Գրքեր

Երիտասարդներին
Աշխարհիկ ուրախությունները նյութական ուրախություններ են
- Հա՛յր, հաճախ են աշխարհիկ մարդիկ ասում, որ բոլոր բարիքներն ունենալով՝ դատարկություն են զգում: - Իրական, մաքուր ուրախությունը Քրիստոսի մոտ ես ստանում: Աղոթքի մեջ Նրա հետ միավորվելով՝ հոգիդ լիանում է: Այս աշխարհի մարդիկ հաճույքների մեջ են ուրախություն փնտրում: Որոշ հոգևոր մարդիկ ուրախություն են փնտրում աստվածաբանական բանավեճերի, զրույցների և այլնի մեջ: Սակայն, երբ նրանց աստվածաբանական խոսակցություններն ավարտվում են, նրանք ունայնության .....
Աշխարհիկ ցանկությունները
Կրկնապատիկ դժբախտություն է սպասվում նրանց, ովքեր իրենց սիրտը չեն սանձահարում, որն այնպիսի նյութական ցանկությունների է ձգտում, առանց որոնց կարելի է ապրել (մարմնական կրքերի մասին խոսք անգամ չի գնում), նրանց, ովքեր իրենց միտքը սրտում չեն կենտրոնացնի, որպեսզի հոգու հետ միասին Աստծուն տան: - Հա՛յր, ինչ-որ բան ցանկանալը միշտ վա՞տ է: - Ոչ, սրտի ցանկությունն, ինքն իրենով, չար չէ: Սակայն այն բաները, որոնք նույնիսկ մեղսավոր չեն, սակայն իմ սիրտը գրավելով՝ .....
Նախընտրությունը պետք է հոգու գեղեցկությանը տալ
Այն հոգին, որին դուր են գալիս նյութական աշխարհի գեղեցկությունները, հաստատում է, որ իր մեջ սին աշխարհն է բնակվում: Այդ պատճառով էլ այն ոչ թե Արարիչով է տարվում, այլ՝ արարածով, ոչ թե՝ Աստծով, այլ՝ կավով: Այն փաստը, որ այդ կավը մաքուր է և մեղավոր աղտեղությունից զերծ՝ նշանակություն չունի: Տարվելով աշխարհի գեղեցկություններով, որոնք չնայած մեղսավոր չեն, սակայն այնուհանդերձ չեն դադարում փուչ լինելուց, սիրտը ժամանակավոր ուրախություն է զգում, ուրախություն, .....
Սատանան կառավարում է ունայնությամբ
- Հա՛յր, ինչո՞ւ են սատանային երբեմն «աշխարհակալ» անվանում: Ինչ է, նա՞ է իսկապես կառավարում աշխարհը: - Ա՛յդ էր պակաս, որպեսզի սատանան կառավարեր աշխարհը: Երբ Քրիստոս «այս աշխարհի իշխան» (Հովհ. 16:11) ասաց սատանայի մասին, ի նկատի չուներ, որ նա աշխարհակալ է, այլ այն, որ ունայնությամբ և ստով է կառավարում: Մի՞թե կարելի է: Մի՞թե Աստված թույլ կտար, որպեսզի սատանան աշխարհի կառավարմանը հասներ: Սակայն նրանք, ում սրտերը ունայն ու աշխարհիկ բաներին .....
Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում
Խոնարհությունը հսկայական ուժ ունի: Խոնարհությունից սատանան փոշու է վերածվում: Այն ամենաուժեղ շոկային հարվածն է սատանային: Այնտեղ ուր խոնարհություն կա՝ սատանայի համար տեղ չկա: Իսկ, եթե սատանայի համար տեղ չկա, ուրեմն գայթակղություններ էլ չկան: Մի անգամ, մի ճգնավոր սատանային ստիպեց «Սուրբ Աստված…»-ն ասել: « Սուրբ Աստված, Սուրբ և Հզոր, Սուրբ և Անմահ» ասեց ու կանգ առավ, «ողորմյա մեզ» չասաց: «Ասա՛ «ողորմյա մեզ»: Բայց .....
Սատանան չի ուզում ապաշխարել
Բարեխնամ Աստված արարեց հրեշտակներին: Սակայն, հպարտությունից մղված, նրանցից ոմանք ընկան ու դևեր դարձան: Աստված կատարյալ արարածին՝ մարդուն, ստեղծեց, որպեսզի փոխարինի ընկած հրեշտակներին: Այդ պատճառով էլ սատանան շատ է նախանձում մարդուն՝ Աստծո արարածին: Դևերը գոռգոռում են. «Մենք մի սխալ գործեցինք և Դու տանջում ես մեզ, իսկ մարդկանց ներում ես, երբ այդքան հանցանքներ ունեն իրենց հաշվին»: Այո, ներում է, բայց մարդիկ էլ ապաշխարում են, իսկ նախկին .....
Ինչու է Աստված սատանային թույլատրում գայթակղեցնել մեզ
- Հա՛յր, Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ սատանան գայթակղեցնի մեզ: - Որպեսզի ընտրի Իր երեխաներին: «Արա՛, ինչ ուզում ես, սատանա»,- ասում է Աստված: Որովհետև ինչ էլ անի, միևնույն է, արդյունքում բոլոր ատամները փշրելու է՝ անկյունաքարին՝ Քրիստոսին, հանդիպելով: Եվ, եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսն է անկյունաքարը, ապա ոչինչ չի կարող մեզ վախեցնել: Աստված մի այնպիսի փորձություն թույլ չի տա, որի արդյունքում մի լավ բան չլինի: Տեսնելով, որ արդյունքում .....
Սատանան հիմար է
- Հա՛յր, իսկ սատանան գիտի՞, թե ինչ կա մեր սրտերում: - Ա՛յդ էր պակաս: Մնում էր միայն մարդկանց սրտերն էլ տեսներ: Սրտերը միայն Աստված է տեսնում: Եվ միայն Աստծո մարդկանց է երբեմն բացահայտվում, թե ինչ կա մեր սրտերում՝ մեր իսկ օգտի համար: Սատանան միայն այն խորամանկությունն ու չարությունը գիտի, որն ինքն է դնում նրանց մեջ, ովքեր ծառայում են իրեն: Մեր բարի մտադրությունները նա չգիտի: Միայն, երբեմն, փորձից ելնելով է կռահում դրանց մասին, այն էլ հիմնականում .....
Սերը...
Խոզուկ. «Ինչպե՞ս գրել «սեր»»: Թուխ. «Սերը պետք չէ գրել, այն պետք է զգալ»: «Անհնար է խոսքերով թարգմանել սերը, բացատրել, թե ինչու ենք մենք Աստծուն կամ մեզ համար կողակից փնտրում. դա աննկարագրելի ձգտում է, որ կա մեր մեջ և գուցե պայմանավորված է հոգու վերհիշման հետ, երբ մեր հոգին վերհիշում է նախկին կատարյալ, աստվածային սիրո մեջ գտնվելու վիճակը և կյանքի ընթացքում ձգտում դրան`փնտրելով իր սիրո օբյեկտներին, գտնելիս էլ ողջ .....
Սատանան անզոր է
- Հա՛յր, մտածում եմ, որ սատանան մեծ ուժի է տիրապետում, հատկապես մեր օրերում: - Սատանան ոչ թե ուժի է տիրապետում, այլ՝ չարության ու ատելության: Աստծո սերն է ամենակարող: Սատանան իրեն ամենակարող է ձևացնում, բայց դա նրա ուժերից վեր է: Թվում է, թե նա ուժեղ է, բայց իրականում լիովին անզոր է: Նրա կործանարար ծրագրերից շատերն ի չիք են դառնում՝ դեռևս չսկսված: Մի՞թե շատ լավ ու բարի հայրը թույլ կտար, որ ինչ-որ թափթփուկ ծեծեր իր երեխաներին: - Իսկ ես վախենում .....
Սատանայի հետ զրույցի չբռնվենք
Բոլորս էլ ժառանգաբար փոխանցված կրքեր ունենք, բայց դրանք ինքնուրույն մեզ չեն վնասում: Միևնույնն է, թե մարդն, օրինակ, դեմքին խալով է ծնվում, որն էլ նրան յուրահատուկ գեղեցկություն է տալիս: Բայց եթե այդ խալն անընդհատ փորփրես, ապա հնարավոր է, որ ուռուցք գոյանա: Պետք չէ թույլ տալ, որպեսզի սատանան փորփրի մեր կրքերը: Եթե թույլ տանք, որ նա փորփրի մեր թուլությունն, ապա մեր մեջ (հոգևոր) քաղցկեղ կսկսվի: Պետք է հոգևոր արիություն ունենալ, արհամարհել սատանային .....
Հավատը`բարոյական կյանքի հիմք
«Գիտությունը չի կարող ամբողջովին լցնել մարդու հոգին. այնտեղ հավատի համար միշտ էլ տեղ կգտնվի». Վազգեն Ա Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ որ բանի ստույգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով`Աստծո և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը...բոլոր մարդիկ .....
Սատանան չի մոտենում Աստծո սրբակենցաղ արարածին
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ ստրկանում եմ կրքերին: - Կրքերին հպատակվելով՝ մարդն իր նկատմամբ իրավունքներ է տալիս սատանային: Քո բոլոր կրքերը հավաքիր ու սատանայի մռութին հասցրու դրանցով: Աստված դա է կամենում և դա քո սեփական շահերից է բխում: Այսինքն զայրույթը, համառությունը և նման կրքերը թշնամու դեմ ուղղիր: Կամ, ավելի լավ է ասել, կրքերդ սատանային վաճառիր, իսկ ստացած գումարով գլաքարեր գնիր ու սատանայի վրա նետիր, որպեսզի քեզ նույնիսկ չմոտենա: .....
Մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից
Եթե մարդիկ գոնե հոգևորականի մոտ գնային ու մեղքերը խոստովանեին, ապա դիվական ազդեցությունը կանհետանար և նրանք կկարողանային կրկին մտածել: Քանի որ այժմ, դիվական ներգործության պատճառով, նրանք ի վիճակի չեն նույնիսկ գլխով մտածելու: Ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից: Վերջերս* մի կախարդ էր եկել Սուրբ Լեռ: Մոգության ինչ-որ ցցերով ու ցանցերով դեպի իմ խուց տանող ճանապարհը փակել էր: .....
Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին
  Մեր կյանքում լինում են բազմաթիվ իրադրություններ, երբ փորձում ենք հասկանալ երկնային նախախնամության դերն ու կամքը տվյալ իրավիճակում, բայց հաճախ մշուշոտ էլ մնում է, ու չենք հասկանում, թե ինչու չիրականացավ սպասված բաղձանքը: Մարդու և Աստծու միջև գտնվող այդ մշուշն անէանում է, երբ անհատը ձգտում է բացահայտել ճանաչողության խորհուրդը: Եվ ամենայնի ճանաչողությունը լույսի ներքո ինքնաճանաչման ուղի է: Ինքն իրեն կատարելապես ճանաչելու անդրադարձը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․