Գրքեր

Կիրակնօրյա Քարոզներ
«Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է»
«Եւ ետես Աստուած զամենայն զոր արար, եւ ահա բարի են յոյժ»։ «Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է» (Ծննդոց 1։31)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․ Մարդը միշտ ցանկանում է գեղեցիկ կյանքով ապրել և հարմարավետություններ ունենալ։ Մարդիկ տարբեր նպատակներ, ծրագրեր, ձգտումներ ունեն, որոնք ցանկանում են իրականացած տեսնել։ Եվ այս ամենը կարող է մարդկանց ներքաշել վազքի մեջ, յուրաքանչյուրին՝ իր ձևով։ Մարդկանց .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ
Սիրելի՛ եղբարներ և քույրեր ի Քրիստոս, «Տիրոջ Աջն ամեն առավոտ օրհնում է երկիրը, բայց երբ Աստված խոնարհ մարդու է տեսնում, երկու ձեռքով է օրհնում նրան»,- այսպես էր ասում մի սրբակյաց վանական, և ես այսօր ուզում եմ հավատալ, որ խոնարհ ու մաքուր սրտով եք կանգնած Տեր Հիսուս Քրիստոսի առջև՝ փառաբանելու Նրան հերթական օրվա, հերթական պայծառ ու լուսաշող տոնի համար, որոնց արժանի դարձրեց մեզ: Շնորհավորում եմ ամենքիս, սիրելինե՛ր, այսօրվա սրբաբույր .....
«Հո՛ւյսդ դիր Տիրոջ վրա և բարությո՛ւն գործիր»
«Յուսա՛ ի Տէր և արա զքաղցրութիւն» «Հո՛ւյսդ դիր Տիրոջ վրա և բարությո՛ւն գործիր» (Սաղմոս 36։3)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Քրիստոնեությունը սիրո կամուրջներ է կառուցում ամենատարբեր մարդկանց միջև, խտրականություն չի դնում հարուստի և աղքատի, առողջի և հիվանդի, տղամարդու և կնոջ միջև, միմյանց է կապում ծանոթին ու անծանոթին, բարեկամներին, ընկերներին,  մեծերին ու փոքրերին, որովհետև նրա բուն էությունը .....
Կաթողիկե Սուրբ Էջմիածին
«….իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, և ես ճանաչում եմ նրանց. և նրանք գալու են իմ հետևից. և ես նրանց կտամ հավիտենական կյանք. և նրանք չեն կորչի հավիտյան» (Հովհ. 10:27, 28): Հավատարի՛մ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Սիրտս լի է որդիական ջերմ սիրով և ուրախությամբ, քանի որ այսօր յուրաքանչյուր հայ քրիստոնյայի համար ամենանվիրական ու սուրբ տոնն է՝ Մայր եկեղեցու ծննդյան, Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը, որի կապակցությամբ շնորհավորում եմ .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից
«Այսօր երգէ եկեղեցի որդւովք իւրովք ընդ հրեշտակս յիշատակի Լուսաւորչին. փառք ի բարձունս Ասոտծոյ»: «Այսօր հրեշտակների հետ երգում է եկեղեցին իր որդիներով՝ ի հիշատակ Լուսավորչի. փա՜ռք Աստծուն բարձունքներում» (Շարական)։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի՛ զավակներ, Տիրոջ անբավ օրհնությունը շարունակվում է հեղվել մեզ վրա և այսօր կրկին հոգևոր մեծ ուրախության առիթ ունենք, քանի որ դարձյալ տոն է մեր Մայր եկեղեցում՝ սուրբ Գրիգոր .....
Եղիա մարգարե
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ, Հոգեգալուստի մեծախորհուրդ տոնից մեկ շաբաթ անց՝ հաջորդ կիրակին, մեր եկեղեցական սրբազան հայրերը հաստատել են որպես Թեզբացի Եղիա մարգարեի հիշատակության օր և ամենևին էլ ոչ պատահաբար: Այսօր մենք հիշատակում ենք մի փառահեղ արդարի, որը Սուրբ Հոգու ներկայության, Սուրբ Հոգու աստվածային շնորհների կենդանի մարմնավորումն էր: Ըստ բացատրական բառարանների՝ մարգարեները ապագան տեսնելու աստվածատուր կարողությամբ օժտված .....
Հոգեգալուստ
Սիրասո՛ւն զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Կրկին տոն է մեր Մայր Եկեղեցում, կրկին տոնականորեն են ղողանջում եկեղեցիների զանգերը Հայոց աշխարհում՝ հավատացյալներին հրավիրելով հայրական սուրբ հարկի ներքո նշելու կարևորագույն ու մեծաշուք այս տոնը: Այսօր Հոգեգալուստի տոնն է, սիրելինե՛ր, որի առթիվ էլ շնորհավորում եմ բոլորիս և փառաբանություն վերառաքում առ Բարեգութ ու Բազումողորմ Տեր, որ մեզ ևս անմասն չի թողնում Իր անհատնում շնորհներից: Տասը .....
Երկրորդ Ծաղկազարդ
«Խնդրեցին երեսք իմ զերեսս Քո, Տէ՛ր, խնդրեցին»։ «Իմ հայացքը, Տե՛ր, փնտրեց Քո հայացքը» (Սաղմոս 26։8)։ Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․ Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Երկրորդ Ծաղկազարդը՝ Համբարձումից հետո Աստծո Միածին Որդու մուտքը Երկնային Երուսաղեմ։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ավարտեց Իր երկրային տնօրինության օրերը, կատարեց Իր առաքելությունը, պատարագվեց մարդկանց փրկության համար, հարություն առավ, .....
Համբարձում
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Մեծագույն ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ամենքիս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկնաբույր Համբարձման տոնի առթիվ և որպես ավետիս՝ շտապում եմ կրկնել Տիրոջ քաջալերող խոսքերը, որ Իր հոտին ուղղեց այդ մեծասքանչ իրադարձությունից անմիջապես առաջ. «….Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20): Մարդացյալ Աստծու մասին խոսելիս՝ հաճախ Նրան կոչում ենք «հարուցյալ .....
Քրիստոսի համբարձումը
«Եվ ….մինչ նրանք դեռ նայում էին, երկինք վերացավ, և ամպը Նրան ծածկեց նրանց աչքերից» (Գործք Ա 9): Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ցնծության և ուրախության երգերով, նվիրական մեղեդիներով և եղանակներով, ծնծղաների ծափողջույններով ի սրտե երգում է ու ցնծությամբ ավետում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի երկինք համբարձվելը: Այս տոնի առթիվ եկեղեցի եկող հավատացյալներն արդյո՞ք երգեցիկ դպիրների քաղցրահնչյուն երգերից ու ներդաշնակ նվագներից բացի .....
«Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում»
«Սիրտ սուրբ հաստեա՛ յիս, Աստուա՛ծ, և հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում»։ «Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում» (Սաղմոս 50։19)։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․ Աստվածաշնչում ասվում է․«Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագավորություններ 16։7)։ Քրիստոնյայի համար սիրտը մաքուր պահելը առաջնահերթություն է։ Այո՛, .....
Սուրբ Խաչի երևման տոնի քարոզ
«Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա» (Ա Հովհ. 1:5): Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր, «Խաչը խավարում նստածների լույսն է և գերվածների ազատագրումը»,- հնչում է աստվածային իմաստության շնորհն առատապես ստացած սուրբ Հովհան Ոսկեբերանի շուրթերից և այս հրաշալի ավետիսով այսօր շնորհավորում եմ ամենքիս Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ: Այս տոնի հիմքը շատերիդ հայտնի զարմանահրաշ իրադարձությունն է, որ 351թ. գարնանային մի .....
«Դուք մարմինն եք Քրիստոսի»
«Դուք մարմինք Քրիստոսի եք» «Դուք մարմինն եք Քրիստոսի» (Ա Կորնթացիներ 12։27)։ Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Այսօր, ըստ մեր եկեղեցու տոնացույցի, Կարմիր կիրակին է։ Կարմիրը մեզ հիշեցնում է Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը, որովհետև Նրա արյամբ երկրագունդը ներկվեց փրկարար կարմիր գույնով։ Մարդկությունը մեղքերից ու հանցանքներից մաքրվեց և սրբվեց, քանի որ եկավ Աստծո Միածին Որդին Իր մեծ սիրով և .....
Աշխարհամատրան կամ կանաչ կիրակի
Սիրելինե՛ր, Այսօր, երբ բնությունը Քրիստոսի հարության կենդանի ու ակնառու մարմնավորումն է` ձմեռային անկենդանությունից հետո վերստին կենդանանալով ու խամրած գույները զմրուխտով փոխարինելով, երբ բուսական աշխարհի երակներում կրկին կյանք առած ավիշի կենդանարար շրջապտույտի ձայն անգամ կարող ես լսել զարթոնքի շունչն առած բնության գրկում, մեր Մայր եկեղեցին նշում է Կանաչ կիրակին: Առաքելահիմն մեր սուրբ եկեղեցին այս կիրակին նշում է նաև Աշխարհամատրան .....
«Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից»
«Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»։ «Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից» (Մատթեոս 6։13)։ Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ. Այսօր 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի հիշատակության օրն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք մեզ համար սոսկ զոհվածներ չեն, այլ սուրբեր, որոնք չհրաժարվեցին իրենց հավատից և իրենց հավատարմության ուխտը հաստատեցին իրենց Աստծուն՝ .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․