Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու
«Նույնպես և մենք. մինչ երեխա էինք, բնության տարերային ուժերին էինք ծառայում։ Իսկ երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որը ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։ Եվ որովհետև դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։ Ուստի, ծառա չես, այլ՝ որդի, և եթե որդի ես, ապա և՝ ժառանգ Աստծու» (Գաղ. 4:3-7)։ Սքանչելի, .....
Անանիա Առաքյալի հիշատակության օրվա քարոզ
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր մենք տոնում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտներ Սուրբ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպոսի, Հովհաննեսի և Շիղայի հիշատակության օրը: Ինչպես հայտնի է, Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցուն կից փոքրիկ մատուռը Սուրբ Անանիայի անունն է կրում, քանի որ այդտեղ են ամփոփված նրա սրբափայլ նշխարները, որոնց զորությամբ ցայսօր կատարվում են բժշկություններ և հրաշքներ: Այս փոքրիկ մատուռը .....
Այրի կնոջ լուման
«Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ։ Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին։ Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է։ Եվ Հիսուս իր մոտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, .....
Հիսուսի իշխանությունը
«Եվ այն օրերից մեկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին և ավետարանում, վրա հասան քահանայապետներն ու օրենսգետները՝ ծերերով հանդերձ, և ասացին Նրան. «Ասա մեզ, ի՞նչ իշխանությամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ Քեզ տվեց այդ իշխանությունը» (Ղուկ. 20:1-2): Այս ասում էին նախանձի պատճառով, քանզի չարությամբ և նախանձով էին լցված Տիրոջ հանդեպ, որովհետև Քրիստոս իշխանություն ուներ դևերին սաստելու, մեռելներին հարություն տալու, հիվանդներին .....
Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա ավետարանական հատվածից տեսանք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսում է ամուսնալուծության դեմ` ասելով. «Աստված «արու և էգ ստեղծեց մարդկանց» և նրանց ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»: Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին: Արդ, որևէ մեկը թող չբաժանի նրանց, որոնց Աստված միացրեց» (Մարկ. 10:6-9): Վաղուց արդեն ոչ ոքի համար նորություն .....
Խաչվերացի քարոզ
«Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Ա Կորնթացիներ 1:18) Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այս խոսքերը հիմնովին այսօրվա տոնի օրհնյալ բնաբանն են հանդիսանում: Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը: Խաչվերացը հիշատակությունն է 7-րդ դարում գերեվարությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և վերամբարձման: 614թ. պարսից Խոսրով .....
Սուրբ Կույս Մարիամի ծնունդն Աննայից
«Այսօր ցնծան երկնայինքն և պար առեալ ի բարձունս Երգեն զերգս հոգևորս հավուր ծննդյան Սրբուհւոյն»   Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Շարականի տողերը հուշում են, որ այսօր մեր երկնավոր Մոր, Ամենասրբուհի Կույսի, Անթառամ Ծաղկի, Տիրոջ Երանելի Աղախնու, Սրբասուրբ Անոթի՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրն է, և Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներն այսօր իրենց սուրբ հարկի տակ են հավաքել Աստծո որդեգիր զավակներին՝ Քրիստոսի և երկնային .....
Տիրոջ Հոգին Իմ վրա է
«Տիրոջ Հոգին Իմ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատում քարոզելու և կույրերին` տեսողություն, կեղեքվածներին ազատ արձակելու, Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. 4:18-19): Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Սուրբ Հոգու զորությամբ էր գործում. Տիրոջ խոսքի մեջ անսահման զորություն կար և որտեղ հասնում էր Տիրոջ խոսքը՝ բժշկություն, հրաշք և շնորհ էր իջեցնում`կաղերն էին քայլում, .....
Համբերություն
«Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը. որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակ. 1:12) Սիրելի հավատացյալներ, Այս խոսքերի ճշմարտացիության մեջ բազմիցս ենք համոզվել մեր կյանքում: Տեսել ենք, թե զանազան բարդ ու խճճված իրավիճակներն ինչպես են պարզվում համբերելու շնորհիվ: Կամ մարդու ֆիզիկական կյանքն ինչպես է փրկվում համբերության միջոցով և մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերի .....
«Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ»
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Ավետարանական հատվածը, որի մասին այսօր պիտի խոսեմ, Մատթեոսի ավետարանից է. «Հիսուս, շաբաթ օրով, անցավ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին և սկսեցին հասկ պոկել և ուտել։ Փարիսեցիները երբ այս տեսան, Հիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինավոր չէ»։ Եվ նա նրանց ասաց. «Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ քաղց զգաց նա և նրանք, որ նրա հետ էին։ Թե ինչպես .....
Պայծառակերպություն
«Եվ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և նրա եղբորը՝ Հովհաննեսին և նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ և նրանց առաջ պայծառակերպվեց. և նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Եվ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն .....
Քարոզ՝ Աստվածածնի տուփի գյուտի տոնի
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը: Ըստ ավանդության Ամենասուրբ Կույս Մարիամ Աստվածածինն իր երկրային կյանքում կրած իրերից մի զգեստ, գլխանոց ու մի գոտի է որպես անգին պարգև թողել Աստծո երկրային եկեղեցուն՝ ի նշան Իր մշտական հովանավորության ու հավիտենական բարեխոսության: Եվ այսօր մենք նշում են այն տուփի գյուտի տոնը, որտեղ պահվել է Սուրբ Աստվածամոր զգեստը: Ավանդությունը .....
Եղիա մարգարե
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի այսօր Կրակե մարգարեի՝ Եղիայի հիշատակման օրն է: Ի տարբերություն Հայ եկեղեցու կողմից տոնելի մյուս սրբերի, որոնց հիշատակությունը կատարվում է շաբաթվա պարզ օրերին, Եղիան այն միակ սուրբն է, ում հիշատակությունը կատարում ենք Տերունական՝ կիրակի օրը: Վստահաբար այս փաստը վկայում է նրա առաձնահատուկ լինելու մասին: Աստծո այս երանելի սուրբը սերում է Ահարոնի տոհմից, .....
Հոգեգալուստ
«Սո՛ւրբ Հոգի, Քեզ Աստված ենք խոստովանում և երկրպագում, որ արարածների կենդանության պատճառ ես և աշխարհի խաղաղարար, որ աշակերտների տգիտությունը լցրիր մեծ գիտությամբ և անճառելի կերպով հրեղեն լեզուների բաժանվելով՝ երևացիր նրանց, աղաչում ենք, պահի՛ր և պահպանի՛ր մեզ»: Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր՝ Սուրբ Հարությունից հիսուն օր հետո, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Հոգեգալստյան տոնն է, որով հիշատակում ենք առաքյալների .....
Քարոզ Երկրորդ Ծաղկազարդի
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Բացառապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, որ այսօր մեծ ցնծությամբ տոնում է Երկրորդ Ծաղկազարդի տոնը: Ամեն տարի այն նշվում է Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը և իր անունը ստացել է Սուրբ Հարության տոնին նախորդող Ծաղկազարդի տոնից, որը Հիսուս Քրիստոսի փառապանծ մուտքն էր խորհրդանշում Երուսաղեմ, երբ մարդիկ մեծ ցնծությամբ ու խանդավառությամբ դիմավորեցին Երուսաղեմ մտնող Արքային: Իսկ Երկրորդ Ծաղկազարդը խորհրդանշում .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․