Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Անվանակոչության տոնի քարոզ
«Եւ իբրեւ լցան աւուրք ութ թլփատել զնա, եւ կոչեցաւ անուն նորա Յիսուս, որ կոչեցեալ էր ի Հրեշտակէն»: (Ղուկ. Բ 21) Սիրելի՛ հավատացյալներ, Ս. Ծննդյան և Աստվածահայտնության պարգևած հոգևոր ուրախությունն ու ցնծությունը շարունակվում է, քանի որ ութ օր առաջ ծնված մանուկը, Ում հովիվները ճանաչեցին որպես Օծյալ Տիրոջ, Ում հրեշտակները փառաբանեցին որպես Փրկչի և Ում մոգերը երկրպագեցին որպես թագավորի, անուն ստացավ: Այսօր մեր Նորածին Տիրոջ անվանակոչության .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան շնորհավորական խոսքը
Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Անսահման երախտագիտությամբ փառաբանում եմ Երկնավոր Հորը և անսքող ուրախությամբ շնորհավորում ձեզ «տոների մոր»՝ Սուրբ Ծննդյան պայծառաշող տոնի առթիվ: Այսօր հայ եկեղեցիները վերածվել են հոգևոր Բեթղեհեմի, որոնց սուրբ կամարների ներքո տեղի է ունենում տիեզերքի մեծագույն հրաշքը: Բեթղեհեմյան հովիվների և արևելքից եկած մոգերի հոգևոր ներկայությանն ենք միանում նաև մենք և նրանց հետ միասին շտապում մեր ակնածալից .....
«Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ»
«Ահաւասիկ կամ Ես առ դուրս և բախեմ. եթէ ոք  լուիցէ ձայնի իմում՝  եւ բանայցէ զդրունսն, մտից առ նա»: «Ահավասիկ Ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի Իմ ձայնին և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ»: (Հայտնություն 3:20) ​Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս. ​Այսօր Ամանոր է: Եվ Աստվածային սերը և գալիք տարվա բարի և գեղեցիկ սպասումները ոգևորում և երջանկացնում են մեզ: Մենք մեծ ցնծությամբ սպասում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի ամանորյա շնորհավորական խոսքը
Սիրելի առաքինասեր հավատացյալներ, մոտ ու հեռավոր ափերում բնակվող մեր կայքի հավատարիմ ընթերցողներ, Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ և հույս հայտնում, որ ձմեռային այս ցրտաշունչ օրերին ձեր սրտերը շարունակում են Տիրոջ սիրով բոցավառվել և ջերմացնել ձեզ շրջապատող մարդկանց հոգիները: Արդեն անցյալում է ամանորյա խելահեղ գնումների մրցավազքը, զարդարված են տոնածառերը, քաղաքի փողոցներն ու տները, և մարդկանց մեծամասնությունը, մանկան .....
Փարիսեցին և մաքսավորը (քարոզ)
Սիրելի առաքինասեր հավատացյալներ, Մայր եկեղեցին այս կիրակի առաջարկում է վերհիշել Տեր Հիսուս Քրիստոսի պատմած ամենահիշվող առակներից մեկը փարիսեցու և մաքսավորի մասին: Գիտեմ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, որ եկեղեցում գտնվելու տարիներին բազմիցս եք լսել ու կարդացել այն: Մտովի դատապարտել եք փարիսեցուն և գովել՝ մաքսավորին: Եվ եթե զուգահեռներ եք տարել ձեր և այս երկու հիշվող կերպարների միջև, ապա վստահաբար, ձեզնից հեռու եք վանել փարիսեցու .....
«Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա»
«Երանի իցէ ծառայիցն այնոցիկ, զորս եկեալ տէրն գտցէ արթունս»: «Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տերը, երբ գա» (Ղուկաս 12:37): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. ​Տարեվերջյան այս օրերին յուրաքանչյուրն իր համար ամփոփում է իր անցած տարին: Այսօրվա աստվածաշնչյան ընթերցումներից Եսայու մարգարեության մեջ պատմվող Եզեկիա թագավորի պատմությունը անչափ հուսադրում է մեզ: Եզեկիան իմացավ, որ իր կյանքն ավարտին է մոտեցել, լաց եղավ, .....
Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից (քարոզ)
«Օրհնեալ ես Դու ի կանայս եւ Օրհնեալ է պտուղ յորովայնի քո»    «Օրհնյալ ես Դու կանանց մեջ, և Օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկաս 1:42)   Սիրելի հավատացյալ քույրեր և եղբայրներ, Այսպիսի ջերմ խոսքերով դիմավորեց Եղիսաբեթը` Հովհաննես Մկրտչի մայրը, Սուրբ Աստվածածնին` Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի մորը: Ինչպես յուրաքանչյուր ծառ Իր պտղից է ճանաչվում, յուրաքանչյուր գրող իր գրած գրքից, նկարիչն իր կտավներով, երաժիշտն իր երաժշտությամբ, .....
Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք
«…եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:3, 5): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ղուկասի ավետարանում տեղ գտած Տեր Հիսուս Քրիստոսի այս զգուշացումը երկու անգամ կրկնվում է նույն պարբերության մեջ՝ լսողների ուշադրությունը բևեռելով հենց այդ կետի վրա, սակայն, մինչ դրանց անդրադառնալը, տեսնենք, թե ինչ իրադարձություններ նախորդեցին դրանց և պատճառ հանդիսացան, որպեսզի Տեր Հիսուս ասի այդ խոսքերը: Ավետարանիչը պատմում է, .....
Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի քարոզ
«Կացուսցես  զնոսա իշխանս ընդ ամենայն երկիր, յիշեսցի անուն Քո ընդ ամենայն ազգս ազգաց»: «Իշխաններ պիտի կարգես նրանց ողջ երկրի վրա, և Քո անունը պիտի հիշվի սերնդից սերունդ» (Սաղմոս 44:17, 18):   Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ հայոց. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է սուրբ առաքյալներ և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրը, որոնք նախքան Սուրբ Գրիգոր Լուսավորչի և Սուրբ Տրդատ Մեծ թագավորի .....
Անմիտ հարուստի առակի քարոզ
Սիրելի և հարազատ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, այսօր մեր Եկեղեցու Հայրերը Հիսնակաց այս առաջին կիրակիին որպես ավետարանական ընթերցում Ս. Պատարագի ընտրել են Ղուկասու Ավետարանի անմիտ հարուստի առակը, որում ասվում է. Մի մարդ, որ հողեր ուներ, ցանում է, բերք է հավաքում և բերքը այնքան շատ է լինում տարեցտարի, որ նա մտածում է, ինչպես ավելի մեծացնեմ ունեցվածքս, ինչպես կալվածքներս ավելի մեծացնեմ, ինչպես դրամս բազմապատկեմ: Ավետարանիչը սակայն այս մարդուն .....
Մարիամ մանկանը Տաճարին ընծայելու տոնի քարոզ
«Մաքուր աղավնի և հարսն երկնից Մարիամ, տաճար և աթոռ Աստուծոյ Բանին, քեզ երանեն ամենայն ազինք» (Շարակնոց): Սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, Մեր Երկնային Մոր, Բարձրյալի Տաճարի, Երկնքի Թագուհու, Ամենասուրբ Մարիամ Աստվածածնի հանդեպ տածած սերն է այսօր առաջնորդել մեզ եկեղեցի՝ մասնակցելու Փառապանծ Կույսին նվիրված տոնին: Իրադարձությունը, որ տոնում է այսօր Մայր եկեղեցին, կարող է առաջին հայացքից այնքան նշանակալից չթվալ, որքան Սրբուհի .....
Բարությամբ համեմված արդարությունը
«Վստահ եմ այն բանում, թե ով որ ձեր մեջ սկսեց բարի գործերը, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը» (Փիլիպեցիներ 1:6): Սիրելի՛ հավատացյալ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Մեր կյանքի ընթացքում մենք կարող ենք հայտնվել տարբեր իրավիճակներում, տարբեր երկրներում, տարբեր բնագավառներում գործունեություն ծավալել, սակայն պետք չէ մոռանանք, որ մենք քրիստոնյա ենք, և պետք է մեզ պահենք իբրև ճշմարիտ հավատարիմ քրիստոնյաներ, այսինքն՝ լինենք .....
Հայրոսի աղջկա հարությունը
«Մի՛ վախեցիր, միայն հավատա՛» (Ղուկ. 8:50): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Քիչ առաջ լսեցինք օրվա ավետարանական ընթերցվածքը, և Ղուկաս առաքյալի Ավետարանի էջերը մեզ հասցրին Գալիլիայի ափը՝ Կափառնայում, որտեղ Ամենակարող Մարդասերը՝ Տեր Հիսուս Քրիստոս, միանգամից երկու զորավոր հրաշք է գործում: Նախ` Նա բժշկում է տասներկու տարի արնահոսությամբ տառապող կնոջը, այնուհետև՝ հարություն տալիս ժողորդապետ Հայրոսի դստերը: Եվ մինչ կխոսեմ այս երկու .....
«Ով որ ունի, նրան կտրվի»
«Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպես եք դուք լսում. որովհետև ով որ ունի, նրան կտրվի, իսկ ով որ չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից» (Ղուկաս 8:18): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ ի Քրիստոս Հիսուս. Այսօրվա ավետարանական ընթերցվածքը մեզ առիթ է տալիս խորհելու Աստվածաշնչյան այս պատգամի մասին: Սիրելինե՛ր, Աստվածապարգև կյանքը քաղցր է և հաճելի և իր բազում գրավչություններն ունի, որովհետև աշխարհն ու կյանքը Արարչաստեղծ .....
Գիւտ Սուրբ Խաչի
Խաչի փրկարար ճանապարհն ընտրած սիրելի՛ հավատացյալներ, Որքա՜ն ողորմած է մեր Երկնավոր Հայրն ու որքա՜ն հոգատար՝ մեր Մայր Եկեղեցին, որ հերթական լուսաշող տոնն են նվիրել իրենց հավատարիմ զավակներին: Այսօր կրկին խնդության մեծ առիթ ունենք, սիրելի՛ հավատակից եղբայրներ և քույրեր, քանզի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկչական սուրբ խաչի գտնվելու տոնը: Խաչելությունից հետո Տիրոջ մարմինը չմնաց խաչի վրա, այլ՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․