Գրքեր
Նռնօրհնեք. կօրհնվի Եկեղեցին խորհրդանշող պտուղների արքան
30/12/2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ  եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք: Դեռևս վաղուց նուռն արևելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև նռան գլխամասում «թագի» պատճառով: Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել .....
Թող երբեք վայր չընկնի մեր հոգու վահանը
29/12/2023
«Նռան պինդ կեղևը մեր հավատքի զորավոր վահանն է, որի վրա առկա է հավատքի թագը»: Գրիգոր  Տաթևացի Նախաքրիստոնեական ժամանակներում նուռն իր խորհրդանշական իմաստով եղել է Հայոց դիցարանի հետ կապված խորհրդանիշ է պահպանվել հայկական մշակույթում և արվեստում: Նռնենին իր կարմիր պտուղներով հայ մշակույթում հանդես է եկել որպես կենաց ծառ և խորհրդանշել հայ ժողովրդի  հոգևոր աշխարհը և միասնությունը: Վաղ միջնադարից սկսած նուռը, այլ բուսական մոտիվների .....
Նուռը՝ ներկա և գալիք կյանքի խորհրդանիշ
28/12/2023
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ Հայոց Եկեղեցում հաստատվեց եւս մի բարեպաշտական արարողություն` նռան օրհնություն: Այլեւս ամեն տարի` դեկտեմբերի 31-ին, մեր բոլոր եկեղեցիներում կկատարվի նռան օրհնություն», -այս մասին եւս մեկ անգամ տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. ԱՍՈՂԻԿ աբեղա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ապա հանգամանալից ներկայացնում նռան խորհուրդն ու նռօրհնեքի .....
Ամանորի հրաշագործը՝ Ձմեռ Պա՞պ, թե՞ Սուրբ Նիկողայոս Սքանչելագործ
27/12/2023
Նոր Տարի, Սուրբ Ծնունդ. Ամանորի տոները մի ժամանակահատված են, երբ ամեն ոք՝ մեծ, թե փոքր, սկսում են հավատալ հրաշքների, փորձում են դառնալ ավելի բարի, ուշադիր, հոգատար միմյանց նկատմամբ: Իրենց սերն ու նվիրումն արտահայտում են նվերներով: Սուրբ Ծննդյան տոներին միմյանց նվերներ տալու քրիստոնեական ավանդույթը ծնունդ է առել ավետարանական այն պատմությունից, երբ արևելքից եկած մոգերն ընծաներ են բերում Մանուկ Հիսուսին: «Եվ երբ այն տունը մտան, տեսան մանկանը .....
«Սերն է Արքայության բանալին և հավիտենական կյանքի ճանապարհը»
26/12/2023
Աստված սեր է և դեպի Նրան կարելի է գնալ միայն սիրո ուղիով: Նեղ և դժվարանցելի ուղին հեշտանում է, երբ հիշում ենք, որ նախ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, անցավ այդ ուղիով՝ «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16), երբ հիշում ենք, որ դա միակ ճանապարհն է դեպի հավիտենական կյանք տանող, և որ սիրառատ Հայրը, զորակցելով և ընդառաջ գալով, ուրախությամբ .....
Ծարավ էի և ինձ ջուր չտվեցիք
25/12/2023
Տիեզերական հավերժության մեջ առկայծող երկրային ժամանակն իր ամենամյա շրջափուլով արտացոլում է տարվա ավարտն ու նոր սկիզբը: Շրջափուլ, ուր ամփոփվում է մարդու կատարած գործերի արդյունքը, որն ուրվագծում և ձևավորում է նոր տարվա սերմերը, որոնք Փրկչի ծննդյան լույսի ճառագայթներից ծլարձակում են: Ամանորյա ամենամեծ պարգևը մարդու փրկության հույսի մարդեղացումն է, երբ երկնքում մի ժամանակ փայլեց արտասովոր աստղը՝ վկայելով Հիսուս Քրիստոսի՝ Փրկչի ծննդյան .....
«Զորավոր» կիրակնօրյա դպրոցի այցը թանգարան
24/12/2023
Դեկտեմբերի 24-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի  գլխավորությամբ, տարեվերջյան դասն անցկացրին Հայաստանի ազգային պատկերասրահի «Հակոբ Կոջոյանի և Արա Սարգսյանի տուն-թանգարան»-ի մասնաճյուղում: Այցի ընթացքում երեխաները ծանոթացան 20-րդ դարի երկու խոշորագույն արվեստագետների անցած ուղուն, ստեղծագործական գործունեությանը և արվեստի բացառիկ գործերին: Այցի ավարտին այցելուներին .....
ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ԿՅԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ
23/12/2023
- Հա՛յր, մի մարդ, որ ձեզ ասաց վանական կյանքն ընտրելու իր մտադրության մասին, ինձ ասաց, որ նրա համադասարանցիներից մեկը նրան հարցրել է թե ինչու չի ընտրում կինոնկարչական արվեստը և չի շփվում տղաների հետ: Ի՞նչ պետք է պատասխաներ իրեն հարց տվողին: - Պետք է նրան ասեր. <<Այդպիսի հարց նույնիսկ իմ եղբայրը ինձ երբեք չի տվել և դո՞ւ ես ինձ հարցնում>>: - Մի քանի օր հետո դպրոցից դուրս հանդիպեց այդ աղջկան և բռնեց նրա ուսից: Այդ աղջիկը միայն բարև տվեց և .....
Հավատը` բարոյական կյանքի հիմք
22/12/2023
«Գիտությունը չի կարող ամբողջովին լցնել մարդու հոգին. այնտեղ հավատի համար միշտ էլ տեղ կգտնվի». Վազգեն Ա Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը... բոլոր .....
Եկեղեցի՞, թե՞ կուսակցություն
21/12/2023
Կան մարդիկ, որ անորոշության մթնոլորտում են ապրում: Մարդիկ, որոնց մտքում խառնաշփոթ է, նյարդերը գերզգայուն են, հոգին ալեկոծ ծովի նման է: Մարդիկ, որ չգիտեն՝ ուր գնան: Մարդիկ, որ իրենց անձերը ուղղել են դեպի ընտրության գրասենյակ, բուռն կերպով ուզում են մի ընտրություն կատարել, ընտրել երկուսից մեկը՝ եկեղեցի՞, թե՞ կուսակցություն, որպեսզի խաղաղ ապրեն, իրենց կյանքն ընթանա հեզասահ: Այս հոդվածի նպատակն է զանազան մոտեցումներով՝ հիմնադրական, պատմական, .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․