Գրքեր
Նավասարդ Սրբազանի հանդիսապետությամբ մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ
31/03/2018
Մարտի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Պատարագիչը Տ. Շահե քահանա Հայրապետյանն էր:  Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բարձրաստիճան այրեր:  Հընթացս Ս. Պատարագի Տեր հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի շնորհավորանքն՝ .....
Նավասարդ Սրբազանի զատկական ուղերձը
31/03/2018
Սիրելի՛ հավատավոր զավակներ, «Յարեա՜ւ Տէրն ի գերեզմանէն»:Աշխարհասասան այս իրողության խորհուրդը մարդկային պատմության մեջ գերահրաշ մի երևույթ է: Ահավասիկ, մեր երկրային կյանքի ճանապարհը կրկին պայծառանում է Մարդեղացյալ Աստծո թափուր գերեզմանից ճառագող լույսով, և մենք արժանանում ենք՝ վայելելու քաղցրահունչ և կենսապարգև Կենաց խոսքը. «Չէ աստ, այլ յարեաւ»: Քրիստոսի Սուրբ Հարության խորհուրդը հրավեր է նոր կյանքի, որպեսզի մեր հոգևոր .....
Սուրբ Հարության տոնի պատգամ
31/03/2018
Քրիստոսի սիրելի՛ հետևորդներ, Դարեր առաջ Յուղաբեր կանայք Հիսուս Քրիստոսի թաղումից հետո կիրակի առավոտյան շտապեցին Նրա գերեզմանը, որպեսզի անուշահոտ յուղերով օծեն Փրկչի խաչյալ սուրբ մարմինը, բայց գերեզմանը դատարկ գտան: Փոխարենը այնտեղ եղող լուսազգեստ հրեշտակը դիմավորեց նրանց՝ ասելով. «Ինչո՞ւ ողջին մեռելների մեջ եք փնտրում: Այստեղ չէ, այլ՝ հարյավ»: Ահա այս սքանչելի ավետիսով էլ շնորհավորում եմ բոլորիս մեր Կենդանի Աստծո հարության .....
Զատկական ձու. կյանքի և հարության խորհրդանիշ
31/03/2018
Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ավանդույթներից է Սբ. Զատկի նախօրեին ձու ներկելը: Նախաքրիստոնեական շրջանում ձուն եղել է բնության վերազարթոնքի ու կյանքի խորհրդանիշ: Բոլոր կրոնների մեջ ձուն կարևոր տեղ էր գրավում. մինչև իսկ հին հռոմեացիները և հույները ձու էին նվիրում իրենց աստվածներին՝ սրբվելու և մաքրվելու համար: Կրոնների մեջ ձուն համարվում էր նաև հարության խորհրդանիշ, քանի որ իր մեջ պարունակում էր կյանքի նոր սերմը: Զատկական .....
Ավետիս բոլորիս՝ մահը մեռավ, Կյանքը հարյավ
31/03/2018
Սուրբ Զատիկը դա ուղղակի տոն չէ, այլ քրիստոնեության էությունը, քրիստոնյայի հավատքի հիմքը, այն ամենակարևոր ճշմարտությունը, որ առաքյալներից սկսյալ ազդարարվում է առ այսօր: Քրիստոնյայի համար մեր Տիրոջ Հարությունը մշտական ուրախության աղբյուր, չդադարող մի ցնծություն է, որ իր գագաթնակետին է հասնում Հարության տոնին: Ողջ աշխարհում բոլորին ծանոթ այս հրաշալի իրադարձությունը հեղափոխում է նրանց կյանքը, ովքեր ապրում են նրանով: Հին Զատիկ Զատիկը .....
Ավագ Շաբաթ. Ճրագալույց Սուրբ Զատկի
31/03/2018
Հինգ տաղավար տոներից Սուրբ Զատիկը քրիստոնյայի կյանքում կարևոր և մեծագույն տոն է: Այն մեծ ուրախությամբ նշվում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից ի վեր, որը Քրիստոսի կողմից մեզ պարգևած հաղթանակն է. Նա Իր մահով ջախջախեց մահը: Ավագ Շաբաթը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց ժամանակավոր ու ապականության ենթակա աշխարհը, իսկ յոթերորդ օրը՝ սրբերի հանգիստը: Անցած .....
Բարի է գոհաբանել Տիրոջը
30/03/2018
Սրբերի բարեխոսությամբ Տերը ողորմում և մեծագույն պարգևների է արժանացնում Իրեն հուսացողներին, և երախտագետ սիրտ ունեցողը չի մոռանում գոհանալ Տիրոջը խոսքով և գործով: Ի փառս Տիրոջ և Աստվածածնի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամերից մեկը մարտի 30-ին տրամադրեց դրամական օգնություն (50 000 դրամ), որը հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը հանձնեց կարիքի մեջ գտնվող Լիլիթ Ստեփանյանին: 23-ամյա Լիլիթը Գյումրիի «Ֆրիտյոֆ Նանսենի» մանկատան .....
Խաչելության պատկերի խորհրդավոր արտահայտությունը
30/03/2018
Տերունական մանրանկարների շարքում «Խաչելություն» թեման ամենատարողունակն ու ընդգրկունն է: Քրիստոսի տնօրինական գործունեությունն ավարտվում է խաչով: Խաչափայտին գամված Քրիստոսով հաստատվում է կյանքի հաղթանակը մահվան վրա: Խաչելությունը նկարագրված է բոլոր չորս ավետարաններում (Մատթեոս 27:32-44; Մարկոս 15:21-32; Ղուկաս 23:26-43; Հովհաննես 19:17-27): Քրիստոնեական արվեստում «Խաչելության» թեմայի պատկերագրական կերպը մինչև իր լիարժեք և վերջնական ձևավորումն .....
Ավագ Ուրբաթ. հաստատվեց Կյանքի հաղթանակը
30/03/2018
Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում Ավագ Ուրբաթ Քրիստոսի խաչելության, թաղման և խավարման կարգ է կատարվում: Այս օրը հիշատակվում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունը և մահը (Մատթեոս 27:32-44, Մարկոս 15:21-32, Ղուկաս 23:26-43, Հովհաննես 18:17:27): Ավագ Ուրբաթ խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին, Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան .....
Խավարման կարգ
30/03/2018
Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո: Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․