Ծնողական օրհնություն
01/05/2024
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27):
Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն .....
Ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է
30/04/2024
Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում .....
Ծերությունը խոնարհեցնում է մարդուն
29/04/2024
Ինչպե՜ս է օր ծերության մարդը խոնարհ դառնում: Տարեց մարդն աստիճանաբար կորցնում է ուժերն ու նմանվում ծերացած բազեի: Երբ բազեն ծերանում է՝ փետուրները թափվում են ու թևերը նմանվում են ատամները կոտրված սանրի: Հիշում եմ՝ Ֆիլոֆեյ1 վանքից Հոգևոր Ժողովի2 մի անդամ 1914 թվականին, երբ դեռ աշխարհիկ էր, որպես կամավոր Սմիրնայից Ալբանիա գնաց կռվելու, որպեսզի իր հորը սպանած թուրքերից վրեժ լուծի: Մի անգամ նա մի թուրք բռնեց ու ցանկանում էր կոկորդը կտրել: Թուրքն .....
Ծնողներն իրենց երեխաներին պետք է Աստծուն վստահեն
27/04/2024
Աստված մեծագույն օրհնություն տվեց նախամարդկանց՝ Ադամին ու Եվային՝ Իրեն համահեղինակ արարիչներ լինելու: Ծնողները, պապերը, նախապապերն իրենց հերթին, նույնպես Աստծո համահեղինակ արարիչներ են, քանի որ իրենց երեխաներին մարմին են տալիս:
Եթե կարելի է այդպես արտահայտվել, ապա Աստված պարտավոր է հոգ տանել երեխաների մասին: Երբ երեխան Սուրբ Մկրտության Խորհուրդն է ընդունում՝ Աստված մի հրեշտակ է տալիս, որպեսզի պահպանի նրան: Այսպիսով երեխան պահպանվում .....
Արդյոք հարուստ լինելը քրիտոնեավայե՞լ է
26/04/2024
21-րդ դարում, երբ ամեն քայլափոխի գովազդվում է նյութապես ապահով և բարեկեցիկ, աշխարհիկ կյանքը և արժևորվում դրան հասնելու հաջողության ճանապարհը, թվում է, թե քրիստոնեական արժեհամակարգը կորցնում է արդիականությունը, քանի որ վերջինս կարևորում է հոգևոր ապահովոթյունը: Սակայն այս հակադրությունը առերևույթ է, քանի որ նյութական կարիքների բավարումը չի ամբողջացնում մարդու՝ որպես սոցիալական և հոգևոր էակի պահանջմունքների ողջ ներկապնակը: Նյութական .....
Երեխաների հարգանքը ծնողների ու մեծերի հանդեպ
25/04/2024
Երբ երեխան փոքր է, ոչ մի աշխատանք չի անում: Նրա սննդի, հագուստի և այլնի համար ծնողներն են հոգ տանում: Ծնողները սիրուց մղված են օգնում երեխային: Երեխան չի աշխատում, նա կարող է միայն մի փոքր հանձնարարություն կատարել տնային գործերում: Բայց մի՞թե դա կարող է համեմատվել այն աշխատանքի կամ ծախսերի հետ, որ ծնողներն անում են հանուն նրա: Եթե երեխան, մեծանալով, չի հասկանում, թե ինչ են տվել իրեն ծնողները, ապա դա շատ մեծ ապերախտություն է:
Նախկինում .....
Տնային տնտեսությունն ու մոր հոգևոր կյանքը
23/04/2024
- Հա՛յր, ինչպե՞ս կարող է տնային տնտեսուհին կարգավորել իր գործերն ու հոգսերը, որպեսզի աղոթքի համար էլ ժամանակ ունենա: Ինչպիսի՞ հարաբերակցություն պիտի լինի աշխատանքի և աղոթքի միջև:
- Սովորաբար կանայք չափ ու սահման չեն ունենում գործերում: Նրանք ուզում են իրենց գործերին ու հոգսերին նորերն ավելացնել: Մեծ սիրտ ունենալով՝ կանայք մեծ հաջողությամբ կարող էին իրենց հոգու «տնային տնտեսությունը» վարել, բայց դրա փոխարեն, նրանք իրենց սիրտը փուչ .....
Աստվածաշունչը և հարստությունը
22/04/2024
Աստվածաշունչը և հարստությունը թեման հանդիսանում է ամենից շատ քննարկվող թեմաներից մեկը: Սուրբ Գրքում հանդիպում ենք բազմաթիվ առակների, որոնք վերաբերում են հարստությանը, դրա ծագմանը, բարոյականությանը և օգտագործման խնդիրներին: Շատ դեպքերում հարստությունը դիտվում է որպես Աստծո օրհնություն, բայց միևնույն ժամանակ այն կարող է լինել գայթակղություն և իրենից հոգևոր վտանգ ներկայացնել:
Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոս հաճախ անդրադառնում է հարստության .....
Երիտասարդ ուխտավորները հաղորդ դարձան Կարմիր Ավետարանի զորությանը
21/04/2024
Հինանց շրջանի երրորդ Կարմիր կիրակի օրը «Զորավոր» երիտասարդաց միությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագի, ապա մեկնեց ուխտագնացության Հովհաննավանք: Ավանդույթի համաձայն՝ Կարմիր կիրակի օրը այս սրբավայր է բերվում Մշո Ս. Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը: Ի թիվս այլ ուխտավորների՝ երիտասարդաց միության անդամները ևս հաղորդակից դարձան Ավետարանից բխող զորությանը: Ապա, վանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի .....
70224926653776277652627637462746275