Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
Վարդանանք
«Նորասքանչ պսակակիր և սրբերի զորագլուխ, Որ հոգուդ զորությամբ արիաբար մարտնչեցիր մահվան դեմ, Ո՜վ դու Վարդան, քաջ նահատակ, Որ վանեցիր թշնամուն և վարդագույն արյամբդ քո պսակեցիր Եկեղեցին» (Շարական)։ Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այսօրվա քարոզս ուզում եմ մի պատմությամբ սկսել: Մի քաղաքում մի մարդ էր ապրում: Անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքներից այս խեղճը ոչ միայն հիշողությունն էր կորցրել, այլև այնպես էր խեղվել, որ բառացիորեն .....
«Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք»
«Հոգւո՛վ գնացեք և զցանկութիւն մարմնոյ մի՛ կատարեք»: «Հոգո՛վ ընթացեք և մարմնի ցանկությունը մի՛ կատարեք» (Գաղատացիներ 5:16): Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու. Կյանքում ամենամեծ ուշադրության կարիք ունեցողը մեր հոգին է, որը յուրաքանչյուրիս հոգածության ներքո է: Յուրաքանչյուր մարդ իր խնդիրներն ու զբաղմունքներն ունի, սակայն մարդու հոգին նույնպես կարիք ունի իրենով զբաղվելու և իր սնունդն է պահանջում: Կյանքը մեզ տարբեր .....
Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք
«Նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու ուզած գործերը գործենք»: Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. «Աստծու ուզած գործը ա՛յս է. որ հավատաք նրան, ում նա ուղարկեց» (Հովհ. 6:28, 29): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, Երբևէ մրջնաբույն տեսե՞լ եք: Տեսե՞լ եք, թե ինչպիսի եռուզեռ է տիրում այդ փոքրիկ միջատների կյանքում. անդադար շարժում է, անդադար ինչ-որ բան են տեղից տեղ տանում, անընդհատ կառուցում են, դուրս ու ներս անում: Թվում է, թե .....
«Մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես»
«Մեծ են հաւատք քո, եղիցի քեզ՝ որպէս և կամիս»։ «Մեծ է քո հավատը, թող քեզ լինի՝ ինչպես որ կամենում ես» (Մատթեոս 15։28)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ. Հովհաննեսի Ավետարանում ներկայացվում է, թե ինչպես ծովի վրայով քայլելով Իր աշակերտների մոտ է գալիս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս։ Աշակերտները զարմանում են, երբ տեսնում են Քրիստոսին ծովի վրա քայլելիս։ Մատթեոսի Ավետարանում Պետրոս առաքյալը խնդրում է Նրան, որ ինքն էլ քայլի։ Նա, փոխանակ .....
Պատվիրանի գլխավորը սերն է
«Պատվիրանի գլխավորը սերն է՝ բխած սուրբ սրտից, բարի խղճմտանքից և անկեղծ հավատից» (Ա Տիմ. 1:5): Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր, Սուրբ Պողոս առաքյալն այսօր մեզ մղում է խոսելու սիրուց: Կհամաձայնեք հավանաբար, եթե ասեմ, որ սերն ամենասքանչելի, ամենաջերմ ու ամենաապրեցնող զգացմունքն է, որ տրված է մարդուն: Թվում է, թե ամեն ինչ պարզ է ու հասկանալի, մենք ամեն ինչ գիտենք սիրո մասին. չէ՞ որ շատերս, ծնված օրվանից, շրջապատված ենք մեզ սիրող մարդկանցով, .....
Անվանակոչության տոնի քարոզ
«Աստուած զնա առաւել բարձրացոյց, և շնորհեաց նմա անուն՝ որ ի վեր է քան զամենայն անուն»։    «Աստված Նրան առավել բարձրացրեց և Նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամեն անուն» (Փիլիպեցիներ 2։9)։ Սիրելի՛ քրիստոնյա հայորդիներ․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնը։ Հիսուսի ծննդից ութ օր հետո Մարիամն ու Հովսեփը տարան Նրան թլփատելու և անունը դրեցին Հիսուս Քրիստոս՝ Օծյալ .....
Աստծո փառքը
«Իմ անձը կփառավորի Տիրոջը, և իմ հոգին ցնծաց իմ Փրկիչ Աստծով» (Ղուկ. 1:46, 47): Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Այժմ գտնվում ենք Սուրբծննդյան և Հայտնության ութօրեքի օրհնաբեր շրջանում, երբ դեռ սրտումդ առկայծում է բեթղեհեմյան քարայրի ջերմությունը, հոգումդ վառ է մսուրում պառկած մանուկ Փրկչի լուսաշող պատկերը և ողջ էությունդ փառաբանություն է երգում Արարչիդ. «Հայր Աստծու Էության Ճառագայթ և Կերպարանք, Բա՛նդ Աստված, Քեզ բարեբանում ենք՝ .....
Սուրբծննդյան մեռելոցի քարոզ
«Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ» (Իմաստ. Սողոմոնի 3։2, 3)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում ննջեցյալների հիշատակության օր է։ Դժբախտաբար, անցած տարում չափազանց շատ մարդկային կորուստներ ունեցանք, և թվում էր, թե 44 օր մեզ համար մեռելոց էր, որ դեռ շարունակվում .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Ծննդյան շնորհավորական խոսքը
Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս, «Այսօր տօն է սուրբ ծննդեան… Տեառն մերոյ եւ յայտնութեան». Սուրբ Ծննդյան այս քաղցրալուր ու հոգեզմայլ շարականն է այսօր հնչում յուրաքանչյուրիս հոգում, և ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս այս լույսի, հույսի, հրաշքի ու սիրո տոնի կապակցությամբ: Այսօր մեր Երկանավոր Հայրը, Մայր եկեղեցու շուրթերով, մեզ մեծ ավետիս ու հրավեր է ուղարկում՝ այցելելու բեթղեհեմյան քարայր ու սեփական աչքերով .....
Ո՞վ է մեծը
«Ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպես սպասավորը» (Ղուկ. 22:26): Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Փա՜ռք և գոհություն Ամենախնամ Տիրոջը նոր տարվա, հերթական բացվող օրվա և օրհնաբեր կիրակիի համար: «Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով»,- խրատում է սուրբ Պողոս առաքյալը և մաղթանքս է, որպեսզի անկախ ամեն ինչից, անկախ փորձությունների ու դժվարությունների .....
«Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե Քո պատվիրանները պահեմ»
Իմ ճանապարհները հաջող կլինեն, եթե Քո պատվիրանները պահեմ (Սաղմոս 118։5)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Նոր տարվա առաջին օրն է, և այսօր հնչում են այս տարվա սպասելիքների հետ կապված բազմաթիվ մաղթանքներ ու ցանկություններ։ Մարդիկ իրենց մաղթանքներով ցանկանում են մոռանալ անցյալ տարվա տխրալից իրադարձությունները և առաջ նայել, ցանկանում են համոզված լինել, որ առջևում նման դժբախտություն չի պատահի մեր երկրի ու .....
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի ամանորյա ուղերձը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատարի՛մ զավակներ, Մեզանից շատերն այսօր շտապում են վայրկյան առաջ փակել 2020-ի վերջին էջն ու դրա իրավունքն ունեն: Ես այսօր մտովի հետ եմ դառնում՝ թերթելով անցնող տարվա էջերը և տեսածս ամենաիսկական աղետ ու ողբերգություն է՝ հայ ազգիս պատուհասած. սուտ, կեղծիք, վախ, տագնապ, վտանգ, անորոշություն, ատելություն, անքուն գիշերներ ու մոլորյալ ժողովուրդ՝ սարսափելի կորուստների առջև շվարած: Ձեզ պես ես էլ շտապում եմ փակել .....
Տասը մնասների առակը
«Ասում եմ ձեզ, թե ով որ ունի, նրան պիտի տրվի, իսկ նրանից, որ չունի, պիտի վերցվի և այն, ինչ որ ունի» (Ղուկ. 19:26): Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ, Հավիտյանս օրհնյալ և փառավորյալ Տեր Հիսուս Քրիստոսի թույլատու կամքով Հայոց աշխարհն ու հայ ժողովուրդն այսօր անցնում է մի լրջագույն փորձության բովով, որը հաղթահարելու և որից ավելի մաքրված ու թրծված դուրս գալու համար մեզնից հստակ ջանքեր ու գործելու հաստատակամություն է պահանջվում: .....
«Բարին ամո՛ւր պահեցեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից»
«Զամենայն ինչ փորձեցէք. զբարին ընկալարուք: Յամենայն իրաց չարաց ի բաց կացէք»: «Փորձեցե՛ք ամեն ինչ, բարին ամո՛ւր պահեցեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից» (Ա Թեսաղ. 5:21, 22): Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս. Տարին մոտենում է իր ավարտին: Այս տարին հայ ժողովրդի համար խիստ դժվար, ծանր ու փորձություններով լի տարի էր, մարդկային կորուստները՝ շատ, որոնց համար սուգը դեռևս չի ավարտվել: Մխիթարության խոսքեր գտնել հայ մարդուն .....
Գայթակղություն
«Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա» (Ղուկ. 17:1): Սիրելի՛ բարեպաշտ քույրեր և եղբայրներ, 2019թ.-ի վերջերից աշխարհին պատուհասած կորոնավարակի դեմ արդյունավետ պայքար վարելու համար գիտնականները փորձում էին գտնել «զրոյական պացիենտ»-ին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք, հնարավոր է, առաջինն էին հիվանդացել և տարածել վարակը: Դա գիտնականներին կօգներ որոշել, թե երբ, ինչպես և ինչու է համավարակն սկսվել: Ինչն էլ, իր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․