Գրքեր

Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 2:25-26
25. Սոյնպէս և Ռախաբ պոռնիկն՝ ո՞չ ապաքէն ի գործոց արդարացաւ, ընկալեալ զլրտեսսն՝ և ընդ ա՛յլ ճանապարհ արձակեաց: Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց լրտեսներին և արձակեց նրանց այլ ճանապարհով: Ծայրահեղ օրինակը և չափազանց պատվական սկզբում է դնում, և վերջում անարգն է բերում, որպեսզի երկու կողմերին էլ պատկառեցնի՝ ձեռնամուխ լինել բարի գործերի: Այդպես էլ, ասում է, պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ: Այս պոռնիկը հեռավոր .....
Հակոբոս 2.20-24
20. Կամիս գիտել՝ ո՛վ մարդ սնոտի, զի հավատք առանց գործոց դատարկ են: Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ բան է առանց գործերի: Երբ ընդդիմախոսեց և հանդիմանեց՝ դևերի հավատով և անհույս դարձրեց նրան, ով հավատի հետ մեկտեղ բարի գործեր չունի: Եվ որպեսզի անիրավները և պատասխան տալու համար պատրաստները չասեն, թե որտեղի՞ց ես այդ ասում և այդքան անտեղի մեծախոսում հավատի մասին, Սուրբ Գրքից վկայություն է մեջբերում այդպիսիներին լռեցնելու համար՝ .....
Հակոբոս 2.18-19
18. Այլ թերևս ասիցէ ոք (ի ձէնջ). եթէ դու հաւատս ունիս՝ և ես գործս ունիմ. ցոյց ինձ զհաւատսն քո առանց գործոց, և ես ցուցի՛ց քեզ ի գործոց իմոց զհաւատսն: Բայց թերևս մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատը առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»: Կարծես ընդդիմանում է խոսքին և տարակուսանքով է խոսում՝ հանդիմանելով նրանց իրենց թերության համար: Այլ թերևս մեկն ասի, ասում է, դու հավատ ունես, որով պարծենում .....
Հակոբոս 2.14-17
14. Զի՞նչ օգուտ իցէ, եղբա՛րք իմ, եթէ ասիցէ ոք հաւատս ունել՝ և գործս ո՛չ ունիցի. Մի թէ կարիցե՞ն հավատքն ապրեցուցանել զնա: 15. Եթէ եղբայր ոք կամ քոյր՝ իցեն մե՛րկք կամ կարօտեալ աւո՛ւրն կերակրոյ: 16. Ասիցէ ոք ի ձէնջ ցնոսա. երթա՛յք խաղաղութեամբ՝ ջեռարո՛ւք և յագեցարո՛ւք. և տայցէք ո՛չ նոցա զպէտս մարմնոյն, զի՞նչ օգուտ իցէ: 17. Սոյնպէս և հաւատք՝ եթէ գործս ո՛չ ունիցին, մեռե՛ալ են առանձինն: Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն .....
Հակոբոս 2.13
13. Զի անողո՛րմ դատաստան լինելոց է այնմ, որ ո՛չ առնիցէ զողորմութիւն: Քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդեպ, ով ողորմած չի եղել: Բոլոր գրքերը մեզ ամենուր ողորմություն են պատվիրում [անել], և նրանց գրեթե բոլոր ճառերը այս մասին են բովանդակում: Եվ հատկապես մեր Տերն ու Աստվածը հաճախակի սրա մասին օրենքներ է տալիս՝ երբեմն երանի տալով ողորմածներին և մեծագույն վարձքեր խոստանալով և երբեմն էլ սպառնալով անողորմներին և անեծքի արժանի համարելով: Այս .....
Հակոբոս 2:6-12
6. Եւ դուք անարգէք զաղքատս: Իսկ դուք անարգում եք աղքատներին: Ձեր Տերն ու Արարիչը մեծարում և փառավորում է աղքատներին և արքայությանը բաժնեկից դարձնում, իսկ դուք անարգում եք և չեք ամաչում ու ակնածում, ապա ինչպես պիտի ներման և թողության արժանանաք: Եվ չե՞ք իմանում, թե նրա անարգանքները վեր՝ Աստծու մոտ են ելնում. «ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը: Եվ արդ, եթե ասեն, թե նրա առաքյալներին չանարգեցին հավատացյալ լինելու .....
Հակոբոս 2:5
5. Լուարո՛ւք ինձ եղբա՛րք իմ սիրելիք: Լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Ուստի սա է սրբերի և հատկապես Տիրոջ սովորությունը, քանզի երբ ցանկանում են մեծագույն ճառ սկսել, ապա նախ լսել են պահանջում. «Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում եք ինձ» (Ղուկ. 6:27), և նորից. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» (Ղուկ. 8:8): Նման ձևով սա էլ այստեղ է ասում. լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Արդ, ճշմարտության մասին եմ խոսում ձեզ հետ, ինչն արժան է լսելու: Եվ ինձ .....
Հակոբոս 2:1-4
1. Եղբարք իմ, մի՛ աչառանօք ունիցիք զհաւատսն Տեառն մերոյ Յիսուսի, որ Տէրն է փառաց: 2. Եթէ մտանիցէ ի ժողովուրդս ձեր այր, որ ունիցի մատանի ոսկի և հանդերձս պայծառս, մտանիցէ անդր և աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս: 3. Հայիցիք ընդ այն, որ ունիցի զհանդերձսն պայծառս, և ասիցէք՝ եթէ դու նի՛ստ աստ պատուով. և ցաղքատն ասիցէք՝ եթէ յոտն կաց այտի. կամ թէ՝ ե՛կ նի՛ստ առ պատուանդանիս իմում: 4. Եւ ո՞չ խղճիցէք ի յանձինս ձեր, և լինիցիք դատաւորք չարեացն խորհրդոց: Եղբայրնե՛ր .....
Հակոբոս 1:27
27. Կրօնաւորութիւն սուրբ և անարատ առ ի յԱստուծոյ և ի Հօրէ (լուսոյ)՝ այս է. այցելու լինել որբոց և այրեաց ի նեղութեան իւրեանց, անարատ պահել զանձն յաշխարհէ: Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից: Երբ հանդիմանեց բարեպաշտությունը՝ այն նմանեցնելով սպիտակեցրած գերեզմանների, որոնք, սակայն, ներսում լի են գարշահոտությամբ, կամ ինչպես տերևախիտ ծառ, սակայն .....
Հակոբոս 1:26
26. Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, և ո՛չ սանձահարեսցէ զլեզու իւր, այլ զբաղէցուցանիցէ զսիրտն իւր, այնպիսւոյն վայրապա՛ր է կրօնաւորութիւնն: Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը: Ամեն տեսակ առաքինության համար մեզ կամք է պետք, և առաջնայինը կամքն է, որովհետև կամավոր է առաքինությունը և բռնի չի կատարվի, հետևաբար Աստված մեզանից հարկադրաբար չի պահանջում .....
Հակոբոս 1:25
25. Իսկ որ յառեալ և ի կատարեա՛լ օրէնս ազատութեանն հայեցի, և ի նմին կացցէ, ո՛չ եղև նա լսօղ մոռացութեան, այլ առնելի՛ գործոյն. նա՝ յառնելն իւրում լիցի երանելի: Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի: Ինչպես որ օրինակով ցույց տվեց և հավաստիացրեց, թե լսելուց օգուտ չկա, եթե չկատարես, ապա բացում է կատարման դուռը և ներս .....
Հակոբոս 1:22-24
22. Լինիջի՛ք առնելիք բանին, և մի՛ լսելիք միայն համարեսջիք յանձինս: 23. Զի եթէ ոք լսօղ միա՛յն իցէ բանին՝ և ո՛չ առնելի, նման է նա մարդոյ, որ պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր, որ ծնանիցին ի հայելւոջ: 24.  Զի հայեցեալ ետես զինքն, և զանց արար, և անդէն մոռացա՛ւ թէ որպիսի ոք էր:   Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու .....
Հակոբոս 1:21
21. Որով ի բաց թօթափեալ զամենայն աղտեղութիւն և զյաւելուածս չարեաց, հեզութեամբ ընդունիջիք զբանն ընդաբոյս, որ կարօղն է կեցուցանել զոգիս ձեր: Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: Ովքեր մեկ անգամ սիրել են մարմնավոր ունեցվածքը և բռնվել դրանով, ապա որքան  ավելանում է նրանց մեծությունը, այնքան առավել ավելացնելու ծարավ են զգում, և այնքան .....
Հակոբոս 1.18-20
18. Կամեցեալ ծնաւ զմեզ բանիւն ճշմարտութեան՝ լինել մեզ պտուղ ինչ ստացուածոց նորա: 19. Գիտասջի՛ք, ե՛ղբարք իմ սիրելիք, եղիցի ամենայն մարդ արագ առ ի լսել, և ծանր առ ի խօսել, և ծանր առ ի բարկանալ: 20. Զի բարկութիւն մարդոյ զարդարութիւն Աստուծոյ ո՛չ գործէ: Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը: Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր՝ բարկանալու .....
Հակոբոս 1:17
17. Զի ամենայն տուրք բարիք՝ եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալք առ ի Հօրէն լուսոյ յորում չիք փոփոխումն եւ կամ շրջելոյ ստուեր:       Քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր: Արդ, մեր հույսը դնելով Սուրբ Հոգու վրա, սկսենք այս խոսքից. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից: Ոմանց թվում է, թե շնորհն ու պարգևը նույնն են և .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․