Սուրբ Սարգսի պատկերագրությունը
04/02/2023

Սուրբ Սարգիս զորավարին նվիրված պատկերագրության մեջ նա սովորաբար պատկերվում է հեծյալ զորավարի կերպարանքով՝ վիշապասպանի դերում. մերթ նիզակահարում է վիշապին, մերթ՝ մեկ այլ գազանի: Սուրբ Սարգսին նվիրված պատկերների մեջ գերազանցում է զորավարի որդու՝ Մարտիրոսի հետ պատկերվելու տարբերակը: Սուրբ Սարգսի որդու՝ Մարտիրոսի մասին պատմությունը առկա է միայն հայկական աղբյուրներում և սրբի վարքագրության անբաժանելի մասն է կազմում: Եվ որն էլ արտացոլվել .....
Ե՞րբ անել վիժում
03/02/2023

2021թ. նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) համացանցային իր էջում նշեց, որ ամեն տարի աշխարհում կատարվում է մոտ 73 միլիոն վիժում: «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական 2021թ․-ի տարեգիրքը* ցույց է տալիս, որ հղիության ընդհատման (վիժումների) թիվը Հայաստանում 1991թ․-ից մինչև 2020թ․-ը եղել է շուրջ 450.000:
Այս հոդվածի նպատակն է բացատրել վիժում հասկացությունը և վերլուծել վիժման ահավոր արարքը հեշտորեն .....
Նա է կարողանում մինչև վերջ համբերել, ով համբերում է հանուն Աստծու
02/02/2023

Բոլոր առաքինություններն ամրանում ու հաստատվում են համբերությամբ, և ոչ մի առաքինություն առանց այս առաքինության չի կարող կանգուն մնալ: Արվեստում և գիտության բոլոր բնագավառներում համբերություն է անհրաժեշտ: Ամեն գործ կատարվում և պահպանվում է համբերությամբ: Համբերությանը մահացու հարված է հասցնում հուսահատությունը, որն իր հերթին ջանում է մահացու հարված հասցնել հոգուն: Համբերությունն ուսուցանում է հոգուն մխիթարվել և չհուսահատվել դժվարություններից .....
Ինչպե՞ս աղոթել ուրիշների համար
01/02/2023

Ուխտավորները հաճախ էին խնդրում հայր Պորֆիրիոսին, որ աղոթի իրենց ու իրենց հարազատների համար, և նա միշտ խոստանում էր, որ կաղոթի։ Ես տարակուսում էի՝ ինչպե՞ս կարող էր հայր սուրբը հարյուրավոր անուններ մտապահել։ Մի անգամ, երբ զրուցում էինք աղոթքի մասին, նա հանկարծակի շրջվեց իմ կողմն ու ասաց․ «Հավանաբար ուզում էիր հարցնել, թե ինչպես է ինձ հաջողվում աղոթելիս չմոռանալ այդքան անունները։ Ես տկար ու մեղավոր մարդ եմ և ասում եմ․ «Տե՛ր, ողորմի՜ր .....
Երկրի աղը և աշխարհի լույսը
31/01/2023

«Դո՛ւք եք երկրի աղը, սակայն եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի. այնուհետև ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կթափվի և մարդկանց ոտքի կոխան կլինի: Դո՛ւք եք աշխարհի լույսը. մի քաղաք, որ լեռան վրա է կանգնած, չի կարող թաքնվել: Եվ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» .....
Վերաբերմունքը Սուրբ Գրքի նկատմամբ
30/01/2023

Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում (Հովհ. Ը 47):
Ռուս Ուղղափառ Եկեղեցու ժամանակակից մի հոգևորական Նոր Կտակարանի ընթերցման կարգին վերաբերող` համայնքին ուղղված իր հովվական քարոզում ասում է. «Ընդունի՛ր այս սրբազան Գիրքն իբրև պարգև` առաքված քեզ երկնքից` Տիրոջ կողմից... Ընթերցելիս մի՛ մոռացիր, որ տեսնում ես Իրեն` .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
28/01/2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքն ենք բերում Հայոց բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին:
Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախության վերահաստատման տարիներին, դարձավ պատվարն ու պահապանը հայոց վերածնյալ պետականության, երաշխավորը մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքի: Մեր խիզախ զորավարների ու զինվորների քաջագործություններով, նաև բանակին սատարող մեր ժողովրդի .....
Հույսի տեսակներ
27/01/2023

Հույս բառը, ըստ Մալխասեանցի բացատրական բառարանի, նշանակում է՝ 1. մի լավ բանի սպասելը, 2. հավանականություն, որ մի բան պիտի լինի, 3. փափագ:
Այս հոդվածի նպատակն է հույսի տեսակների օրինակներ բերել Աստվածաշնչում հիշված որոշ դեպքերից ու դեմքերից, որպեսզի մեր մտքում, սրտում և հոգում միշտ հույսի ճրագը վառած մնա նույնիսկ կյանքի դժվար պայմաններում: Միշտ հիշենք, որ Աստվածաշնչում շատ մարդիկ մեզանից ավելի նեղությունների մեջ գտնվեցին, բայց ոչ մի վայրկյան .....
Սեր և հագեցում
26/01/2023

Հայր Պորֆիրիոսը միշտ տարբերություն էր դնում աշխարհիկ ու հոգևոր սիրո միջև․
- Քրիստոսի հանդեպ սերը տարբեր է աշխարհիկ սիրուց․․․ Այն չունի վերջ, չունի հագեցում։ Այն կյանք է տալիս, զորություն, առողջություն, տալիս է, տալիս․․․ Եվ որքան շատ է տալիս, այնքան մարդ ուզում է սիրել, իսկ մարդկային սերը կարող է պղծել մարդուն, մթագնել նրա գիտակցությունը։
Երբ սիրում ենք Քրիստոսին, ցանկացած այլ սեր նահանջում է։ Ցանկացած այլ սեր հագեցում ունի, իսկ Քրիստոսի .....
Հայ եկեղեցին պատկերահարգ եկեղեցի է և ոչ պատկերապաշտ
25/01/2023

Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից: Առաջին երեք դարերում Քրիստոսի հետևորդներն իրենց գաղափարներն արտահայտում էին զանազան խորհրդանկարներով, օրինակ՝ նավի, աղավնու, ձկան և այլն: Դա պայմանավորված էր եկեղեցու հալածական վիճակով: Հալածիչներից իրենց ինքնությունը քողարկելու .....
3144602960286027602660246025602360222261