Գրքեր

Առակներ և պատումներ

Հաճախ մարդիկ իրենց գաղափարներն ուրիշներին հաղորդելու և ավելի պարզ բացատրելու նպատակով առակներով են խոսում:

Առակը փոխաբերական իմաստ ունեցող պատմություն է, որը նպատակ ունի անուղղակի կերպով որևէ ճշմարտություն բացահայտել: Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։

Առակները ստիպում են ունկնդիրներին հետաքրքրվել, մտածել, խոկալ և ինքնուրույն եզրակացություններ անել:

Կայքի «Առակներ» բաժինը ներկայացնում է մարդկանց կյանքի տարբեր դրվագներ ու իրավիճակներ: Այս հոգեկերտիչ բարոյական պատմությունները օգնում են մարդուն բացահայտելու և հասկանալու Աստծո կամքը: Ավետարանական ու եկեղեցու ուսուցումների վրա խարսխված այս առակները, անկասկած, բարոյական անփոխարինելի ներդրում են մարդու հոգևոր աճի մեջ:

Աստվածային սեր, նախախնամություն, արդարություն և ամենակարողություն, աղոթք և պահեցողություն, «ես»-ի և մեղքի հաղթահարման բազում ուղիներ. ահա այս թեմաներն են արծարծված առակներում:

Անուրանալի է առակների ուժը, քանի որ հասարակ ժողովրդի մտքի վրա ավելի մեծ տպավորություն է գործում նյութական ձևի վերածված պատկերը, քան՝ վերացական գաղափարը:

Մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։

«Եվ ինչպես, երբ ծառն են տնկում, զգուշանում և պահպանում են, որ ամրանա և պտուղ տա, այդպես էլ պետք է խրատը լսել, մտապահել, որ պտղաբերի» (Սբ. Գրիգոր Տաթևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

Ոչինչ անարդյունք չի մնում
Գիտնականն ու դռնապանը հայտնվում են հանդերձյալ աշխարհում և մոտենում դրախտի հսկայական, ահռելի դարպասներին: Այս գիտնականը, որ երկրային կյանքում միայն իր համար էր աշխատել, առաջ է ընկնում և փորձում հրելով բացել, բայց չի կարողանում, այնուհետև սկսում իր գիտելիքներով մտածել, վերլուծել, թե ինչպես կարող է գործել, սակայն բոլոր փորձերն ապարդյուն են անցնում: Այնուհետև մոտենում է դռնապանը և ասում. - Աստվա՛ծ իմ, ողորմի՛ր և փրկի՛ր ինձ, իմ կյանքում բազմաթիվ .....
Դատելու մասին
Ոմն եղբայր հարցրեց ծերին և ասաց. «Ի՞նչ է չարախոսությունը»: Եվ ծերն ասաց. «Եթե ասես. «Այս եղբայրը պինդ, ժրաջան է վարքի մեջ և իմաստուն է, բայց այսինչ բաների մեջ անհաստատ է», ահա չարախոսեցիր քո եղբորից, իսկ եթե ասես. «Այսինչը խաբեբա է և երդմնազանց», սա դատապարտություն է և առավել վատթար է, քան  չարախոսությունը»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Իրական վերաբերմունք
Գայլը որոշում է բժիշկ դառնալ: Հագնում է բժշկի սպիտակ հագուստներ և հիվանդներ ընդունում: Երբ փայտփորիկն ասում է, որ գայլը բժիշկ չի կարող լինել, գայլը հարձակվում է ներկաների վրա և իր սուր ատամներով սպառնում, թե ինքը ճշմարիտ, սիրով լեցուն բժիշկ է, որ նաև կպաշտպանի մյուս բժիշկներին: Ծառի ճյուղի վրա նստած աղավնին լսում է և ասում. - Հագուստով բժիշկ չեն դառնում, այլ սրտով են դառնում: Ինչպիսին քո սիրտն է, այդպիսին էլ քո սրտի իրական վերաբերմունքն է, .....
Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
Մի եղբայր գնաց հայր Թեոդորոսի մոտ և սկսեց մեծամեծ բաներից խոսել և քննել գործեր, որոնք ինքը բնավ չէր գործել: Ծերը նրան ասաց. «Դու ո՛չ նավն ես գտել, ո՛չ նավի ծախսն ես վճարել, ոչ էլ ծովն է մտել քո նավը, բայց կամենում ես դժվարամատչելի քաղաքը մտնել: Դու նախ գործի՛ր, հետո կխոսես»:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Պարզ պատասխան
Աշակերտը, մեծ ու տպավորիչ, փայլփլուն բանալիների տրցակը ձեռքին, ժամերով փորձում է գանձարանի դուռը բացել: Ուսուցիչը մոտենում է և ասում. - Չորս ժամ է անցել, բայց դեռ ջանում ես այդ դուռը բանալ: Մի՞թե չհասկացար, որ այն բացվում է մի փոքր, պարզ և հասարակ բանալիով, այլ ոչ թե այդ փայլփլուն, բազմաթիվ բանալիներով... Բազմաթիվ պատասխաններ կան, որոնց համար երկար-բարակ բացատրություններ, մեկնաբանություններ չեն պահանջվում, շատ լուսաբանման կարիք չկա, որպեսզի .....
Անընչության մասին
Հայր Աղաթոնի մասին ասում էին, թե բազում օրեր իր աշակերտների հետ սենյակ էր շինում: Երբ ավարտեց տունը և կամենում էր բնակվել այնտեղ, այդ օրը տեսիլք  տեսավ, որ իր գործը բարի չէ, և աշակերտներին ասաց. «Եկե՛ք գնանք այստեղից»: Իսկ նրանք սաստիկ տրտմեցին և իրենց մեջ ասացին. «Եթե կամենում էր այստեղից գնալ, մենք ինչո՞ւ զուր աշխատեցինք և շինեցինք դա: Հիմա ոմանք կծաղրեն  մեզ  և  կասեն.  «Դարձյալ  գնացին  այդ  թափառաշրջիկները»:  .....
Լսո՞ւմ ես ինձ
Մի մարդ ուզում էր օգնել իր կնոջը, որովհետև կասկածում էր, որ նա լսողության խնդիրներ ունի: Մի երեկո, երբ կինը մեջքով էր կանգնած դեպի իրեն, ամուսինը կանգնեց սենյակի հակառակ ծայրում և շշնջաց. - Դու ինձ լսո՞ւմ ես: Պատասխան չհնչեց: Տղամարդն ավելի մոտ եկավ ու կրկնեց. - Դու ինձ լսո՞ւմ ես: Արդյունքը նույնն էր: Նա ավելի մոտ գնաց և հարցրեց. - Լսո՞ւմ ես ինձ: Այդպես էլ պատասխան չլսելով, ի վերջո, իր հարցը կրկնեց անմիջապես կնոջ թիկունքի ետևում: Կինը .....
Պոռնկությունից զգուշանալու մասին
Ոմն ծեր խնդրում էր Աստծուց, որ ինքը հասնի Իսահակի չափին, և լսեց. «Չես կարող հասնել. լո՛ւռ կաց»: Իսկ հետո ասաց. «Հասցրո՛ւ ինձ Հոբի չափին, և պատրաստ եմ կռվել դևերի դեմ», բայց չասաց՝ «Քո զորությամբ, Տե՛ր»: Եվ Տիրոջ հրեշտակն ասաց. «Սպասի՛ր մի փոքր»: Եվ ահա եկավ մի զինվոր` իր հետ բերելով երկու հարյուր լիտր ոսկի, մի տղայի և աղջկա, և ասաց. «Ողորմի՛ր ինձ և պահի՛ր սրանց, որովհետև թագավորը ուզում է սպանել ինձ. ես գնամ թաքնվեմ և դարձյալ .....
Իմաստությունն ու սրբությունը
Իմաստունն ու ծերը հանդիպեցին: - Քեզ համար ի՞նչն է կարևոր, հա՛յր,- հարցրեց իմաստունը: - Սրբությունը՝ Աստծո և մարդկանց առաջ մաքուր լինելը: - Է՜հ, հա՛յր, իմաստությունն ավելի կարևոր է: - Եվ ո՞րն է իմաստությունը,- հարցրեց ծերը: - Չարը բարուց տարբերելու ունակությունն է,- պատասխանեց իմաստունը: - Իսկ սրբությունը բարին գործելու և չարից զերծ մնալու ունակությունն է: Արդ, իմաստությունն արդյո՞ք դեպի սրբություն տանող աստիճան չէ:   Ռուսերենից .....
Հայրերի կենցաղավարության մասին
Վանահայր աբբա Գերոնդիոսը մեր սուրբ հորը՝ Եվթիմիոսին և Սոփրոնիոս Իմաստասերին պատմեց և ասաց. «Մեռյալ ծովի այն կողմում երեք հովիվներ էինք. երբ դուրս գալով շրջում էինք լեռներում, մեզնից ներքև ուրիշ հովիվներ ևս շրջում  էին ծովի ափին: Եվ մի օր նրանց պատահեցին հագարացիները, որոնք նույնպես այդ վայրերն էին գալիս: Երբ անցնում էին մեր կողքով, հագարացիներից մեկը դարձավ և կտրեց մի անապատականի գլուխը: Մենք լաց եղանք անապատականի համար, և ահա մի թռչուն .....
Ընտրությունը
Կար-չկար մի գետ: Լեռներից իջավ, անտառի մեջ քչքչաց, մարգագետնով սահուն անցավ ու հասավ անապատին: Այստեղ մտածմունքի մեջ ընկավ, թե ինչպես անցնի շիկացած անապատի միջով: Եվ որոշեց արևին հարցնել. - Դու վերևից լույս ես տալիս և ամեն ինչ տեսնում ես: Կկարողանա՞մ արդյոք անապատը հաղթահարել: - Չես կարող: Կչորանաս: Իմ ճառագայթներն այնտեղ այրում են անխնա: Անապատը մահ է գետի համար: Այդժամ որոշեց գետը քամուն հարցնել. - Դու արագընթաց ես, սուրում ես, ուր կամենաս: .....
Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին
Անտիոքի պատրիարք՝ երանելի Եփրեմի մասին հայրերից մեկը պատմում էր, թե խիստ նախանձախնդիր էր ուղղափառ հավատի պահպանման հարցում: Նա մի օր լսեց Հերապոլսի կողմերից ոմն սյունակյացի մասին, թե Սևերիոսի աղանդից է և հաղորդակից է նրան: Եվ գնալով նրա մոտ` ուզեց համոզել նրան և վարդապետությամբ աղաչեց սյունակյացին կանգնել առաքելական աթոռի առաջ և երկրպագությամբ հաղորդվել կաթողիկե եկեղեցում: Եվ սյունակյացն ասաց. «Ես ձեզ հետ չեմ հաղորդվի»: Եվ սուրբ .....
Առաջին հանդիպածը
Մի անգամ մի երիտասարդ ամուսնական զույգ հազար ռուբլի բերեց իր խոստովանահորը: Այն ժամանակ դա մեծ գումար էր: Խոստովանահայրը չընդունեց այդ գումարը, այլ իր օրհնությունը տվեց, որպեսզի տան ճանապարհին առաջին հանդիպած մարդուն: Այդ հանդիպածը պարզվեց… սարսափելի հարբած մի տղամարդ էր: Երիտասարդ կինը շփոթված հարցրեց ամուսնուն. «Բա ի՞նչ անենք հիմա»: Ամուսինն անվրդով պատասխանեց. «Ինչպես հայրն ասաց, այդպես էլ կանենք»: Հենց նրանք գումարն .....
Աստծուն և ընկերոջը սիրելու մասին
Մի եղբայր մեղքի մեջ ընկավ և պատմելով ոմն ծերի՝ ասաց. «Մեղանչեցի և չեմ կարող ապաշխարել, վերադառնա՞մ կրկին աշխարհ»: Եվ ծերն աղաչեց և ասաց. «Միայն թե դու մնա կարգիդ մեջ, ես կապաշխարեմ քեզ հետ»: Եվ ինքը վերցրեց եղբոր մեղքը և ապաշխարեց եղբոր համար, և տասն օր հետո Աստված թողություն տվեց եղբորը` ծերի տքնության և սիրո համար:   «Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016 .....
Լռության արդյունքը
Մի մարդ գնաց անապատական ճգնավորի մոտ և հարցրեց. - Լռության մեջ անցկացվող կյանքը քեզ ի՞նչ է սովորեցնում: Ջրհորից ջուր հանող մենակյացն իր հյուրին պատասխանեց. - Այս ջրհորի հատակին նայիր: Ի՞նչ ես տեսնում: Տղամարդը նայեց ջրհորի մեջ ու ասաց. - Ոչինչ էլ չեմ տեսնում: Ճգնավորը որոշ ժամանակ անշարժ կանգնած մնաց, այնուհետև կրկին իր հյուրին դիմեց. - Իսկ ա՞յժմ: Այժմ ի՞նչ ես տեսնում: Տղամարդը նայեց և ասաց. - Այժմ ինձ եմ տեսնում, իմ արտացոլանքը .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․