացան ժողովուրդք, որ նստիս ի քրովբէս, սասանեցաւ երկիր: Տերը թագավորեց, ժողովուրդները բարկացան: Ո՛վ քերովբեների վրա նստողդ, երկիրը սասանվեց: Թագավորեց ասելով ցույց է տալիս ժամանակը, որ ըստ մարմնի թագավորեց: Ժողովուրդները բարկացան՝  նախապես հրեաները, և ասացին. չենք ցանկանում, որ դու թագավորես, այլ՝ կայսրը: Ո՛վ քերովբեների .....
Սաղմոս ՂԷ
Օրհնության սաղմոս Դավթի Նույն իմաստն ունի՝ Քրիստոսի առաջին և երկրորդ հայտնության: 1. Օրհնեցէ՛ք զՏէր յօրհնութիւն նոր, զի սքանչելիս արար: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, քանզի սքանչելագործություններ արեց նա: Որովհետև հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ, քանզի սքանչելագործություններ արեց, նոր իրադարձություններ Եգիպտոսում, և մարդ լինելը, երբ շրջում են արարածներն այլ կերպարանքով: 2. Փրկեաց զնա աջ իւր, և բազուկ սուրբ իւր: Իր աջն ու իր սուրբ .....
Սաղմոս ՂԶ
Սաղմոս Դավթի, այն ժամանակ, երբ երկիրը հաստատվեց։ Ունի Տիրոջ առաջին և երկրորդ գալստյան խորհուրդը, որով հաստատվում է երկիրը։ 1.  Տէր թագաւորեաց՝ ցնծասցէ երկիր, ուրախ եղիցին կղզիք բազումք։ Տերը թագավորեց, թող երկիրը ցնծա, թող ուրախ լինեն բազում կղզիները։ Ուստի երկիրը միայն սգակից և ողբակից չի լինում, այլև ցնծում է մարդկանց փրկությամբ։ Թող ուրախ լինեն կղզիները, որոնք ընդունեցին ավետարանը՝ Կիպրոսը, Կրետեն, Կարթագենը և այլն։ 2. Ամպ .....
Սաղմոս ՂԵ
Սաղմոս Դավթի այն ժամանակ, երբ տաճարը կառուցվեց։ [Գերությունից] դուրս գալուց հետո նավակատիք արեցին, ինչը խորհրդանշում է Քրիստոսի գալստյամբ արարածների և բնության նորոգումը: 1. Օրհնեցէք զՏէր յօրհնութիւն նոր. օրհնեցէք զՏէր ամենայն երկիր: Օրհնեցե՛ք Տիրոջը նոր օրհներգով, օրհնեցե՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ: Իրերի նորոգությամբ, որ Աստծուց է և նորոգող զորությամբ, որն այստեղ հավատքն է առ Սուրբ Երրորդությունը, և օրհնությունը՝ նորածնի .....
Սաղմոս ՂԴ
Դավթի օրհներգը, երբ Օվսիա բարեպաշտ թագավորը Երուսաղեմն ու Իսրայելը մաքրեց կռապաշտությունից, հավաքում է ամբողջ ժողովրդին և ասում. 1. Եկայք ցնծասցուք ի Տէր, աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր։ Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, աղաղակենք մեր փրկիչ Աստծուն։ Քանզի հեթանոսական աստվածներն անկենդան են և կորստյան մատնող։ 2. Կանխեսցուք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա։ Փութանք նրա մոտ խոստովանությամբ, սաղմոսերգություններով .....
Սաղմոս ՂԳ
Դավթի չորեքշաբթի օրվա սաղմոսը, երբ լուսատուները եղան Աստծու մեծության վկաները, և երբ Եվայի վրա, ասում են, հարձակվեց օձի կերպարանքով դևը: Նաև հրեա չար իշխանների անօրինությունների մասին է ասում մարգարեն, որ անբիծների արյունն էին հեղում, որոնք որպես արեգակ, լուսին և աստղեր պետք է կանգնեին ըստ իրենց իշխանների կարգի և լույս տային նրանց, ում իշխում էին: Նաև եկեղեցու հալածանքների մասին է ասում: Նորից՝ կատարվեց սաղմոսի ներգործությունը մակաբայեցիների .....
Սաղմոս ՂԲ
Առաջին շաբաթ օրը, երբ հաստատվեց երկիրը. Դավթի օրհներգը: Շաբաթ օրվա արարածների արթնության և սրբերի հանգստին մասնակից լինելու օրհներգը, ուստի տեսավ, որ շատ բարի են: Նորից՝ պատշաճում է նաև Զորաբաբելի վերցնելուն ու Գոգի հաղթանակին, ինչպես նաև Եզեկիային, և Ասորեստանի անկմանը, քանզի Տերն այդ տարի շաբաթը տոն դարձրեց, և որպեսզի երկրորդ տարին էլ անգործ չմնան՝ ասաց. «Այս տարի կուտես ինքնաբույս ցորենը, երկրորդ տարի նույնպես՝ ինքնաբույս ցորենը» .....
Սաղմոս ՂԱ
Դավթի շաբաթօրյա օրհնության սաղմոսը: Պակասել է շաբաթատոնը հրեա ժողովրդի մեջ, սա արդարների հանգստի համար է ասվում, քանզի հրեաներին մեկ օր ասաց դադար առնել, իսկ մեզ՝ ամեն օր, որպեսզի մինչև Աստծու արքայությունը անմեղ լինենք և դադարենք չարիք գործելուց, ուստի և շաբաթը դադար է կոչվում: Ասում են, թե Դավիթը գիշերվա չորրորդ ժամին գնաց քահանաների տուն, արթնացրեց նրանց և միասին սկսեցին երգել: 1. Բարի է խոստովան լինել Տեառն, սաղմոս ասել անուան քում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․