Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Կանայի հարսանիքը
Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Երեկ կրկին սրբալույս խնդությունն էր թևածում Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում, քանի որ մենք՝ Աստծո որդեգիր զավակներս, նշում էինք Աստծո Միածնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչության լուսապսակ տոնը: Հուսով եմ ամենքդ էլ զգացիք այդ սքանչելի տոնի պարգևած բերկրությունը երեկ և շարունակում եք կրել դրանից ստացած քաղցրությունն այսօր ձեր հոգիներում: Թող Աստծո սուրբ անունը պահպանի ձեզ չարի բոլոր .....
Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի քարոզ
Սիրելի բարեպաշտ հայորդիք, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անցյալ կիրակի մեծ շուքով տոնեց Քրիստոսի հրաշափառ Սուրբ Ծնունդը, որով սկիզբ դրվեցին տարվա հոգևոր տոներն ու ուրախությունները բոլոր հավատացյալների համար: Այսօր, Սուրբ Ծննդյան ութերորդ օրը, Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է: Համաձայն Գաբրիել հրեշտակապետի պատգամի, որը տեղի էր ունեցել Ավետման օրը, Հովսեփն ու Մարիամը նորածին մանկանը` խաղաղության իշխանին, տանում են տաճար, .....
Քրիստոսի ծնունդը
«Ստուգե՛ք վասն մանկան» (Մտթ. 2:8) Ծնվել էր Քրիստոս, Նրա աստղը փայլում էր երկնքում, մի աստղ, որը դեպի խաղաղություն, ճշմարտություն, արդարություն ու սրբություն է առաջնորդում, որը մարդկանց սրտերում սփռվող հաշտության և հաճության խորհրդանիշն է, մի աստղ, որը սառնամանիքի և խավարի մեջ կարող է ջերմ լույս և [տաք] հոսանք բխեցնել: Ի՜նչ հիանալի երևույթ. մյուս կողմից էլ հրեշտակներն իրենց հերթին իջնում և բարձրանում էին, երգում և բերկրում էին այն մանկան .....
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի Սուրբ Ծննդյան շնորհավորական խոսքը
«Ծնաւ նոր արքայ ի Բեթղեհեմ քաղաքի, Որդիք մարդկան, օրհնեցէ´ք, զի վասն մեր մարմնացաւ» (Շարական):               Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Աստվածապարգև, արևաբույր ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս քրիստոնեա­կան կարևորագույն տոներից մեկի՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Ճշմարիտ քրիստոնյաների համար այս տոնը մի առանձնահատուկ քաղցրություն և ջերմություն ունի, քանզի այսօր նշում ենք .....
Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով
«Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպեցիներ 4:4): Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Նոր տարվա առաջին օրն է: Շնորհավորում եմ բոլորիս այս ուրախ առիթով: Աստվածային օրհնությամբ թող ընթանա այս տարին ևս, խաղաղություն մեր երկրին և հայրենիքին, Աստված զորավիգ ու պահապան լինի մեր սահմանապահ զինվորներին, իմաստություն ունենանք մեր քայլերի մեջ, սեր և փոխըմբռնում, համերաշխություն և անձնվիրություն թող լինեն .....
Ո՞վ է մեծը
Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, Տարեվերջյան սուրբ Պատարագն այսօր հավաքեց մեզ մեր սիրելի եկեղեցու խնկաբույր կամարների ներքո՝ հնարավորություն տալով միասին ճանապարհելու ավարտվող տարին, ամփոփելու դրանում գրանցված մեր հոգևոր հաղթանակներն ու պարտությունները, այդ ամենից հոգեշահ եզրակացություններ անելու մեզ համար և իհարկե նոր հույսերով դիմավորելու նոր տարին, որ արդեն սպասում է դռների ետևում: Ավարտվեց ժամանակի մեջ մի ճամփորդությունը .....
Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի ամանորյա շնորհավորական խոսքը
Հայ Եկեղեցու սիրասուն զավակնե՛ր, Հայաստանում և սփյուռքում բնակվող մեր կայքի թանկագին ընթերցողնե՛ր, Բարեգութ Աստծո անսահման ողորմածությամբ ևս մեկ տարի բոլորեց և այսօր օրացույցային նոր տարվա նախաշեմին կանգնած՝ սրտի թրթիռով սպասում ենք միմիայն դրական նորի: Մեծ ենք, թե փոքր՝ նշանակություն չունի, բոլորս էլ ուրախության և հրաշքի ակնկալիքի իրավունք ունենք, և սրտիս ցանկությունն է, որպեսզի այս տարի մենք՝ ինքներս, մեկս մեկու համար հրաշքներ գործողներ .....
Քաջարի Հովիվը
«Ահա եկեսցէ ժամ, եւ եկեալ իսկ է, զի ցրվեսջիք յուրաքանչյուր տեղիս եւ Զիս միայն թողուցուք, եւ չեմ միայն, զի Հայր ընդ Իս է» (Հովհ. 16:32): Երբ մարդը վճռում է իր անձը նվիրել ճշմարտությանը կամ արդարությանը, երբ աշխարհիկ փառքերը իրենից թոթափելով՝ նոր ուղով է ընթանում, որը տանում է դեպի հավիտենականը, ուշ, թե շուտ միայնակ է մնում աշխարհում: Ամեն մի ճշմարտություն, ամեն մի նորություն նախապես չի ընդունվում, այլ ատելության և հայհոյանքի առարկա է դառնում: .....
«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի»
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Տարեմուտի այս օրերին մենք բոլորս փորձում ենք ամփոփել անցնող տարին՝ իր անկումներով և վերելքներով, կորուստներով և ձեռքբերումներով ոչ միայն աշխարհիկ առօրեական մեր կենցաղում, այլ նաև հոգևոր կյանքում: Քանի որ հոգևոր կյանքի ամենակարևոր սկզբունքներից են՝ անկումից հետո վերելքը, մեղանչումից հետո զղջումը, հավատի և հույսի հակադրումը հուսահատությանը, սիրո հակադրումը մեր և մյուսների մեջ եղած վատ հատկանիշներին, .....
Մեծ խնջույքը
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Սիրտս լի է աստվածապարգև ուրախությամբ և հույսով, և այս պահին շտապում եմ խնդությունս ձեզ հետ կիսել, քանզի դուք էլ անմասն չեք Աստծո այն անգին պարգևից, որի մասին պիտի խոսեմ այսօր: Ցնծացեք, սիրելինե՛ր, քանզի բոլոր այստեղ ներկա եղողներս հրավիրված ենք մի մեծ խնջույքի: Այո, բոլո՛րս, բոլոր մարդիկ անխտիր, և խնջույքն էլ մեր իմացած այն սովորական հավաքույթներից մեկը չէ, որը մի քանի ժամից ավարտվելու է և իրենից հետո .....
Հղություն Սուրբ Աստվածածնի Աննայից տոնի քարոզ
«Այսօր լցաւ խոստումն Աստուծոյ առ նահապետսն ի զաւակէ նոցին օրհնիլ ամենայն ազգաց» (Շարակնոց): Ահա այսպիսի սրտաբուխ պատկերներով և հոգեթափանց հուզականությամբ է արտահայտվում սրբազան շարականագիրը այն մեծ իրադարձության մասին, որ մեկ բառով կոչվում է խոստում: Ի՞նչ էր աստվածային այդ խոստումը. սրանից երկու հազար և ավելի տարիներ առաջ, ինչպես մեզ վկայում է մեր եկեղեցական սրբազան ավանդությունը, հրեական փոքրիկ  մի քաղաքում բարին Աստված, անսալով .....
Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք
«…ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք» (Ղուկ. 13:5): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ավետարանական այս խոսքերը մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց ի պատասխան ոմանց պատմածին այն գալիլիացիների մասին, որոնց Պիղատոսը սպանել տվեց և նրանց արյունը խառնեց իրենց զոհերի արյանը (Ղուկ. 13:1-5): Եվ ահա, այդ պատմողները կամենում էին Վարդապետից լսել, որ սպանվածներն իրենց մեղքերի համար այդպես պատժվեցին, սակայն Ամենատես .....
Սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին նվիրված քարոզ
Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հայոց ազգի առաջին լուսավորիչների` Քրիստոսի տասներկու աշակերտներից երկուսի` Ս. Թադեոս և Ս. Բարդողիմեոս առաքյալների հիշատակը, հետևաբար այսօրվա խորհրդածության մեր նյութը պիտի լինի երանելի առաքյալների կատարած գործը և նրանց ունեցած դերը մեր պատմության մեջ: Հենց առաջինը, որ խոսում է առաքյալների մեծության մասին, նրանց անմահ սխրանքի մասին, նրանց փրկաբեր առաքելության .....
«Հույսը երբեք չի ամաչեցնում»
«Հույսը երբեք չի ամաչեցնում» (Հռոմեացիներ 5:5): Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Օրվա ընթերցվածքը Եսայու մարգարեությունից էր, որտեղ պատմվում է, որ Ասորեստանի Սենեքերիմ արքայի պատգամաբերը գալիս է Հրեաստան և դիմում Եզեկիա թագավորի ներկայացուցչին՝ պահանջելով հանձնվել իր արքային: Եվ հետևյալ հարցն է ուղղում՝ ո՞ւմ վրա է հույս դրել Եզեկիա արքան` եգիպտացիների փարավոնի՞, որը եղեգնյա մի ցուպ է, որի վրա հենվողը .....
Սուրբ Մարիամ Աստվածածնի ընծայումը տաճարին
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօր մեր Մայր եկեղեցին իր սրբազան գրկում է հավաքել բոլորիս՝ իր հավատավոր զավակներին, որպեսզի այսօրվա զարմանահրաշ տոնի լուսավոր մաքրության ուրախությունը փոխանցի մեր հոգիներին: Այսօր Ամենասուրբ Կույսի՝ Սրբուհի Մարիամ Աստվածածնի տաճարին ընծայման տոնն է, և ես մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիդ՝ Երկնային Թագուհու բարեխոսությունը խնդրելով ձեզանից յուրաքանչյուրի համար: Սիրելինե՛ր, վստահաբար ամենքիդ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․