Գրքեր
ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ Է ԿՅԱՆՔԸ ԼԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ
23/12/2023
- Հա՛յր, մի մարդ, որ ձեզ ասաց վանական կյանքն ընտրելու իր մտադրության մասին, ինձ ասաց, որ նրա համադասարանցիներից մեկը նրան հարցրել է թե ինչու չի ընտրում կինոնկարչական արվեստը և չի շփվում տղաների հետ: Ի՞նչ պետք է պատասխաներ իրեն հարց տվողին: - Պետք է նրան ասեր. <<Այդպիսի հարց նույնիսկ իմ եղբայրը ինձ երբեք չի տվել և դո՞ւ ես ինձ հարցնում>>: - Մի քանի օր հետո դպրոցից դուրս հանդիպեց այդ աղջկան և բռնեց նրա ուսից: Այդ աղջիկը միայն բարև տվեց և .....
Հավատը` բարոյական կյանքի հիմք
22/12/2023
«Գիտությունը չի կարող ամբողջովին լցնել մարդու հոգին. այնտեղ հավատի համար միշտ էլ տեղ կգտնվի». Վազգեն Ա Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը... բոլոր .....
Եկեղեցի՞, թե՞ կուսակցություն
21/12/2023
Կան մարդիկ, որ անորոշության մթնոլորտում են ապրում: Մարդիկ, որոնց մտքում խառնաշփոթ է, նյարդերը գերզգայուն են, հոգին ալեկոծ ծովի նման է: Մարդիկ, որ չգիտեն՝ ուր գնան: Մարդիկ, որ իրենց անձերը ուղղել են դեպի ընտրության գրասենյակ, բուռն կերպով ուզում են մի ընտրություն կատարել, ընտրել երկուսից մեկը՝ եկեղեցի՞, թե՞ կուսակցություն, որպեսզի խաղաղ ապրեն, իրենց կյանքն ընթանա հեզասահ: Այս հոդվածի նպատակն է զանազան մոտեցումներով՝ հիմնադրական, պատմական, .....
Քրիստոնյայի համար սուրբ օրը կիրակին է
20/12/2023
Տասը պատվիրաններից չորրորդը՝ «Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20:8), մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն՝ հատկացնել աստվածապաշտության, ձեռնպահ մնալ աշխարհիկ գործերից և այդ օրը նվիրել Աստծուն: Աստվածաշնչի առաջին էջերում կարդում ենք, որ. «Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և Իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ» (Ծննդոց 2:2): Տերը մեզ օրինակ ծառայեց, որ մենք էլ վեց .....
Սատանան չի մոտենում Աստծու սրբակենցաղ արարածին
19/12/2023
- Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ ստրկանում եմ կրքերին: - Կրքերին հպատակվելով՝ մարդն իրավունքներ է տալիս սատանային իր նկատմամբ: Քո բոլոր կրքերը հավաքիր ու սատանայի մռութին հասցրու դրանցով: Աստված դա է կամենում, և դա քո սեփական շահերից է բխում: Այսինքն՝ զայրույթը, համառությունը և նման կրքերը թշնամու դեմ ուղղիր: Կամ, ավելի լավ է ասել, կրքերդ սատանային վաճառիր, իսկ ստացած գումարով գլաքարեր գնիր ու սատանայի վրա նետիր, որպեսզի քեզ նույնիսկ չմոտենա: .....
Եկեղեցու զանգեր. հոգին արթնացնող ղողանջների հրավերը
18/12/2023
Զանգի գյուտն արվել է 4-րդ դարում Իտալիայի Կամպանիա մարզի Նոլա քաղաքում: Այդ պատճառով էլ եվրոպական մի շարք լեզուներում զանգը կոչվել է Կամպանիա, իսկ լատիներեն` նոլա: Հայաստանում առաջին անգամ սուրբ Հովհան Մանդակունի (V դ.) իմաստասեր հայրապետն է հիշատակում զանգի մասին, որը, սակայն, ձեռքի զանգակ էր, ավելի ճիշտ` բոժոժ: Այն սովորական զանգակից տարբերվում է նրանով, որ ներքևի շրթունքներն իրար են հպված: Բոժոժները սովորաբար կաղնու մեծություն ունեն, որոնք .....
Մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից
16/12/2023
Եթե մարդիկ գոնե հոգևորականի մոտ գնային ու մեղքերը խոստովանեին, ապա դիվական ազդեցությունը կանհետանար, և նրանք կկարողանային կրկին մտածել: Քանի որ այժմ դիվական ներգործության պատճառով նրանք ի վիճակի չեն գլխով մտածելու: Ապաշխարությունը, մեղքերի խոստովանությունը սատանային զրկում է մարդու նկատմամբ ունեցած իրավունքներից: Վերջերս* մի կախարդ էր եկել Սուրբ լեռ: Մոգության ինչ-որ ցցերով ու ցանցերով դեպի իմ խուց տանող ճանապարհը փակել էր: .....
Ինքնասպանությամբ մարդն Աստծուն է իր մեջ սպանում
15/12/2023
Մարդուն տրված է կյանք, սակայն երբեմն Աստծու տված այդ պարգևից մարդը հրաժարվում է ինքնակամ: «Ինչո՞ւ» հարցի պատասխանը բազմաշերտ է, կախված բազմաթիվ գործոններից: Ինքնասպանությունը դիտարկվում է որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհատում։ «Ինքնասպանություն» անվանումը մենք օգտագործում ենք մահվան բոլոր այն դեպքերի համար, որը հանդիսանում է ուղղակի կամ անուղղակի հետևանքը զոհի կողմից պոզիտիվ կամ նեգատիվ գործողության արդյունքի, .....
Մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները
14/12/2023
- Հա՛յր, սուրբ Կրյուեղ Երուսաղեմացին ինչո՞ւ է ասում, թե վերջին ժամանակների մարտիրոսներն «ավելի երանելի են» լինելու*: - Որովհետև առաջ (հոգու) դյուցազուններ շատ կային: Իսկ մեր դարաշրջանում պակասում են կենդանի օրինակները․ ես ընդհանրապես Եկեղեցու ու վանականության մասին եմ խոսում: Մեր օրերում ավելացել են բառերն ու գրքերը, բայց պակասել է կյանքի փորձը: Միայն հիանում ենք մեր Եկեղեցու սուրբ ճգնավորներով, չհասկանալով, թե որքան մեծ .....
Աստված նայում է մարդու սրտին, իսկ մարդիկ՝ մարդկանց երեսին
13/12/2023
Մեր կյանքում լինում են բազմաթիվ իրադրություններ, երբ փորձում ենք հասկանալ երկնային նախախնամության դերն ու կամքը տվյալ իրավիճակում, բայց հաճախ մշուշոտ էլ մնում է, ու չենք հասկանում, թե ինչու չիրականացավ սպասվածը: Մարդու և Աստծու միջև գտնվող այդ մշուշն անէանում է, երբ անհատը ձգտում է բացահայտել ճանաչողության խորհուրդը: Եվ ամենայնի ճանաչողությունը լույսի ներքո ինքնաճանաչման ուղի է: Ինքն իրեն կատարելապես ճանաչելու անդրադարձը մարդու միտքը .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․