Գրքեր

Երիտասարդներին
«Դու հավատում ես, որ մեկ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում, բայց դևերն էլ են նույն բանին հավատում….»
Սբ. Պողոս առաքյալն Եբրայեցիներին ուղղված իր նամակում հետևյալ հարցադրումն է անում՝ ի՞նչ է հավատը, ապա՝ պատասխանում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (Եբրայեցիներ 11:1): Հավատքը մեծագույն պարգև է Աստծո կողմից մարդուն տրված, այն քրիստոնյայի համար հոգևոր մի ուժ է: Ռուս մանկավարժ Կ. Դ. Ուշինսկին գրել է. «Հավատը դա երկնային մի գանձ է, որ տրված է մարդուն .....
Մի մոռացիր նայել Երկինք
Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է իր հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Նա՝ Ամենակալը, բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալը: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և .....
Ինչ ձեռքբերումներ ունեն այսօր մարդիկ
Կրթվածությունը լավ բան է, բայց որպեսզի այն օգուտ բերի, անհրաժեշտ է հոգին էլ «կրթել»: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Չնայած, որ գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների է հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն .....
Ուրախ ապրելը քրիստոնեական պահանջ է
«Ցնծացե՛ք և ուրախացե՛ք» (Մատթեոս 5:12),- ասել է Քրիստոս: Այս աշխարհը մեզ բազմազան ուրախություններ է առաջարկում, սակայն մեր Տերը խոսում է այն ներքին, լուսավոր և հոգևոր ուրախության մասին, որ Աստված է պարգևում: Այդ ուրախությունը տևական է և ոչ ժամանակավոր, կախված չէ մարդու տրամադրությունից և ոչ էլ նյութական պայմաններից. «Մարմնականի մասին մտածելը մահ է պատճառում, մինչդեռ հոգեկանի մասին խորհելը՝ կյանք և խաղաղություն» (Հռոմեացիներ 8:6): Ուրախ .....
Աստծո իմաստության և շրջակա միջավայրի մասին
«Ամեն ինչ իմաստությամբ ստեղծեցիր դու…» (Սղմ. 103:24): - Հա՛յր, կարո՞ղ ենք ծիծեռնակների բները քանդել: Ամենուր աղտոտում են և փայտոջիլներ են հավաքվում դրա պատճառով: - Իսկ ինքդ կարո՞ղ ես ծիծեռնակի գեթ մեկ բույն պատրաստել: Ո՜հ, Իր մեկ խոսքով միայն ինչպիսի՜ գեղեցկություն է Աստված արարել: Ինչպիսի՜ ներդաշնակություն, ինչպիսի՜ բազմազանություն: Որ կողմ էլ, որ նայես՝ ամենուր կտեսնես Աստծո իմաստությունն ու վսեմությունը: Երկնային լուսատուներին .....
Խնդրենք Աստծուն, որ աշխարհին ապաշխարություն տա
Օ՜հ, եթե միայն գիտակցեինք, թե որքա՜ն համբերող է Աստված: Նոյան տապանի շինարարության համար հարյուր տարի պահանջվեց (Ծննդ. 5:32): Կարծում եք Աստված չէ՞ր կարող այդ տապանն արագ կառուցել: Իհարկե կարող էր, բայց Նա թույլ տվեց, որ Նոյը հարյուր տարի չարչարվի, որպեսզի մյուսներն էլ հասկանային, թե իրենց ինչ է սպասվում և ապաշխարեին: «Տեսե՛ք,- ասում էր մարդկանց Նոյը,- ջրհեղեղ է լինելու: Ապաշխարեցե՛ք»: Բայց մարդիկ ծաղրում էին նրան: «Ի՞նչ արկղ է կառուցում»,- .....
Սխալները սրբագրվում են սիրով
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհաննես 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների համար շատ ու շատ անգամ հեշտ է անցնելը, երբ այն իրենց .....
Այսօր Աստծուն հետին պլան են մղում
Բարեգութ Աստված Իր առատ ողորմություններն է շնորհում մեզ: Ուստի անշնորհակալ չգտնվենք ու չբարկացնենք Նրան, քանի որ «գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. 5:6): Չլինենք այդպիսիք: Մեր դարաշրջանի մարդիկ ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ՝ սով: «Աստծո կարիքն էլ չենք զգում»,- ասում են նրանք: Ամեն ինչ ունեն, ուստի ոչինչ չեն գնահատում: Սակայն, եթե դժվարին ժամանակներ, սով կամ նման բաներ լինեն, և նրանք ուտելու ոչինչ չունենան, ապա .....
«Որտեղ ներկա է Տիրոջ Հոգին, այնտեղ ազատություն է»
Աստվածային սերը մարդու հանդեպ դրսևորվեց մեծագույն պարգևով՝ ազատությամբ: Այդ աստվածատուր ազատության մեջ չկա ոչ մի պարտադրանք և այն անբաժանելի է մարդուց: Առանց հոգևոր ազատության մարդը կորցնում է աստվածապարգև իր դիմագիծը և դառանալով անազատ՝ ընկնում է մեղքի գերության մեջ: Մարդ-Աստված հարաբերության հիմքում հոգևոր ազատությունն է: Ամենուր պայքար է ընթանում հանուն ազատության, բայց շատ քչերն են բացահայտում հոգևոր ազատության գաղտնիքը, որն ունեն .....
Ի՞նչ հագուստով ենք մուտք գործում Աստծո տուն
Մարդն իր կյանքում տարբեր առիթների է մասնակից լինում, իսկ մինչ այդ որոշում է և ընտրում, թե ինչ հագուստ կրի, ինչպես ներկայանա: Կյանքի բազմազանության մեջ քրիստոնյայի համար կարևոր է նաև իր քայլերը դեպի եկեղեցի՝ Աստծո տուն ուղղելը, լինի դա աշխատանքային, թե Տերունական օր՝ կիրակի: Մինչ Աստծո տուն մտնելը քրիստոնյան բացի ներքին պատրաստվածությունից, հոգ է տանում նաև արտաքինի վերաբերյալ՝ կարևորելով թե՛ ֆիզիկապես մաքուր լինելը և թե՛ համապատասխան .....
Հարստության և հարուստների մասին
Սուրբ Հովհան Ոսկեբերանն իր խոսքում (հարստության և հարուստների մասին) խոսում է ծանոթ մի մեծահարուստի մասին, որը կորցնում է հարստությունը և դառնության առջև կանգնում: Այս իրողությունն արդիական է նաև ներկայիս հասարակության համար, որովհետև մեր հասարակության մեջ ընչաքաղցության, ագահության, փողը պաշտամունք և դրան ծառայելու սկզբունքը գործում է ցայտուն: Սբ. Հովհան Ոսկեբերանը, ով ապրել է բարգավաճող Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանում, .....
Եկեղեցում մեր միակ խոսակիցն Աստված է
Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում հոգու պահանջ է և անհրաժեշտություն եկեղեցի այցելել ու պարբերաբար մասնակից լինել եկեղեցական արարողություններին: Աստծո տունն աղոթքի տուն է, որտեղ մենք, հանդիպելով Աստծուն, վայելում ենք Նրա ներկայությունը: Եկեղեցի հաճախող յուրաքանչյուր մեկը պետք է փորձի ծանոթանալ և կատարել այն կանոնները, որ վերաբերում են եկեղեցի հաճախողներին, որպեսզի իրենց պահվածքով որևէ կերպ չվիրավորեն Տիրոջը, տաճարի սրբությունը և .....
Սեռականություն և ամուսնություն
«Աստված ստեղծեց մարդուն իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց» (Ծննդ. 1:26-27): Մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, երբ ավանդական ընտանիքը և ընտանիքի ինստիտուտը ընդհանուր առմամբ վտանգված է:  Աստծու պատկերը ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ մեջ է, այն արտացոլված է տղամարդու և կնոջ միջև աստվածային միությամբ, որը կատարելապես արտահայտում է Աստծո արարչական զորությունը, Իր կենսատու, Իր անձնազոհ և առաքինի բնությամբ: .....
Անկրկնելի անհատականությունը
Երբ ուսումնասիրում ենք համաշխարհային կրոնները, նկատում ենք, որ մարդու արժանապատվության և անհատականության առանձնակի ու բարձր գնահատմամբ աչքի է ընկնում քրիստոնեությունը: Որևէ կրոն չի առաջարկում մարդու անձի այնպիսի բարձր արժևորում և մոտեցում, որը տալիս է քրիստոնեական արժեհամակարգը:  Այս առումով հետաքրքրական են Ռաֆայել վարդապետ Կարելինի մտքերը: Համադրելով նրա մոտեցումները փորձենք որոշակիորեն ներկայացնել տվյալ հարցի շուրջ աստվածաբանական .....
Երաժշտության գաղտնիքները
Տեղեկությունների, ինֆորմացիայի կտրուկ աճը, գիտելիքների զարգացումը նպաստում են նրան, որ այսօր մարդկանց մոտ նկատելի է ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան գերծանրաբեռնվածություն: Հետևաբար այս պայմաններում կարևոր է օգտվել բոլոր այն միջոցներից, որոնք կարող են օգնել մարդկանց դուրս գալու այդ վիճակից: Այդպիսի միջոցներից մեկն էլ երաժշտությունն է: Այն ամենուր է, բոլորս էլ մեր կյանքի ընթացքում կամա թե ակամա, մեզ շրջապատող ամեն մի վայրում՝ տանը, .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․