Գրքեր
Երանիները Հին կտակարանում
30/11/2023
Հաճախ, երբ խոսվում է «երանիների» մասին, մարդիկ արագորեն հիշում են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ լեռան քարոզը, որ արձանագրված է Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում, սակայն Հին կտակարանում ևս գոյություն ունեն երանիներ: Այս հոդվածի նպատակն է ամփոփ ձևով անդրադառնալ Հին կտակարանում նշված երանիներին: Երանիներ, որոնք առնչված են մարդ-Աստված, մարդ-մարդ և մարդ-սեփական անձ թեմաներին, որպեսզի դրանք միշտ ներկա լինեն մեր մտքում և պատճառ հանդիսանան, .....
ՈՒՍՈՒՄ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
29/11/2023
- Հա՛յր, շատ երիտասարդներ, երբ դեռ չեն որոշել, թե որ ճանապարհը պետք է ընտրեն, դժվարանում են իրենց ուսման մեջ առաջ գնալ: Նրանց շարունակ մտահոգում է ընտրության հարցը և ընթերցանության վրա չեն կարողանում կենտրոնանալ: - Երբ որևէ երիտասարդ այդպիսի խնդիրներ ունի, ես ասում եմ. << Գիտե՞ս որ այսօր կան մեծ սառնարաններ: Ուրեմն այդ հարցը դիր այդպիսի մի սառնարանի մեջ, մինչև որ վերջացնես ուսումդ: Չեմ ասում, որ մի կողմ նետես այն հարցերը, որոնք քեզ մտահոգում .....
Բազմազավակ ընտանիքներ
28/11/2023
Աստված հատկապես սիրում է բազմազավակ ընտանիքները: Նրանց մասին Նա յուրահատուկ խնամք է տանում: Մեծ ընտանիքներում երեխաները բազմաթիվ բարենպաստ առիթներ են ունենում նորմալ զարգացման համար, սակայն այն պայմանով միայն, որ ծնողները նրանց ճիշտ են դաստիարակում: Բազմազավակ ընտանիքում մի երեխան մյուսին է օգնում: Ավագ դուստրը մորն է օգնում, միջնեկը զբաղվում է փոքրով և այսպես շարունակ: Այսինքն, այսպիսի երեխաները իրենց նվիրում են մեկը մյուսին և ապրում .....
Ինչու են Եհովայի վկաները անդադար քարոզում աշխարհի վերջը
27/11/2023
Աստված սեր է: Սա է միակ և ամենակարևոր ճշմարտությունը, որն Աստվածաշունչը փոխանցում է մեզ: Աստված սեր է, և դա է միակ պատճառը, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսը խաչ բարձրացավ. «Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր Միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն նրան հավատացող չկորչի այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16): Աստված սեր է, և այդ սերն է, որ քրիստոնյաները փորձում են փոխանցել մարդկանց և այդ սիրով գործել այս երկրի վրա: Իսկ ի՞նչ .....
Մարդկանց հանդեպ սերը Աստծու հանդեպ սիրո արտացոլումն է
24/11/2023
Սուրբգրային ոսկե օրենքը հորդորում է բոլորին՝ ասելով, որ ինչ ցանկանում ենք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք պետք է անեք նրանց (Մատթ. 7:12): Այսինքն՝ քրիստոնյան ոչ ոքի ոչ մի բանով պարտական չի մնում, բացի միմյանց սիրելու պարտավորությունից (Հռոմ. 13:8)՝ այն էլ առանց որևէ հատուցում ակնկալելու: Քրիստոս Իր հորդորով օգնում է Իր հետևորդներին կյանքի ճշմարիտ ուղենիշ ունենալ և առաջ ընթանալով՝ ձեռք բերել իրական սեր: Քրիստոնյայի համար խորթ է հետևյալ հարցումը՝ .....
Չծանրաբեռնված որովայնի հաճելիությունը
23/11/2023
Եթե մարդ չի զսպում իրեն, ապա (ճարպի) մի ողջ պաշար է իր վրա կրում: Իսկ եթե զսպում է և ուտում այնքան, որքան իրեն անհրաժեշտ է, ապա նրա օրգանիզմը ծախսում է կերածն ու չի հավաքում մարմնում: Ուտեստների բազմազանությունը մեծացնում է ստամոքսը և գրգռում ախորժակը, բայց դրանից բացի մարդուն թուլակամ է դարձնում և բորբոքում մարմնապես: Եթե ճաշին միայն մեկ ուտեստ է առաջարկվում և այն այնքան էլ համեղ չէ, ապա մարդը, միգուցե, նույնիսկ ամբողջությամբ չուտի կամ, .....
«Անկեղծ հավատքից է սեր ծնվում»
22/11/2023
Աստծու հետ հաղորդակցվելու և փրկության արժանանալու համար անհրաժեշտ է կենդանի՝ բարի գործերով արտահայտված հավատք ունենալ: Քրիստոսահիմն եկեղեցին ուսուցանում  և օգնում է իր անդամներին ապրել՝ ճշմարիտ հավատի համաձայն, որ նրանք բոլորը կապված լինեն միմյանց սիրով և այդ սիրո միությամբ էլ միավորվեն եկեղեցու Գլխին՝ Քրիստոսին: Եկեղեցու անդամները, փրկության հասնելու համար, օգնում են միմյանց ՝ աստվածահաճո կյանք ապրելով, քանի որ մարդու համար լավագույն .....
Սուրբ Կույսի ընծայումը տաճարին
21/11/2023
«Բարեխօսեա վասն մեր, Աստուածածին Մարիամ, որ ծնար զՏեր Աստուած…» (Սբ. Ներսես Շնորհալի) Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ սրբազան ավանդությանը՝ ամեն տարի նոյեմբերի 21-ին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնին տաճարին ընծայելու տոնը: Ամենագովելի Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինը սերում է քահանաների ու թագավորների տոհմից, որովհետև Նա, Ով նրանից պիտի ծնվեր, Քահանա է ու Թագավոր: Աստվածամայրը աստվածատուր զավակ է և դեռևս որովայնից .....
Ամուսնական անպտղություն
20/11/2023
- Հա՛յր, մեզ մի ամուսնական զույգ է դիմել: Ամուսիններից երկուսն է թալասեմիայի* գաղտնի ախտանիշ ունեն: Նրանք հարցրեցին մեզ արդյո՞ք պետք է երեխա ունենան, թե՝ ոչ: Մենք առաջարկեցինք իրենց հոգևոր հոր հետ խորհրդակցել: - Հոգևոր հայրերը չեն կարող այդպիսի զույգերին արգելել երեխա ունենալ: Հոգևոր ուսուցիչներն այդպիսի ամուսինների մեջ պետք է պատվասիրություն զարգացնեն, որպեսզի նրանք աշխատեն ինքնազսպում դրսևորել: Եվ պետք է նրանց համբերատարությամբ վերաբերվել: - .....
ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ
18/11/2023
Տարիներն արագ են անցնում: Լավ է, որ երիտասարդն անորոշ, երկար ժամանակ խաչմերուկի վրա չմնա: Համապատասխան իր կոչման և պատվախնդրության ընտրի մի խաչ՝ մեր Եկեղեցու կողմից առաջարկվող երկու ճանապարհներից մեկը և Քրիստոսի հանդեպ վստահությամբ առաջ ընթանա: Թող խաչելության ճանապարհին հետևի Քրիստոսին, եթե ուզում է ուրախանալ հարությամբ: Երկու ճանապարհների մեջ էլ թույներ կան, սակայն երբ մեկը Աստծուն մոտ է գտնվում, քաղցր Հիսուս այդ թույնը քաղցրացնում .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․