Գրքեր
«Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»
10/05/2024
Ճշմարիտ քրիստոնյան ապրում է Աստծու պատվիրանները պահելով: Քրիստոնյայի առաքելությունն այս աշխարհում բոլոր աստվածահաճո առաքինություններից բացի նաև մարդասիրությունն է: Սուրբ Գրքում բազմաթիվ օրինակներով Աստված մեզ սովորեցնում է բարիք գործել և հատկապես կարևորել հոգևոր արժեքները և ոչ թե նյութականը: Հոգևոր արժեքները հոգևոր գանձեր են: «Գանձեր մի դիզեք երկրի վրա, այլ երկնքում»,- ասում է Տերը: Երբեմն մարդիկ հետամուտ են լինում աշխարհի վայելքներին .....
«Համբարձման» պատկերագրությունն ու խորհրդաբանությունը
09/05/2024
Հիսուս Քրիստոսի դեպի երկինք համբարձվելը նշանավորեց Նրա երկրային առաքելության փառավոր ավարտը: Չարչարվելով, խաչվելով և թաղվելով, ապա որպես հաղթության պսակ հարություն առնելով՝ Աստծո Որդին համբարձվեց, տեղափոխվեց աստվածային երկինք և նստեց Հայր Աստծո Քերովբեական Գահի աջ կողմում, ինչպես և խոստացել էր Իր աշակերտներին: Քրիստոնեական արվեստում համբարձման տեսարանի հնագույն նմուշները հայտնի են 4-5-րդ դարերից: Հայկական արվեստում վաղագույն պատկերները .....
Քրիստոնեություն, եկեղեցի և մշակույթ
08/05/2024
Աշխարհում տարբեր կրոնական ուղղություններ են եղել և կան, որոնք իրենց արտահայտությունն են գտել նաև տարբեր ազգերի մշակույթում: Հայտնի է, որ համաշխարհային մշակույթի շատ գլուխգործոցներ ստեղծվել են քրիստոնեական կրոնից ներշնչված: Ի՞նչ փոխհարաբերության մեջ են քրիստոնեությունն ու մշակույթը: Կրոնները սովորաբար ազդեցություն ունեն մշակույթի վրա, որովհետև ձևավորում են աշխարհայացք, նոր գաղափարներ, ընկալումներ, իսկ մշակույթը նյութական արժեքների, .....
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ
07/05/2024
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։ Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք .....
Աղոթքով և խաղաղությամբ արվող գործն օրհնվում է
06/05/2024
- Հա՛յր, իսկ ավելի լավ չէ՞, որ գործն ավելի դանդաղ արվի, որպեսզի մարդն իր խաղաղ վիճակը պահպանի: - Ավելի լավ է: Քանի որ, եթե մարդը հանդարտությամբ է աշխատում, ապա պահպանում է խաղաղությունը, և ողջ օրն օրհնվում է: Ցավոք, մենք դեռ չենք հասկացել, որ երբ ինչ-որ աշխատանք շտապողականությամբ ենք անում, նյարդայնություն ենք ձեռք բերում: Իսկ նյարդայնորեն արվող աշխատանքը չի օրհնվում: Կարիք չկա միանգամից շատ բան հասցնելու նպատակ դնել և միևնույն ժամանակ՝ .....
Աստված ամենատես է
03/05/2024
«Տիրոջ աչքը բյուր անգամ լուսատու է արեգակից, տեսնում է մարդկանց բոլոր ճանապարհները և նկատում նրանց բոլոր գաղտնի տեղերը» (Սիրաք 23:28): Իմաստունի այս խորախորհուրդ խոսքերն ընթերցելիս մեկ անգամ ևս համոզվում ենք, որ Աստված ամենատես է, ամենագետ և գաղտնիքներ քննող: Մեր Տեր Աստված «սրտերն ու երիկամները քննող Աստված է» (հմմտ. Սղմ.7:10): Հարկ է գիտակցել, ընդունել և աներկմտորեն հավատալ, որ Տերը ոչ միայն տեսնում է մեր կատարած բոլոր գործերը, .....
Փրկարար ուղի, որով ընթանում են երիտասարդները
02/05/2024
Մայիսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Կոտայքի թեմի սրբավայրեր: Մինչ ուխտի ճանապարհ անցնելը ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին: Առաջին .....
Ծնողական օրհնություն
01/05/2024
Ծնողական օրհնությունն ամենամեծ ժառանգությունն է, որ ծնողները թողնում են իրենց զավակներին: Այդ պատճառով էլ զավակները պետք է ջանան ստանալ այն: Տես, թե ո՜ւր հասավ Հակոբը հայրական օրհնությունը ստանալու համար: Հասավ այնտեղ, որ նույնիսկ ուլի մորթի հագավ (Ծննդ. 27): Հատկապես թանկագին է մայրական օրհնությունը: Մի մարդ ասում էր. «Իմ մոր յուրաքանչյուր խոսքը ոսկե դրամ է»: Վերջերս ինձ մոտ մի հույն էր եկել Յոհաննեսբուրգից: Գիտե՞ք, թե ինչ տպավորություն .....
Ինչպիսին մտքերդ են, այդպիսին կյանքդ է
30/04/2024
Սրբակյաց սերբ Հայր Թադեոս վարդապետ Վիտովնիցկին նշում է, որ քրիստոնյայի կյանքում մեծ դեր ու նշանակություն ունեն մտքերը, և մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես ենք մտածում: Ի՞նչ օգուտ, եթե մեզ քրիստոնյա ենք համարում, աղոթում, եկեղեցի գնում, Սուրբ Գիրք կարդում և այլն, սակայն չար, մեղավոր մտքերին տեղիք ենք տալիս և դրանց անտարբեր վերաբերմունք ցուցաբերում, թե ինչպես են կուտակվում մեր սրտում և նույնիսկ դրանք իբրև հոգևոր գանձեր ընդունում .....
Ծերությունը խոնարհեցնում է մարդուն
29/04/2024
Ինչպե՜ս է օր ծերության մարդը խոնարհ դառնում: Տարեց մարդն աստիճանաբար կորցնում է ուժերն ու նմանվում ծերացած բազեի: Երբ բազեն ծերանում է՝ փետուրները թափվում են ու թևերը նմանվում են ատամները կոտրված սանրի: Հիշում եմ՝ Ֆիլոֆեյ1 վանքից Հոգևոր Ժողովի2 մի անդամ 1914 թվականին, երբ դեռ աշխարհիկ էր, որպես կամավոր Սմիրնայից Ալբանիա գնաց կռվելու, որպեսզի իր հորը սպանած թուրքերից վրեժ լուծի: Մի անգամ նա մի թուրք բռնեց ու ցանկանում էր կոկորդը կտրել: Թուրքն .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․