19 Նոյեմբեր, Գշ, Հիսնակաց պահքի Բ օր

Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Աստվածային և ուղիղ դատաստանի մասին
Մի անգամ հայր Սիսոն ելավ հայր Անտոնի լեռից և գնաց դե­պի Թեբայեդոս լեռը և որոշ ժամանակ բնակվեց այնտեղ: Այնտեղ էին բնակվում մելիտիանոսականները: Հայր Այիոսը, հայր Սերինոսն և մյուսները բնակվում էին Արսենիոսի եղեգնուտում: Եվ երբ լսեցին, որ հայր Սիսոն եկել է լեռան արտաքին կողմը, ցանկացան տեսնել նրան, սակայն ասացին. «Ինչպե՞ս վարվենք, քանի որ լեռան վրա մելիտիա­նոսականներն են: Գիտենք, որ ծերը նրանցից չի վնասվի, բայց մենք, գուցե կամենալով ծերին .....
Դատելու մասին
Ասաց ծերը. «Եթե տեսնես քո եղբորը մեղանչելիս, մի՛ կուտակիր նրա վրա մեղադրանքներ, այլ դիր դևի՛ վրա, որ պատերազմում է նրա հետ, և այսպես ասա. «Ինչպես որ սա հաղթվեց և հանցանք գործեց, նույնպես և ես հանցանք գործեցի և հանցագործ եմ»: Եվ ողբալով՝ օգնություն խնդրիր Աստծուց և նրա ակամա հանցանքին ցավակի՛ց եղիր, քանզի ոչ ոք չի կամենում մեղանչել Աստծո առաջ և իր անձը կորցնել, այլ բոլորս էլ բռնադատվում և խաբվում ենք դևերից»:   «Սուրբ հայրերի .....
Արիության և համբերության մասին
Ամոնի աշակերտ Հովհան Կրտսերի մասին ասում էին, թե տաս­ներկու տարի սպասավորություն արեց ծերին և նրա մոտ էր ապ­րում` ծերպերում, իսկ ծերի տկարության ժամանակ շատ նեղություն­ներ կրեց նրա համար, բայց երբեք ծերից չլսեց, թե` կեցցե՛ս: Իսկ երբ մոտ էր վախճանին, և նրա մոտ այլ ծերեր էլ էին նստած, բռնեց ծերը Հովհանի ձեռքը և ասաց նրան. «Կեցցե՛ս, կեցցե՛ս, կեցցե՛ս»: Եվ նրան հանձնելով ծերերին` ասաց. «Սա հրեշտակ է, ոչ թե մարդ»:   «Սուրբ հայրերի .....
Անընչության մասին
Ոմն եղբայր հարցրեց իր ծերին և ասաց. «Հավանություն տա­լի՞ս ես, հա՛յր, որ ինձ համար մի երկու դահեկան պահեմ մարմնա­կան տկարությանս համար»: Ծերը նրան ասաց. «Հարկավոր եղածից ավելին պահելը բարի չէ, քանզի եթե պահես այդ երկու դահեկանը, քո հույսը դրա վրա կլինի, և Տերն այլևս չի հոգա քո մասին, այլ մեր ամբողջ հույսը Տիրո՛ջ վրա դնենք, և նա կկերակրի մեզ»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն եղբայր ընկավ պոռնկության պատերազմի մեջ: Երբ անց­նում էր եգիպտական մի գյուղով, տեսնելով հեթանոսների մի քուրմի աղջկա` սիրահարվեց նրան և նրա հորն ասաց. «Քո դստերը կնու­թյան տո՛ւր ինձ»: Քուրմն ասաց. «Չեմ կարող նրան քեզ տալ, մինչև չհարցնեմ իմ աստվածներին»: Գնալով դևի մոտ` նրան ասաց. «Ա­հա մի մենակյաց իմ դստերն ուզում է կնության առնել»: Դևն ասաց. «Քննի՛ր նրան, տես՝ կուրանա՞ իր Աստծուն, մկրտությունը և մենակե­ցության .....
Ժուժկալության մասին
Գինի բերեցին Սկյութիա, և եղբայրները հավաքվեցին` փոքր­ ինչ ճաշակելու: Երբ այս տեսավ մի եղբայր, փախավ և բարձրացավ մի կտուրի վրա, բայց այդ կտուրը փլվեց, ու նա սալջարդ ստացավ: Տես­ նելով այդ՝ մյուսներն սկսեցին հանդիմանել նրան, իսկ առաջնորդը, նրան իր գիրկը առնելով, գովեց և ասաց. «Կենդանի՛ է Տերը, որ այս կտուրն այլևս չի շինվի, որպեսզի բոլորը իմանան, որ անձը գինուց պահելու համար է փլվել սա»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Մտքի արթնության կամ զղջման և արտասուքների մասին
Ոմն եղբայր գնաց մի ծերի մոտ, որ Սինա լեռանն էր բնակվում, աղաչեց նրան` ասելով. «Հա՛յր, ասա՛ ինձ, ինչպե՞ս պետք է աղոթել»: Ծերը նրան ասաց. «Ես, որդյա՛կ, երբ աղոթում եմ, այսպես եմ ասում. «Տե՛ր, արժանի՛ արա ինձ ծառայելու Քեզ այնպես, ինչպես սատանա­յին ծառայեցի: Արժանի՛ արա ինձ սիրել Քեզ այնպես, ինչպես մեղքը սիրեցի»»: Ծերը նորից ասաց. «Բարի է ձեռքերը վեր բարձրացնել և աղաչել Աստծուն, որ հոգին մարմնից ելնելիս անխաթար անցկացնի նրանց .....
Հանդարտության մասին
Ոմն եղբայր մեկուսացել էր Թեբայիդա անապատում, և խոր­հուրդները նրան ասացին. «Ի՞նչ ես այստեղ անպտուղ նստել, արի՛ գնա մարդկանց մեջ, որպեսզի այնտեղ գոնե պտուղ տաս»: Ելավ և գնաց հայր Պափնոտիի մոտ և հայտնեց նրան իր խորհուրդները: Ծե­րը նրան ասաց. «Գնա՛, նստի՛ր քո սենյակում և առավոտյան աղոթք մի՛ արա, մեկ` երեկոյան, մեկ էլ կեսգիշերին արա: Երբ քաղցես, կե՛ր, երբ ծարավես, խմի՛ր, երբ նիրհես, ննջի՛ր, բայց մնա՛ քո սենյակում, մի՛ անսա քո խորհուրդներին»: .....
Կատարյալ առաքինության մասին
Հայրերից մեկը հարցրեց մի իմաստուն բժշկի և ասաց. «Բո­լոր ցավերին դեղ գիտե՞ս, ո՜վ իմաստուն»: Բժիշկն ասաց. «Գիտեմ, եթե ինձ լսես: Վերցրո՛ւ ապաշխարության շաքարը, եղբայրասիրության ծաղիկը, աղքատասիրության տերևը, խոնարհության պտուղը և լցրո՛ւ ողորմության խնկաղացի մեջ ու ծնրադրած աղա՛ այն: Քամի՛ր տվայտանքի դաստառակի մեջ և արտասվախառն ըմպի՛ր ամեն գիշեր: Այս է ցավերի դեղը, որը ոչ միայն մարդու ներսն է բժշկում, այլև ար­տաքինն է սրբում, նորոգում .....
Մրցակիցները
Մի հպարտ մարդ Աստծուն շատ է խնդրում, որ մահից հետո հրեշտակներն իրեն դրախտ տանեն: Եվ երբ մահանում է, Աստծո հրեշտակները գալիս են և նրան առաջնորդում են դեպի դրախտ: Քիչ անց այս մարդը ետ է դառնում ու մտամոլոր կանգնում մի անդունդի եզրին, որը լայն դարպասի էր նմանվում: Նրան հետապնդող եղբայրը, որը նախանձով էր լցված, և ավելի շուտ էր հասել այդ վայրը, հարցնում է. -Ինչո՞ւ ներս չմտար դրախտի դռներից: Հպարտ մարդը պատասխանում է. -Ես շատ էի ուզում դրախտ մտնել, .....
Հայրերի կենցաղավարության մասին
Հայրերից մեկը մեզ պատմեց, թե երկու ամմիացի վաճառա­կան ընկերներ կային, որ միասին շրջում էին և օտար երկրներում վա­ճառականությամբ էին զբաղվում: Նրանցից մեկը անթիվ ունեցվածք ուներ, իսկ մյուսը` չափավոր, և մեծահարուստն ուներ շատ գեղեցիկ և սրբասեր մի կին, ինչը և կհաստատվի մեր պատմության շարունա­կությունից, քանի որ մեռավ այս գեղեցիկ կնոջ ամուսինը, և սիրեց նրա գեղեցկությունը այն երկրորդ վաճառականը, որ նրա ամուսնու ընկերն էր, սիրեց և նրա իմաստությունն .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Մի սուրբ հայր Սաբայի աշակերտը` աբբա Պետրոս քահանան, մեզ պատմեց սուրբ հոր մասին և ասաց. «Երբ աբբան սուրբ Մակա­րիոսի և Գերասիմի միաբանությունում էր, այնտեղ մի եղբայր վախ­ճանվեց. և չլսեց ծերը՝ մինչև որ եկեղեցու սպասավորը հնչեցրեց զան­գերը, որպեսզի բոլորը հավաքվեն` տանելու մեռելին: Եկավ ծերը և տեսավ եղբոր դին` դրված եկեղեցում, տրտմեց՝ «քանզի»,– ասաց,– «չողջունեցի նրան՝ նախքան այս կյանքից դուրս գալը»: Մոտեցավ մեռելի մահճին .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Գնացին մի անգամ սարակինոսները հայր Սիսոյի խուցը և կո­ ղոպտեցին նրան և նրա եղբորը, իսկ ծերերը երկուսով դուրս եկան անապատ, որպեսզի ուտելու մի բան գտնեն: Եվ մինչ գնում էին` գտավ ծերը ուղտի չորացած թրիք, փշրեց այն և նրա մեջ գտավ գա­ րու երկու հատիկ, որից մեկը կերավ, մյուսը բռան մեջ պահեց: Եկավ եղբայրը և տեսնելով նրան ծամելիս` ասաց. «Ա՞յս է քո սերը, եղբա՛յր, որ ուտելու բան գտար, մենակ ճաշակեցիր և ինձ չկանչեցիր»: «Ես չար բան չեմ արել, ահա .....
Խոնարհության մասին
Ծերերն ասացին. «Մի անգամ մեկը մեզ մի քիչ թուզ տվեց, և քանի որ քիչ էր և անպիտան, չուղարկեցինք հայր Արսենին, որպես­զի անարգած չլինենք նրան: Իսկ ծերը լսելով` ժողովի չեկավ` ասելով. «Զրկեցիք ինձ և չտվիք այն օրհնությունից, որ Աստված ուղարկեց եղբայրներիդ, որն ընդունելու արժանի չեղա»: Եվ ամենքը լսելով` շա­հեցին ծերի խոնարհությունից, և երեցը տարավ նրան այդ թզից և մեծ ուրախությամբ ժողովի բերեց նրան»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....
Արթուն և զգաստ լինելու մասին
Ծերն ասաց. «Ոմն եղբայր բազմաթիվ փորձությունների պատ­ճառով կամեցավ հեռանալ իր տեղից: Երբ հագավ իր հողաթափերը, տեսավ` այն եղբայրը, ումից գալիս էին իր փորձությունները, նույն­ պես հագավ իր հողաթափերը և սրան ասաց. «Իմ պատճառով ես չէ՞ գնում այստեղից. ահա ես քեզանից առաջ եմ գնում այն տեղը, ուր դու ես գնում»: Արդ, ուր չկա մտքի արթնություն, անձն ինքն իրեն փորձության է մատնում, որը և հետևում է նրան:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․