21 Մարտ, Գշ, Մեծ պահքի Լ օր

Գրքեր
Մարդկանց չիպավորումը
01/12/2022
Երբ 2019 թ.-ին լրատվամիջոցները խոսեցին Չինաստանում հայտնաբերված Covid 19 վիրուսի մասին, և դրան հաջորդեցին պատվաստումները, տարբեր ազգերի և մասնագիտությունների մարդիկ՝ կղերական և աշխարհական, խոսեցին մոտ  ապագայում տեղի ունենալիք մարդկանց չիպավորման մասին: Այսինքն՝ գալիս է այնպիսի ժամանակ, երբ մարդկանց մեջ պիտի զետեղվի միկրոչիպ (Microchip): Մարդկանց մի մասը պիտի ընդունի չիպավորումը, որովհետև սիրում են քայլել գիտության վերջին նորություններին .....
Խաղաղություն տենչացող աշխարհում ինչո՞ւ է տիրում ատելություն ու չարություն
30/11/2022
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր Խաչով քանդեց մարդկանց բաժանող թշնամության պատը և որպես Հաշտարար՝ խաղաղություն պարգևեց աշխարհին: Այս մասին Պողոս առաքյալը գրել է. «Հիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձավորներ եղաք Քրիստոսի արյամբ, որովհետև Նա է մեր խաղաղությունը, Նա, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց իր մարմնի մեջ միջնորմը՝ թշնամությունը, և հրամաններով տրված պատվիրանների օրենքը ջնջեց, որպեսզի Իրենով երկուսին դարձնի .....
Թող քեզ չհուզի՝ սիրում են քեզ, թե ոչ, ի՛նքդ սիրիր
29/11/2022
- Դո՛ւ սիրիր բոլորին,- խորհուրդ էր տալիս հայր Պորֆիրիոսը։- Բայց միևնույն ժամանակ աղոթքն ուշադրությամբ պահպանիր սրտումդ։ Երջանիկ է այն վանականը, որը սովորել է բոլորին սիրել ծածկաբար։ Նա ուրիշներից սեր չի պահանջում, նրան չի հետաքրքրում՝ սիրում են իրեն, թե ոչ։ Դու բոլորին սիրիր, և գաղտնի պահիր աղոթքը սրտումդ, միայն հարատև աղոթքով կարող ես պահպանել այդ սերը․․․ Սերդ հղիր բոլորի վրա։ Եվ կգա ժամը, երբ արդեն չես հարկադրի քեզ սիրել։ Եվ կզգաս, .....
Հովնանի քունը
28/11/2022
«Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տեր Աստծուն» (Հովնան 1։6)։ Իմ այս բնաբանը Հովնան մարգարեի գրքից է: Նրա պատմությունն ամենաարտասովոր հրաշքներից մեկն է: Հավատացյալն, անշուշտ, այդ պատմության ոգուն պետք է նայի, և ոչ թե տառին, ու երբ մարդ այդ ոգու տեսանկյունից է նայում, այնտեղ մարդու սրտի և Աստծու ճանապարհների ուսումնասիրությանն է հանդիպում ու համոզվում, որ այս գիրքը սքանչելի է թե՛ իր ինքնատիպությամբ և թե՛ համառոտությամբ: Ապաշխարության .....
Ինչո՞ւ կա աղքատություն
26/11/2022
2022 թ. հոկտեմբեր ամսին Միացյալ ազգերի կազմակերպությունը իր պաշտոնական էջում նշել էր. «Ներկայիս իրականությունը ցույց է տալիս, որ 1,3 միլիարդ մարդ դեռ ապրում է աղքատության մեջ և նրանց գրեթե կեսը երեխաներ ու երիտասարդներ են»: Կան մարդիկ, որ տեսնելով աշխարհի աղքատ մարդկանց ամենօրյա դառը կյանքը, շտապելով՝ մեղադրում են Աստծուն, որովհետև համոզված են, թե Բարձյալն է մարդկանց բաժանել հարուստ, միջին և աղքատ դասակարգերի. «Տերն է աղքատացնում .....
Այսօրվա կյանքն, իր անդադար մրցավազքով, դժոխային տանջանք է
25/11/2022
Մարդիկ անընդհատ ինչ-որ տեղ են շտապում ու սլանում: Այս ժամին մի տեղ պետք է լինեն, մյուսին՝ մեկ այլ տեղ, հաջորդին… Նրանք ստիպված գրառումներ են կատարում, որպեսզի չմոռանան, թե ինչ գործեր պետք է անեն: Դեռ լավ է, որ այդպիսի վազքի մեջ չեն մոռացել, թե իրենց անունն ինչ է: Նրանք նույնիսկ իրենք իրենց չեն ճանաչում: Եվ ինչպե՞ս ճանաչեն, մի՞թե պղտոր ջրի մեջ կարող ես քեզ տեսնել այնպես, ինչպես հայելու մեջ: Թող Աստված ինձ ների, բայց աշխարհն իսկական հոգեբուժարան .....
Հավատով կարդալու մասին
24/11/2022
Ա­հա թե ին­չու մենք շա­րու­նակ գո­հություն ենք տա­լիս Աստ­ծուն նրա հա­մար, որ մեզ­նից Աստ­ծու խոս­քի լուրն առ­նե­լով` այն ըն­դու­նե­ցիք ոչ որ­պես մարդ­կանց խոսք, այլ ճշմար­տա­պես` որ­պես Աստ­ծու խոսք, որ ներ­գոր­ծում է նաև ձեր` հա­վա­տաց­յալ­նե­րիդ մեջ (Ա Թե­սաղ. Բ 13)։ Հա­վատն ու­նի մեկ ա­նուն, բայց` եր­կու զո­րություն: Ա­ռա­ջի­նը դա­վա­նության հա­վատն է` Սուրբ Եր­րոր­դության .....
Աստծու առաջ ընթացողների ուղին
23/11/2022
Հավատը ոչ միայն համոզում է, որ գոյություն ունի Աստված, այլև կենսակերպ է, կյանքի յուրահատուկ որակ: Հնարավոր չէ հավատի կյանքն ապրել իմիջիայլոց, այն ենթադրում է յուրահատուկ ռիթմ. առօրյա հոգսերի ու խնդիրների մեջ անհրաժեշտ է կանգ առնել և լռության ու խաղաղության մեջ հաղորդակցվել Երկնավոր Հոր հետ: Հավատը մի ուղի է, որ առաջնորդում է դեպի Աստված: Քրիստոնեական կրոնի հիմնադրումից ի վեր Քրիստոսի հետևորդներն ընթացել ու ընթանում են Աստծու առաջ՝ ապրելով .....
Ես արժանի եմ դժոխքի, և թե անգամ ինձ ուղարկես դժոխք, միայն թե Քեզ հետ լինեմ
22/11/2022
- Երբ ես ծանր հիվանդ էի ու պատրաստ՝ ննջելու, չէի ուզում մտածել մեղքերիս մասին,- խոստովանում էր հայր Պորֆիրիոսը,- այլ ուզում էի խորհել Տիրոջ՝ իմ Քրիստոսի սիրո մասին, հավիտենական կյանքի մասին։ Չէի ուզում վախենալ։ Ես ուզում էի գնալ Տիրոջ մոտ, մտածել Նրա բարության ու սիրո մասին։ Եվ այժմ, երբ մոտ է կյանքիս ավարտը, անհանգստություն ու վախ չունեմ, բայց մտածում եմ այն մասին, որ երբ կանգնեմ Քրիստոսի առջև Երկրորդ գալուստին, Նա ինձ կասի․ «Բարեկա՛մ, .....
Եզեկիայի հիվանդությունը
21/11/2022
Այն ժամանակ Եզեկիան հիվանդացավ մահացու հիվանդությամբ (Եսայի 38։1)։ Սուրբ Գրքի ամենից խրատական և հուզիչ պատմությունը, որ ծանոթ է շատ բարեպաշտների, Իսրայելի ու Հրեաստանի թագավորների պատմությունն է: Այդ պատմությունն ուսումնասիրողը կտեսնի, թե ճշմարիտ Աստծու պաշտամունքն ուրացող ժողովուրդն ինչպիսի՜ սարսափելի ձևով է ենթարկվում ապականության և քայքայումի, ու թե ինչպես է ամբարիշտ հասարակությունը մատնվում ստրկության և ավերածությունների, որոնք .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․