Ընտանիքներին



Գրքեր

Ընտանիքներին
Այն ամենն ինչ Աստված թույլ է տալիս բխում է մարդու հանդեպ ունեցած սիրուց
- Հա՛յր, իսկ Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ դժբախտություն պատահի: - Բազմաթիվ պատճառներ կարող են լինել: Երբեմն Աստված թույլ է տալիս, որ դժբախտություն պատահի, որպեսզի ինչ-որ ավելի լավ բան տեղի ունենա դրանից, իսկ մեկ այլ պարագայում՝ «դաստիարակչական» նպատակներով: Ոմանք վարձք են ստանում, մյուսները վճարում են մեղքերի դիմաց. ոչինչ չի կորչում: Իմացեք, որ Աստծո կողմից թույլատրված ամեն բան մարդասիրական է, նույնիսկ, օրինակ՝ մարդկային զոհերը: .....
Սրտից բխած օրհնությունն աստվածային օրհնություն է
… Դե, իսկ հիմա ես էլ ձեզ «կանիծեմ»: Ահա. «Թող Աստված ձեր սրտերն Իր բարեգթությամբ և Իր մեծ սիրով լցնի, այն աստիճան, որ խենթանաք, որպեսզի ձեր միտքը կտրվի երկրից ու այսուհետ Նրա մոտ՝ Երկնքում մնա: Արդ, խենթացե՛ք Աստծո սիրո աստվածային խենթությունից: Թող Աստված ձեր սրտերն այրի Իր սիրով»: Ահա, թե ինչպիսի «անեծք» եմ տալիս ձեզ և մի ստիպեք, որ կրկնեմ այն, քանի որ իմ բարի «անեծքը» սրտիցս է բխում և այդ պատճառով էլ զորավոր է: Կարեկցում .....
Երեխաների ամենամեծ Պաշտպանը
Քրիստոնյա ծնողների համար հստակ է այն, որ իրենց գորովագութ սիրո և պաշտպանության կողքին իրենց երեխաների ամենամեծ պաշտպանն ու պահապանն Արարիչ Տերն է: Ուստի դեռ փոքրուց նրանք իրենց երեխաներին սնում և մեծացնում են Երկնավոր Հոր սիրով և խոսքով, այսինքն՝ երեխաների մտավոր և ֆիզիկական ուժերի զարգացմանը զուգահեռ չեն մոռանում նաև նրանց հոգու և հոգևոր կյանքի մասին: Նրանց համար սուրբ պարտականություն է երեխաներին քրիստոնեական ոգով դաստիարակելը՝ .....
Չար աչք
Իր մեջ չարություն պարունակող նախանձը կարող է վնասել ուրիշներին: Դա էլ հենց չար աչքն է՝ դիվական ներգործությունը: - Հա՛յր, իսկ մի՞թե Եկեղեցին ընդունում է չար աչքը: - Այո՛, նույնիսկ հատուկ պահպանիչ աղոթք կա*: Չար աչքն ուրիշներին այն ժամանակ է վնասում, երբ մարդ ինչ-որ բան նախանձով է ասում: - Հա՛յր, շատերը մեզնից թալիսման են խնդրում՝ նորածիններին չար աչքից պաշտպանելու համար: Կարելի՞ է այդպիսի թալիսմաններ կրել: - Ո՛չ, չի՛ կարելի: Մայրիկներին .....
«Վեհանձն անեծք»
- Հա՛յր, իսկ երբ նեղացնում են, ճի՞շտ է արդյոք վիրավորողի համար ասել. «Աստված նրան կհատուցի չարության համար»: - Այդպես ասողն իրեն ծաղրի առարկա է դարձնում բանսարկուի առջև: Այդպիսի մարդը չի հասկանում, որ այդպես ասելով «վեհանձնորեն» անիծում է ուրիշներին: Որոշ մարդիկ ասում են, որ իրենք նրբազգաց են, սիրով լի, զգայուն հոգու տեր են և համբերում են այն անարդարություններին, որ պատճառում են իրենց: Բայց միևնույն ժամանակ իրենց նեղացնողների .....
Ծնողական անեծքը մեծ ազդեցություն ունի
Իմացեք, որ ծնողի անեծքը կամ նույնիսկ (ուղղակի) վրդովմունքն ուժեղ ազդեցություն ունի: Եվ եթե նույնիսկ ծնողները չեն անիծել իրենց զավակներին, այլ ուղղակի զայրացել են նրանց պատճառով, ապա վերջիններս մի լուսավոր օր չեն ունենում այլևս, նրանց ողջ կյանքը տառապանք է դառնում: Հետագայում այդպիսի երեխաները շատ են տառապում իրենց ողջ երկրային կյանքի ընթացքում: Մյուս կայնքում, իհարկե, ավելի հեշտ է լինում նրանց համար, քանի որ իրենց տառապանքներով վճարում .....
«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…»
«Օրհնեցե՛ք և մի՛ անիծեք…» (Հռոմ. 12:14) Մի մարդ հարցրեց ինձ. «Քառասնօրյա Պահքի շրջանում ինչո՞ւ ենք երգում. «Դու նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա» (Ես. 26:15): Չէ՞ որ դա անեծք է»: Պատասխանեցի. «Երբ բարբարոսները պատերազմի են գնում որևէ ժողովրդի վրա՝ կամենալով ոչնչացնել այն, և ժողովուրդն աղոթում է, որ չարիք պատահի նրանց, այսինքն, որպեսզի ջարդուխուրդ լինեն նրանց մարտակառքերը, հիվանդանան .....
Արդար մարդը դեռևս այս կյանքում է վարձքի արժանանում
Ես այնպիսի հոգիներ եմ տեսել որոնք բարի մտքերով էին համբերում անարդարությանը, և Բարեշնորհությունը ողողում էր նրանց այս կյանքում՝ չնայած որ անարդարացի վերաբերմունքի էին արժանացել ուրիշների կողմից: Շատ տարիներ առաջ մի ակնածալից քրիստոնյա՝ պարզ ու բարի մի մարդ, այցելության եկավ ինձ: Նա ինձ խնդրեց աղոթել իր զավակների համար, որպեսզի Քրիստոս լուսավորի նրանց ու երբ չափահասության հասնեն՝ չդժգոհեն իրենց ազգականներից այն մեծագույն անարդարության .....
Եթե մարդ արդարամիտ է, ապա Աստված նրա կողմից է
Այսօր, այս աշխարհում, այլևս տեղ չի գտնվում ամենքի համար: Եթե մարդ ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա նրա համար տեղ չի գտնվում աշխարհում: - Իսկ ինչո՞ւ տեղ չի գտնվում, Հա՛յր: - Եթե դյուրազգաց, նուրբ հոգու տեր մարդը դաժանության ու քարսրտության մեջ հայտնվի ու նրա կյանքը խավարի վերածեն, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ: Կա՛մ պետք է բոլորի պես զազրախոս դառնա, հարմարվի մյուսներին, կա՛մ պիտի հեռանա: Բայց հեռանալ էլ չի կարող, որովհետև ինչ-որ կերպ .....
Տատիկների մասին
Մի տատիկ կար: Մի քիչ տարօրինակ էր: Բոլորը նրան «կոնֆետաման» էին կոչում: Նա, առանց մի բառ ասելու, եկեղեցում եղող բոլոր երեխաներին կոնֆետ էր հյուրասիրում, երբեմն մեծահասակներին էլ էր մոտենում: Բոլորը նրան մի քիչ «ցնդած» էին համարում: Բայց, երբ նա մահացավ, նրա հոգեհանգստին քսան քահանա ու տասնչորս սարկավագ եկան՝ իրենց մեծ ընտանիքների հետ միասին: Պարզվում է, որ այս տատիկի հետ հանդիպումն այնքան էր տպավորվում մանկիկների հիշողության .....
Ինչպիսի խաբեբա է դարձել աշխարհը
Մարդկանց չարությունը բոլոր սահմաններն անցել է: Մարդիկ ձգտում են խաբել միմյանց և խաբեությունը նվաճում են համարում: Իսկապես որ ինչպիսի՜ խաբեբա է դարձել աշխարհը: Ամեն ինչ անբարեխղճորեն են անում, անորակ, բայց ավելի շատ փող են վերցնում, քան՝ առաջ: Եվ դա ամեն ինչին է վերաբերվում: Մի անգամ մեկը լոլիկի սածիլներ բերեց ինձ համար: Յուրաքանչյուր սածիլ պոլիէթիլենային փոքրիկ պարկի մեջ էր դրված, որում սևահող ու խոշոր ավազ էր լցված, որպեսզի խոնավությունը .....
Ամեն գնով պետք է պահպանել հոգու խաղաղությունը
Նևրոզների սրընթաց աճը 20-21-րդ դարերում ոչ միայն սթրեսների ու գիտատեխնիկական առաջընթացի տեղեկատվական ծանրաբեռնվածության, այլև ամենից առաջ մեղքի տարածման լայնածավալ համամարդկային սահմանների ընդգրկման հետևանք է: Պատմության ընթացքում միշտ էլ եղել են բնական աղետներ, պատերազմներ և տարատեսակ փորձություններ, սակայն հարց է առաջանում, թե ինչու են ներկա ժամանակներում նյարդային խանգարումներն ավելի շատ, քան անցյալ դարերում: Կարծում ենք` ներկա .....
Հատուցեք յուրաքանչյուրին իրենց պարտքերը
- Հա՛յր, երբ մենք ինչ-որ բան ենք գնում վանքի համար, որոշ վաճառողներ հրաժարվում են ապրանքագիր դուրս գրել*: Ի՞նչ է պետք անել նման դեպքերում: - Նրանք միշտ պետք է ապրանքագիր տան, սակայն, բացի այդ, ինքներդ էլ պետք է սահմանափակեք ձեր կարիքները: Սահմանափակվեք անհրաժեշտ բաներով, ավելորդ շինարարություն ու վերանորոգում մի սկսեք: Ես ձեր փոխարեն հենց այդպես կվարվեի: Իսկ ինչ որ պետք է՝ Աստված կուղարկի: Եթե մենք՝ վանականներս, ենք խնդրում, որպեսզի հաշիվ .....
Քրիստոնեությունը բարձրացրեց կնոջ արժանիքը
Աշխարհի ստեղծագործության առաջին իսկ օրից կինն ունեցել է իր յուրահատուկ տեղն ու դերը՝ կարևոր դեր խաղալով նաև կրոնների պատմության մեջ: Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ է տարբեր կրոնների մեջ կնոջ մասին տարբեր ըմբռնումների, ընտանիքում նրա տեղի և դերի մասին: Բուդդայական բարոյականության մեջ կնոջ նկատմամբ կա թշնամական վերաբերմունք: Բուդդայականությունը դատապարտում է կնոջը, որովհետև կինը խանգարում է ամուսնուն փրկվելու, հետևապես .....
Հոգևոր խոնարհություն և աստվածային սեր. ահա մեծագույն զենքերը
(պատմություն ժամանակակից ականատեսների աչքերով) Քրիստոնեական ապրելակերպի նվազումը և օկուլտիզմի մեծացումը դիվահարության ընդհանուր խնդիրներից են, հատկապես երիտասարդության շրջանում: Քրիստոնեությունից հեռացած մարդը երբեմն նույնիսկ կարող է տառապել սատանայից առանց պատճառի, որևէ պատճառով, մեղքի դեպքում: Մենք բոլորս խոցելի ենք և սատանայի կողմից փորձության ենթարկվելուց զերծ չենք: Հայր Գաբրիելը նշում է, որ սովորաբար դիվահարության գլխավոր .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․