Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին…
Բայց Աստված ընտրեց այս աշխարհի հիմարներին, որպեսզի ամաչեցնի իմաստուններին. և Աստված ընտրեց այս աշխարհի տկարներին, որպեսզի ամաչեցնի հզորներին… որպեսզի ոչ մի մարդկային էակ չպարծենա Աստծու առաջ (Ա Կորնթ. 1:27, 29): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Կորնթոսի եկեղեցուն ուղղված նամակում սուրբ Պողոս առաքյալը մի շատ գեղեցիկ համեմատություն է անում՝ եկեղեցին զուգադրելով այգու հետ, որը Պողոսը տնկեց, Ապողոսը ջրեց, սակայն Աստվա՛ծ է, որ աճեցրեց: Առաքյալը .....
Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ ողջերի, որովհետև բոլորը նրա համար կենդանի են
«Մահը, թագավորելով Ադամից մինչև Քրիստոսի գալուստը, արդարության Արեգակի ծագելուն պես խորտակվեց»: (Յովհաննէս Երզնկացի-Պլուզ) Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Երեկ ուրախությամբ նշեցինք Պայծառակերպության տոնը և ինչպես հաստատված է մեր Մայր Եկեղեցու օրացույցում՝ յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ օրը մեռելոց է կոչվում, ուստի, այսօր հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ և Անմահ պատարագ՝ ի Քրիստոս ննջած մեր հավատավոր ու առաքինասեր .....
Պայծառակերպություն
Որ ի լերինն այլակերպեալ ցուցեր զաստուածային քո զօրութիւնդ. զքեզ փառաւորեմք իմանալի լոյս: Դու այսօր պայծառակերպվեցիր լեռան վրա՝ Քո աստվածային զորությունը ցույց տալով, ուստի ամենքս փառավորում ենք Քեզ, ո՛վ կատարյալ Լույս (Շարական): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, Այսօր նշում ենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդը՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության .....
Հինգ հազարի կերակրումը
«Հարկ չկա, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մտթ. 14:16): Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Ավետարանական այսօրվա ընթերցվածքը, որի մասին պիտի խոսենք, պատմում է Տիրոջ ամենահայտնի հրաշքներից մեկի մասին, որ ընդգրկված է բոլոր չորս Ավետարաններում: Դա իսկապես զարմանահրաշ ու սքանչելի մի իրադարձություն էր, որ մինչ օրս հիացնում է ընթերցողին ու բորբոքում երևակայությունը. խոսքը հինգ նկանակով և երկու ձկով հինգ հազարի կերակրման .....
Սերմերն ու հունձքը
  «Որովհետև մարդ ինչ սերմանում է, նույնն էլ կհնձի»  (Գաղ. 6:8): Եթե առաքյալի այս խոսքերը կյանքի վերջնական հունձքի կամ վերջին դատաստանի ակնարկ համարենք, սխալ մեկնած չենք լինի, քանի որ խիղճն ու բանականությունը ևս ձայնակցում են առաքյալի խոսքին և հիշեցնում, որ մեր ցանած սերմերի հաշվետվության օրն ուշ թե շուտ գալու է: Արդյո՞ք խորհում եք այս հունձքի, հաշվետվության մասին: Ինչքա՜ն տարբեր կլիներ մեր կյանքը, եթե աչքի առջև շարունակ ունենայինք .....
Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը
Ահաւասիկ՝ կամ աղախին Տեառն, եղիցի ինձ ըստ բանի քում։ Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խոսքի համաձայն լինի ինձ (Ղուկաս 1։38)։   Սիրելի՛ հավատավոր քույրեր և եղբայրներ․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտը։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս անառակ որդու առակից առաջ պատմում է կորած ոչխարի ու կորած դրամի առակները (Ղուկաս 15։3-10)։ Նա նկարագրում է 100 ոչխարից մեկին կորցրած և գտած և 10 դրամից մի դրամը .....
Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար
Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար (Հռոմ. 8:10): Քրիստոսանվեր սիրելի՛ հավատացյալներ, Աֆրիկյան ցեղախմբերից մեկի սովորության մասին մի գրառման հանդիպեցի վերջերս, որ մտածելու տեղիք տվեց: Ասում են, որ ըստ տվյալ ցեղախմբի սովորության, եթե նրանցից մեկը որևէ վատ արարք է գործում, ապա մյուսները հավաքվում են և մի քանի օր նրան հիշեցնում իր իսկ գործած լավ արարքները՝ համոզելով, որ իրականում ինքը .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոն
Իրաւունք Աստուծոյ ի վերայ սրբոց իւրոց և այցելութիւն ի վերայ ընտրելոց նորա։ Աստծո արդարությունը Իր սրբերի վրա է, և Նրա ձեռքն անպակաս է Իր ընտրյալների վրայից (Իմաստություն Սողոմոնի 4։15)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է։ Կյանքում ծնունդը, վերածնունդը, գտնվելն ու փրկվելը, հարությունը ուրախություն ու ցնծություն են պարգևում մարդկանց և վերածվում տոնի։ Այդպիսի .....
Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ
Եթե իմանայիք, թե ինչ է նշանակում՝ «Ողորմություն եմ կամենում և ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի (Մտթ. 12:7): Աստվածասեր սիրելի եղբայրներ և քույրեր, Օսեե մարգարեի գրքից (6:6) այս մեջբերումը փարիսեցիները վստահաբար շատ լավ գիտեին, քանի որ Օրենքի փայլուն գիտակներ էին և Քրիստոսին էլ այս փաստը քաջ հայտնի էր, բայց այնուամենայնիվ Նրա նախատինքը խոսում է հակառակի մասին: Ինչո՞ւ: Ճիշտ նույն պատճառով, որով մենք ենք տեսնող մարդուն ասում. .....
Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի
Խնդրեցէ՛ք զիմաստութիւն, զի ապրեսջիք: Իմաստություն փնտրեցե՛ք, և դուք կփրկվեք (Առակներ 9:6): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Այսօր տոնում ենք Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից: Այս շաբաթ, որ հայտնի է Արարատյան շաբաթ անվամբ, նշվեցին նաև Սուրբ Հռիփսիմյանց և Գայանյանց տոները ևս: Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և նախաձեռնությամբ  կառուցվեցին Սուրբ .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից
«Այսօր երգէ եկեղեցի որդւովք իւրովք ընդ հրեշտակս յիշատակի Լուսաւորչին. փառք ի բարձունս Ասոտծոյ»: «Այսօր հրեշտակների հետ երգում է եկեղեցին իր որդիներով՝ ի հիշատակ Լուսավորչի. փա՜ռք Աստծուն բարձունքներում» (Շարական)։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի՛ զավակներ, Տիրոջ անբավ օրհնությունը շարունակվում է հեղվել մեզ վրա և այսօր կրկին հոգևոր մեծ ուրախության առիթ ունենք, քանի որ դարձյալ տոն է մեր Մայր եկեղեցում՝ սուրբ Գրիգոր .....
Եղիա մարգարե
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Ըստ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տոնացույցի այսօր Կրակե մարգարեի՝ Եղիայի հիշատակման օրն է: Ի տարբերություն Հայ եկեղեցու կողմից տոնելի մյուս սրբերի, որոնց հիշատակությունը կատարվում է շաբաթվա պարզ օրերին, Եղիան այն միակ սուրբն է, ում հիշատակությունը կատարում ենք Տերունական՝ կիրակի օրը: Վստահաբար այս փաստը վկայում է նրա առաձնահատուկ լինելու մասին: Աստծո այս երանելի սուրբը սերում է Ահարոնի տոհմից, .....
Հովիվը և հոտը
«Ես եմ բարի Հովիվը. բարի Հովիվն Իր կյանքն է տալիս ոչխարների համար» (Հովհ. 10:11): Ամեն անգամ, երբ կարդում ենք Ավետարանները, զարմանքով նկատում ենք, որ Ավետարանական պատմությունների մեջ կարգավորվածությունը թերի է: Ինչպես նաև զգալի է տրամաբանական կապի բացակայությունը մանավանդ Հիսուսի ճառերի մեջ, նույնիսկ այն ճառերի, որոնք միևնույն թեմայով են և միայն մեկ անգամ են արտասանվել: Կարգավորվածության և կապի այսպիսի պակասն ուշագրավ է մասնավորապես .....
Հոգեգալուստ
Մխիթարիչն Հոգին Սուրբ՝ զոր առաքեսցէ Հայր յանուն Իմ, Նա ուսուսցէ ձեզ զամենայն, որ ինչ ասացի ձեզ և յիշեցուսցէ ձեզ։ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, Որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ (Հովհաննես 14։26)։ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հոգեգալուստը, երբ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի աշակերտները հրեղեն լեզուների տեսքով .....
Երկրորդ Ծաղկազարդ
Այս մեծահրաշ խորհուրդն ավանդությամբ է մեզ հասել, Եվ մեր հոգիների Լուսավորիչն է Իր Տիրոջից սա լսել, Որ «այսoր մեծ տոն է երկնային դասերի համար, Քանի որ Վեհագույն Երկնավորն է երկրից երկինք ելնում այսօր»:    (Շարակնոց) Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Տերունական կիրակին այսօր ևս տոնական է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում, քանի որ նշում ենք միայն Հայ եկեղեցում հաստատված Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի ավանդությունը կապված .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․