Գրքեր
Ծնողական օրհնություն
01/05/2024
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27): Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն .....
Ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է
30/04/2024
Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում .....
Ծերությունը խոնարհեցնում է մարդուն
29/04/2024
Ինչպե՜ս է օր ծերության մարդը խոնարհ դառնում: Տարեց մարդն աստիճանաբար կորցնում է ուժերն ու նմանվում ծերացած բազեի: Երբ բազեն ծերանում է՝ փետուրները թափվում են ու թևերը նմանվում են ատամները կոտրված սանրի: Հիշում եմ՝ Ֆիլոֆեյ1 վանքից Հոգևոր Ժողովի2 մի անդամ 1914 թվականին, երբ դեռ աշխարհիկ էր, որպես կամավոր Սմիրնայից Ալբանիա գնաց կռվելու, որպեսզի իր հորը սպանած թուրքերից վրեժ լուծի: Մի անգամ նա մի թուրք բռնեց ու ցանկանում էր կոկորդը կտրել: Թուրքն .....
Ծնողներն իրենց երեխաներին պետք է Աստծուն վստահեն
27/04/2024
Աստված մեծագույն օրհնություն տվեց նախամարդկանց՝ Ադամին ու Եվային՝ Իրեն համահեղինակ արարիչներ լինելու: Ծնողները, պապերը, նախապապերն իրենց հերթին, նույնպես Աստծո համահեղինակ արարիչներ են, քանի որ իրենց երեխաներին մարմին են տալիս: Եթե կարելի է այդպես արտահայտվել, ապա Աստված պարտավոր է հոգ տանել երեխաների մասին: Երբ երեխան Սուրբ Մկրտության Խորհուրդն է ընդունում՝ Աստված մի հրեշտակ է տալիս, որպեսզի պահպանի նրան: Այսպիսով երեխան պահպանվում .....
Արդյոք հարուստ լինելը քրիտոնեավայե՞լ է
26/04/2024
21-րդ դարում, երբ ամեն քայլափոխի գովազդվում է նյութապես ապահով և բարեկեցիկ, աշխարհիկ կյանքը և արժևորվում դրան հասնելու հաջողության ճանապարհը, թվում է, թե քրիստոնեական արժեհամակարգը կորցնում է արդիականությունը, քանի որ վերջինս կարևորում է հոգևոր ապահովոթյունը: Սակայն այս հակադրությունը առերևույթ է, քանի որ նյութական կարիքների բավարումը չի ամբողջացնում մարդու՝ որպես սոցիալական և հոգևոր էակի պահանջմունքների ողջ ներկապնակը: Նյութական .....
Երեխաների հարգանքը ծնողների ու մեծերի հանդեպ
25/04/2024
Երբ երեխան փոքր է, ոչ մի աշխատանք չի անում: Նրա սննդի, հագուստի և այլնի համար ծնողներն են հոգ տանում: Ծնողները սիրուց մղված են օգնում երեխային: Երեխան չի աշխատում, նա կարող է միայն մի փոքր հանձնարարություն կատարել տնային գործերում: Բայց մի՞թե դա կարող է համեմատվել այն աշխատանքի կամ ծախսերի հետ, որ ծնողներն անում են հանուն նրա: Եթե երեխան, մեծանալով, չի հասկանում, թե ինչ են տվել իրեն ծնողները, ապա դա շատ մեծ ապերախտություն է: Նախկինում .....
Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
24/04/2024
Սիրելի ժողովուրդ հայոց ի հայրենիս և ի սփյուռս, Վերստին աղոթքով և խոնարհումով հիշատակում ենք Հայոց Ցեղասպանության մեր սուրբ նահատակներին, ովքեր ամուր պահելով իրենց հավատքը, սերն ու նվիրումը առ ազգն ու հայրենին՝ մարտիրոսության պսակն ընդունեցին։ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը նշում ենք մի շրջանում, երբ մեր ժողովուրդը գտնվում է գոյաբանական նոր սպառնալիքների և անվտանգային լրջագույն հիմնախնդիրների հանդիման: Հայրենի .....
Տնային տնտեսությունն ու մոր հոգևոր կյանքը
23/04/2024
- Հա՛յր, ինչպե՞ս կարող է տնային տնտեսուհին կարգավորել իր գործերն ու հոգսերը, որպեսզի աղոթքի համար էլ ժամանակ ունենա: Ինչպիսի՞ հարաբերակցություն պիտի լինի աշխատանքի և աղոթքի միջև: - Սովորաբար կանայք չափ ու սահման չեն ունենում գործերում: Նրանք ուզում են իրենց գործերին ու հոգսերին նորերն ավելացնել: Մեծ սիրտ ունենալով՝ կանայք մեծ հաջողությամբ կարող էին իրենց հոգու «տնային տնտեսությունը» վարել, բայց դրա փոխարեն, նրանք իրենց սիրտը փուչ .....
Աստվածաշունչը և հարստությունը
22/04/2024
Աստվածաշունչը և հարստությունը թեման հանդիսանում է ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը: Սուրբ Գրքում հանդիպում ենք բազմաթիվ առակների, որոնք վերաբերում են հարստությանը, դրա ծագմանը, բարոյականությանը և օգտագործման խնդիրներին: Շատ դեպքերում հարստությունը դիտվում է որպես Աստծո օրհնություն, բայց միևնույն ժամանակ այն կարող է լինել գայթակղություն և իրենից հոգևոր վտանգ ներկայացնել: Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոս հաճախ անդրադառնում է հարստության .....
Երիտասարդ ուխտավորները հաղորդ դարձան Կարմիր Ավետարանի զորությանը
21/04/2024
Հինանց շրջանի երրորդ Կարմիր կիրակի օրը «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի, ապա մեկնեց ուխտագնացության Հովհաննավանք: Ավանդույթի համաձայն՝ Կարմիր կիրակի օրը այս սրբավայր է բերվում Մշո Ս. Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը: Ի թիվս այլ ուխտավորների՝ երիտասարդաց միության անդամները ևս հաղորդակից դարձան Ավետարանից բխող զորությանը: Ապա, վանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․